Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Ու՞մ կարող է նշանակել Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում. Էդմոն Մարուքյանը և Արամ Զավենիչը այդ ցանկում չեն կարող լինել

Երկու օր առաջ, իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ակնարկեց, որ ՀՀ նախագահի պաշտոնում իրեն պետք է մի անձնավորություն, որ ավելորդ խաղեր չտա: Օրինակ, Արմեն Սարգսյանը ոչ միայն մի պահ միացավ Փաշինյանի հրաժարական պահանջողների շարքին, այլև հրաժարվեց ստորագրել Գլխավոր Շտաբի պետի պաշտոնանկության Փաշինյանի հրամանագիրը: Այդ իսկ պատճառով Փաշինյանն այդ պաշտոնում պետք է նշանակի մի այնպիսի անձնավորության, ով իր համար կծառայի «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ» լինելու սկզբունքով:

Այդ իսկ պատճառով այդ անձնավորությունը պիտի լինի ոչ միայն գրպանային, այլև իր գրպանի մեջ մի «կարած» գործիչ, ով այդ պաշտոնում կդառնա Փաշինյանի ստվերը:

Մամուլում քննարկում էին Էդմոն Մարուքյանի և Արամ Զավենիչի՝ Վազգեն Սարգսյանի եղբոր թեկնածությունները, որոնք չեն համապատասխանում Փաշինյանի այդ չափորոշիչներին:

Բանն այն է, որ Էդմոնը մի քանի անգամ խաղեր տվեց Փաշինյանի դեմ: Առաջինը հենց 2018-ի ապրիլին էր, երբ հրապարակավ մերժեց միանալ Փաշինյանին,  և դա այն դեպքում, երբ նույնիսկ ԲՀԿ-ն էր միացել այդ շարժմանը:

Հետագայում էլ Էդմոնը իր խաղերով մեկ անգամ չէր, որ նյարդայնացրել էր նրան, նույնիսկ դրա համար ստանալով «հայրական ապտակ» Սասուն Միքաելյանի կողմից:

Իսկ ինչ վերաբերվում է Արամ Զավենիչին, ապա նա կերազեր, որ Փաշինյանն իրեն համարեր իր գրպանի միջի գործիչը: Բայց այստեղ էլ կան մի քանի բայցեր: Նախ Արամ Զավենիչը գաղափարապես դավաճանեց իր սեփական եղբոր՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը, և 20 տարի քարոզում էր իր եղբոր հակառակ քաղաքական սկզբունքներն ու մոտեցումները: Բացի այդ իր այդ մոլուծքի մեջ նա դարձավ ընդգծված հակառուսական գործիչ, և նրան նշանակելով այդ պաշտոնում Փաշինյանը  լուրջ ձեռնոց կնետի Պուտինին: Եթե Ռուսաստանի դերը հետագայում թուլանա և մեծանա Թուրքիայի դերակատարումը, ապա չի բացառվում, որ այդ ժամանակ Արամ Զավենիչի պահանջվածությունը մեծանա: Թուրքիայում  գիտեն, որ Արամ Զավենիչը «իրենց մարդն է», և նույնիսկ Վազգենի արձանի վրա միզելը Շուշիում՝ չի փոխել Արամ Զավենիչի մոտեցումները, քանզի նրա շահերը վաղուց են շաղկապված Անկարայի հետ: Նույնիսկ Խաչատուր Սուքիասյանի հրապարակային քննադատությունը Վազգենի հասցեին քար լռության արժանացավ Արամ Զավենիչի կողմից: Ավելին, նա մտովի համաձայն էր Սուքիասյանի հետ, պարզապես կամաչեր դրա մասին հրապարակավ արտահայտվել: Չնայած  մի քանի անգամ նշել էր, որ Վազգեն Սարգսյանի մոտեցումների հետ շատ հարցերում նա ունեցել է տարաձայնություններ:

Թե ինչպես ստացվեց, որ իրեն Վազգենի «ժառանգորդ» համարող Արամ Զավենիչը կարող է ունենալ նրա հետ անհամաձայնություններ, այն էլ առանցքային հարցերում, միայն Դավալու գյուղում կարող են բացատրել: Քանի որ «ժառանգորդ» հասկացությունը, վերաբերվում է առաջին հերթին քաղաքական - գաղափարական ժառանգությանը:

Արամ Զավենիչին ժամանակին ամենալավը բնութագրել է Գագիկ Ջհանգիրյանը, նշելով, որ «եղբայր ծնվում են, իսկ ընկեր դառնում են»:

Նիկոլ Փաշինյանն այս ամենը չի կարող հաշվի չառնել, և այդ տեսանկյունից Արամ Զավենիչի թեկնածությունը նույնպես հարմար չի կարող լինել իր համար:

Այնպես որ ապագա ՀՀ նախագահի պաշտոնում մենք կտեսնենք մի հերթական «ուսապարկի», ով իրենից ոչինչ չի ներկայացնի և կդառնա Փաշինյանի «պատվավոր» ստվերը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan