Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Մեծ Բրիտանիան «հիացած է», թե ինչպիսի հաջողություն են արձանագրել թուրքական բայրաքթարները Լեռնային Ղարաբաղում

Ըստ Մեծ Բրիտանիայի ՊՆ տարեկան հաշվետվության, 2020 թվականիn Թուրքիայի կողմից օգտագործված անօդաչու սարքերի կիրառումը Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում «հրճվանքի արժանի է»: Քանզի Թուրքիայի կողմից նման ռացիոնալ որոշումները «օրինակելի պիտի լինի նաև այլ երկրների համար»:

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի, այսպես կոչված, կորպորատիվ հաշվետվության մեջ «պաշտպանությունը մրցակցության ժամանակաշրջանում» անվանմամբ նշված է բառացի հետևյալը. «...Թուրքիայի, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի, ստեղծագործական մոտեցումը Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում բայրաքթարների կիրառման ձևով, օրինակ է ծառայել մյուս երկրների համար…»:

Այդ զեկույցի մեջ նաև նշված է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, «վճռական դեր է կատարել ռեգիոնալ անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցում»:

Զեկույցի վերջում, նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ՊՆ պետք է նաև իր հետևություններն կատարի՝ երկրի զինված ուժերի արդիականացման ծրագիրը կյանքի կոչելու համար, այդ թվում, հաշվի առնելով, նաև Թուրքիայի փորձը:

Նշենք նաև, որ երեկ  Թուրքիայում էր գտնվում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի տեղակալ Ռիչարդ Բարտոնը, ով հանդիպումներ է ունեցել թուրք պաշտոնյաների հետ, երկու երկրների, այսպես կոչված, «ռազմավարական համագործակցության» շրջանակներում:

Թուրք վերլուծաբանները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումները Թուրքիայի հանդեպ զգալիորեն տարբերվում են ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների դիրքորոշումից: Այսպես, Մեծ Բրիտանիան միակ երկիրն է, որ անվերապահորեն աջակցում է Թուրքիային Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցում: Բացի այդ, Լոնդոնը  աջակցում է Անկարային նույնիսկ սիրիական հակամարտության հարցում, որտեղ ի տարբերություն նրա, մյուս արևմտյան երկրները, գոնե հրապարակավ ունեն քրդամետ դիրքորոշումներ:

Ինչ վերաբերվում է Ուկրաինայի հարցին, ապա այստեղ Լոնդոնի և Անկարայի մոտեցումները նույնպես չեն տարբերվում իրարից: Միաժամանակ, ուկրաինական հարցում Ֆրանսիայի և Գերմանիայի զգուշավոր դիրքորոշման ֆոնին Լոնդոնը Լեհաստանի հետ փորձում է հաստատել Ուկրաինայի հետ ավելի սերտ կապեր, փորձելով այս հարցում աջակցություն ստանալ նաև Էրդողանից:

Թուրք վերլուծաբանների կարծիքով, Լոնդոնի այս չափ թուրքամետ պահվածքը պայմանավորված է ԱՄՆ-ի հետ: Վերջինս համաշխարհային գերտերություն է և իրեն չի կարող թույլ տալ այդ չափ թուրքամետ քաղաքականություն վարել, քանզի դրա պատճառով նրանից կարող են հիասթափվել  հույները, քրդերը, հայերը եգիպտացիները, սաուդցի արաբները: Այդ իսկ պատճառով էլ ամերիկացիների, այսպես ասած, «կեղտոտ դերի կատարումը» վերապահվել է անգլիացիներին: Եվ վերջիններս այդ դերը հաճույքով իրականացնում են:

Վերջում նշենք, որ չնայած նման պահվածքի Մեծ Բրիտանիան նույն Հայաստանում ակտիվորեն աջակցում է որոշ «հասարակական և քաղաքական» խմբերի, որոնք փաստացի իրականացնում են այն ծրագիրը, որը Հայաստանի իրական շահերի հետ, մեղմ ասած, ոչ մի կապ չունեն: Այդ մասին գիտեն նաև Հայաստանի պատկան մարմինները, բայց հաստատ, նրանք համապատասխան բացահայտումով հանդես չեն գա: Քանզի այդպիսին է Հայաստանում ընդունված խաղի կանոնները: Այստեղ մեղադրելի են հասարակ գործակալները, սակայն ոչ ազդեցության գործակալները, նույնիսկ եթե նրանց գործունեությունն ակնհայտորեն կարող է կրել հակահայկական բնույթ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan