Խաչատուր Սուքիասյանին պատկանող Flyone Armenia-ն թուրքական իշխանություններից Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել

Դիտել նաև
Հայտնի է, թե ինչ արժողության է Գռզոյի ձեռքի ժամացույցը
ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ բռի վերաբերմունքը
Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից
Անօրինական սեփականաշնորհումների մասով Գռզոն ու իր փաստաբանները առարկություններ չունեն
90-ականների քրեաքաղաքական ենթամշակույթը և «նոր» Հայաստանը
Թուրքական իշխանությունները թույլ են տվել հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը փետրվարի երկուսից սկսել Երևան-Ստամբուլ-Երևան չարթերային թռիչքներ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
«Flyone Armenia ավիաընկերությունը թուրքական ավիացիոն իշխանություններից Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել։ Առաջին թռիչքը նախատեսել ենք փետրվարի 2-ին»,-ասաց նա։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Flyone Armenia եւ Pegasus ավիաընկերությունները Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել։
Zham.am