Երեւանում «Mercedes-Benz GLS500» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին
Դիտել նաև
Խոշոր վթար Երեւան-Գյումրի ավտոճանապարհին. զոհվել 11 մարդ. Լուսանկարներ
Ողբերգական ավտովթարից մեկ շաբաթ անց մահացել է 7-ամյա ըմբիշը, ում հայրը ևս զոհվել էր նույն վթարից
Խոշոր ավտովթար՝ Ադրբեջանում․ 8 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել
Ավտովթար Արմավիր քաղաքում. Վիրավորներից մեկը 5 տարեկան երեխա է
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 00։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի վերջնամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz GLS500» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին․ վարորդը հոսպիտալացվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։