Պապի, ի՞նչ տարբերություն կա անասունի և հայվանի միջև
Տարիներ առաջ, երբ պապս դեռ կենդանի էր, շատ էի սիրում տարբեր հարցերի շուրջ նրա հետ զրուցել: Օրերից մի օր կես կատակ կես լուրջ հարցրի.
-Պապի, ի՞նչ տարբերություն կա անասունի և հայվանի միջև:
-Բալես, հայվանը նույն անասունն է, բայց մի տարբերությամբ՝ անասունն իրիկունը հանդից վերադառնալով՝ իր կերած խոտի դիմաց կաթով վարձահատույց է լինում տիրոջը, իսկ հայվանը՝ անկախ տիրոջ հոգատար վերաբերմունքից, հաճախ մոռանում է տունդարձի ճանապարհը և դառնում գել ու գազանի փայ...
-Իսկ հնարավո՞ր է հայվանին դարձի բերելով նորից անասուն դարձնել...
-Չէ բալես, հայվանին դարձի բերելու ճանապարհը մեկն է՝ եթե դեռ կենդանի է, գտնել և տանել սպանդանոց...
Չգիտեմ ինչու հիշեցի այս պատմությունը, բայց հիշելով՝ մտաբերեցի նաև Արմեն Խոստիկյանի հերոսին, ում պահած անասունը ոչ միայն հայվան էր, այլև՝ «դավաճան հայվան...»։
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից