Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Կա մշակված ծրագիր Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի հետ կապված. Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ

168.am-ի հետ զրույցում Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասաց, որ որևէ տվյալ չունեն Ուկրաինայից որևէ հայ ընտանիքի դուրս գալու մասին։

«Գիտեմ միայն, որ Դոնեցկի մարզից երկու ընտանիք է դուրս եկել, նրանք գնացել են իրենց բարեկամների մոտ, այդքան էլ հեռու չեն գնացել՝ Զապորոժիեի մարզում են գտնվում։ Թե սա որքանով է կապված վերջին իրադարձությունների հետ՝ չեմ կարող ասել։ Հիմա այդպիսի խուճապ դեռ չկա, փառք Աստծո, որ ընտանիքներով լքեն-դուրս գան։

Ասեմ, որ ծրագիր կա մշակված՝ կոնկրետ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի հետ կապված, եթե որևէ լայնամասշտաբ գործունեություն սկսվի, այդ ծրագիրը պետք է իրականացնենք՝ համայնքին օգնություն ցուցաբերելու համար»,- նշեց Դավիթ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ 2014-2015 թվականներին մոտ 50 ավտոբուս մարդ է տեղափոխվել միայն Հայաստան տեղի հայ համայնքի ղեկավարության աջակցությամբ։

«Նրանք ՀՀ քաղաքացիներն էին, որոնք ապրում էին Դոնբասում, և երբ ակտիվ կռիվը սկսվեց, նրանք դիմել են մեզ, և մենք աջակցել ենք։ Այս պահին նման խնդրով մեզ որևէ մեկը չի դիմել, հուսամ, բանը դրան չի հասնի, բայց եթե դիմեն, կրկնում եմ, ունենք մշակված ծրագիր, նրանց կաջակցենք։ Ես սա խոսում եմ Դոնեցկի ու Լուգանսկի բնակչության մասին։ Եթե հանկարծ Ուկրաինայի ամբողջ տարածքում լայնամասշտաբ պատերազմ սկսվի, ցավոք, բոլորս կարող ենք ունենալ նման խնդիր»,- հավելեց Դավիթ Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է տեղի հայ համայնքում առկա խնդիրներին, Դավիթ Մկրտչյանն ասաց, որ ամենօրյա կապի մեջ են Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ։

«Մենք կոնսուլտացիաներ անում ենք, դեսպանի հետ բանակցություններ վարում ենք, ում հետ ինչպես կարողանում, բանակցում ենք։ Խնդիրն այն է, որ Դոնեցկի մարզում, ինչպես նաև ամբողջ Ուկրաինայի տարածքում կան հայեր, որոնք այսօր փաստաթղթերի խնդիրներ ունեն, փորձում ենք օգնել, միջնորդել նրանց ու դեսպանության միջև՝ այդ հարցը լուծելու համար։

Մենք միաբանված համայնք ենք, ամբողջ Ուկրաինայում կապը պահպանվում է, կապի մեջ ենք ամեն օր, այս պահին դեռ մեծ խնդրի չենք բախվել։

Մինչև 2014 թվականը մեծ թվով հայեր ապրում էին Ղրիմում, Օդեսայում, Խարկովում, հիմա մեծ թվով հայեր ապրում են Կիևում, Օդեսայում և երևի Դոնեցկում»,- եզրափակեց Դավիթ Մկրտչյանը։

Զվարթ Խաչատրյան

Հ. Գ. Դավիթ Մկրտչյանի հետ 168.am-ը զրուցել է Դոնբասում հատուկ ռազմական գործողությունների սկսվելուց մեկ օր առաջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan