Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Մակրոնը ցանկանում է ունենալ այն դերակատարումը ռուս-ուկրայինական ճգնաժամում, ինչն ունեցավ Սարկոզին 2008-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ

Ուկրաինայի շուրջ լարվածությունը կարծես մոտ է խաղաղ հանգուցալուծմանը: Եթե մեկ ամիս առաջ բոլորին թվում էր, թե պատերազմ անխուսափելի է, ապա այսօր գրեթե բոլոր խաղացողները հասկացել են, որ պատերազմի հավանակությունն էապես նվազել է: Թե ինչու այդպես ստացվեց, առանձին խոսակցության թեմա է: Այսօր բոլոր կողմերը փորձում են հետ քայլ անել, միաժամանակ փրկելով սեփական դեմքը: Այդ վիճակի մեջ են, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, և թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Կողմերից ոչ մեկը չի ուզում, որ բռնկվի պատերազմ և միաժամանակ բոլոր խաղացողները փորձում են բլեֆով զբաղվել, հույս ունենալով, որ դրանից կարող են ստանալ սեփական երկրներում ներքաղաքական դիվիդենտներ: Բայդենի համար Աֆղանստանից ամերիկյան զորքերի փախուստից հետո ուկրաինական հարցը դարձել է անչափ կարևոր, քանզի եթե այս հարցում էլ նա նահանջի, կընկնի նախկին նախագահ՝ Ջիմմի Քարտերի օրը, ով իրանական ճգնաժամից հետո 1980-ին խոշոր պարտություն կրեց նախագահական ընտրությունների ընթացքում:

Զելենսկիի համար էլ է կարևոր, որ այս հարցը խաղաղ ձևով լուծվի, քանզի նա ներքին կյանքում իշխանությունը պահելու խնդիր ունի: Նա  փորձում է չեզոքացնել իր հիմնական հակառակորդներին և աջից, և ձախից՝ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին և ուկրաինացի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկին: Իսկ երբ դա կատարվում է Ռուսաստանի հետ ճգնաժամի ընթացքում, ապա դա խիստ բացասական է ընկալվում ուկրաինական հանրության կողմից: Այլ խնդիր է, երբ արտաքին վտանգը թուլանում է, և այդ դեպքում հեշտ է լինում զբաղվել «վհուկների որսով»:

Ինչ վերաբերվում է Պուտինին, ապա անհասկանալի է, թե ինչու և ով նրան հորդորեց սրել այս իրավիճակը: Տպավորությունն այնպիսին է, որ նրան դրդել են մի քայլի, որից ցանկացած ելքի դեպքում Պուտինը կրելու է լուրջ վարկանիշային կորուստ երկրի ներսում:

Եթե նա հետ է քաշում զորքերը, ապա նա կարող է մեղադրվել  թուլության մեջ, իսկ եթե սկսվի պատերազմ, ապա դա կարող է լինել ռուս հանրության համար ամենաանհասկանալի պատերազմը, որի արդյունքները կարող են շատ վատը լինել Մոսկվայի համար: Այստեղ իհարկե խոսքը գնում է այն մասին, որ ռուսական զորքերի ներխուժման դեպքում Արևմուտքը կարող է այնպիսի պատժամիջոցների դիմել, որից ռուսական տնտեսությունը կարող է փլուզվել:

Ահա, թե ինչու բոլոր կողմերին էլ պետք է, որ այս իրավիճակը խաղաղ ձևով հանգուցալուծվի:

Եվ այստեղ խաղի մեջ են մտնում, այսպես կոչված «միջնորդական առաքելությամբ» հանդես եկող երկրների ներկայացուցիչները: Այսօր այդ դերն իրենց վրա են փորձում վերցնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ֆրանսիան այդպիսի դեր կատարեց 2008-ին ռուս-վրացական հակամարտության ժամանակ, և այսօր նույն բանը հույս ունի կատարել Մակրոնը: Մանավանդ, որ մի քանի ամիս անց Ֆրանսիայում անցկացվելիք նախագահական ընտրությունների շեմին դա նրան կարող է տալ լրացուցիչ հաղթաթուղթ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan