Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

«Շուշիի հռչակագրի» համաձայն Ադրբեջանը դառնում է ՆԱՏՕ-ի քողարկվասծ անդամ

Ինչպես հայտնի է, երեկ Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ վավերացրեց «Շուշիի հռչակագրի» ընդունման օրենքը, իսկ  այսօր նույնը պատրաստվում է անել Թուրքիայի խորհրդարանը:

Այս պայմանագրով փաստացի Թուրքիան և Ադրբեջանը դառնում են ռազմական գործընկերներ: Այսինքն, եթե Ադրբեջանն ինչ-որ մի պահի հայտնվի պատերազմի մեջ մեկ այլ երկրի հետ, ապա Թուրքիան պաշտոնապես պետք է  աջակցություն ցուցաբերի իր գործընկերոջը: Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ապա կստացվի, որ այդ դեպքում  պատերազմի մեջ կարող է խառնվել նաև ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն:

Սա փաստացի նշանակում է, որ Ադրբեջանը դառնում է ՆԱՏՕ-ի քողարկված անդամ: Այսինքն, ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, չկրելով պատասխանատվություն Ադրբեջանի գործողությունների համար, կարող է անկախ իր կամքից հայտնվել պատերազմի մեջ Թուրքիայի ներգրավման պատճառով:

Սա իսկապես սենսացիոն իրավիճակ է, որն ինչ-ինչ պատճառներով դեռ հրապարակավ չի մեկնաբանվում ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ՝ այլ երկրների կողմից:

Պատճառները հասկանալի են: Ռուս-արևմտյան ճգնաժամը՝ Ուկրաինայի շուրջ, երկրորդական են դարձրել բոլոր մնացած խնդիրները:

Բացի այդ, ըստ Շուշիի հռչակագրի, երկու երկրների սփյուռքի ներկայացուցիչներն իրենց գործողությունները արտերկրում պիտի իրականացնեն սերտորեն իրար կոորդինացված կերպով:

Այսինքն, արտերկրի թուրքերի  և ադրբեջանցիների կառույցները  պետք է գործեն որպես «մեկ ազգի կառույցներ»: Սա ուղղակի սպառնալիք է առաջին հերթին Իրանի, իսկ հետո նաև Ռուսաստանի համար: Քանզի Իրանի ադրբեջանցիները, ըստ Անկարայի,  սկսելու են ընկալվել նաև որպես «թուրքեր»: Հաշվի առնելով Թուրքիայի կշիռն  ու նշանակությունը միջին արևելյան թատերաբեմում դա կարող է դառնալ լրջագույն սպառնալիք Թեհրանի համար, ընդ որում մի քանի պատճառներով:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա այստեղ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները վաղուց էին ներկայացնում ոչ միայն Բաքվի, այլև Անկարայի շահերը: Սակայն այս հռչակագրով այս ամենը սկսում է կրել ավելի բաց բնույթ: Ընդ որում, փաստացի Անկարան այդ մասին Մոսկվային բաց ձևով է ներկայացնում:

Իսկ եթե դրան գումարենք այն հանգամանքը, որ Անկարան պաշտոնապես համագործակցում է նաև Ռուսաստանի այլ թյուրքական կառույցների հետ նույնպես, ապա կստացվի, որ այդ երկրում պաշտոնապես հաստատվում է թուրք-ադրբեջանական միասնական լոբբիստական կառույց, որը փորձելու է լուրջ դերակատարում ունենալ Ռուսաստանում՝ ի շահ Թուրքիայի և Ադրբեջանի:

Հունաստանն արդեն պաշտոնապես պատրաստվում է վերանայել իր անվտանգության դոկտրինը՝ «Շուշիի հռչակագրից» բխող փոփոխության պատճառով:

Ռուսաստանի և Իրանի անվտանգության կառույցները փորձում են հասկանալ, թե ինչպես են պատասխանելու այս նոր մարտահրավերներին, և միայն Հայաստանի ներկայիս իշխանություններն են, որ լռում են, և այստեղից ոչ մի արձագանք չկա:

Ավելին, անկեղծ ասած, այդ վտանգի զգացումը չկա ոչ միայն իշխանության, այլև լայն իմաստով քաղաքական վերնախավի մոտ, քանի որ ոչ ոք լուրջ չի հասկացել, թե այդ հռչակագրով ինչ փոփոխության առաջ է կանգնել մեր տարածաշրջանը: Եվ դա այն դեպքում, երբ այս հռչակագիրն առաջին հերթին սպառնում է հենց մեր անվտանգությանը: Ուշադրություն կարելի է դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ այս խնդրի շուրջ հայ փորձագիտական տիրույթում քիչ թե շատ լուրջ վերլուծություններ այդպես էլ չեղան, էլ չասենք այն մասին, որ այս հռչակագրի հարցը լուրջ քննության առարկա չդարձավ Հայաստանում: Սա իսկական ողբերգություն է մի ժողովրդի համար, ով անցել է 1915 թվականով, սակայն այդպես էլ իր համար լուրջ հետևություններ չի արել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan