Այլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում՝ անժամկետ. Արայիկ Հարությունյան

Դիտել նաև
Այստեղի մարդկանցից մեզ փոխանցվող ողջույնները ուղարկում ենք Երևանում պայքարող մեր ընկերներին․ Հովհաննես Հարությունյան. Տեսանյութ
Երևանում վթարվել է Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser մեքենան
Արայիկ Հարությունյանի հրամանագրով սահմանվել են ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները
Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներն անթույլատրելի են․ Արայիկ Հարությունյան. Տեսանյութ
Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել․ Արսեն Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին այցելել է Մարտունի քաղաք և շրջվարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:
Արայիկ Հարությունյանն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է արտաքին անվտանգային ապահովման հարցում ռուսական խաղաղապահ առաքելության դերն Արցախում, նշել, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում փոխլրացման սկզբունքով ուժային կառույցների հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ:
«Այլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է Ռուսաստանի կողմից խաղաղապահ առաքելության շրջանակներում, անժամկետ եւ մեզ հաջողվելու է այդ քաղաքականությունն իրականացնել»,-ասել է նա: