Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Հայաստանի նոր օրակարգը

44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության զարգացման նոր տրամաբանություն ձևավորվեց՝ հիմնականում ռուսական պատկերացումներով։ Այս դասավորվածության մեծ մասը հասանելի չէ մեզ և հայտնի չէ մինչ օրս: Ռուսաստանի հեռանկարային ռազմավարությունը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

Փուլ 1. Զինադադարի հաստատում և խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտության գոտում.

Փուլ 2. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների և հաղորդակցությունների բացման հարցերի շուրջ հիմնարար պայմանավորվածությունների ձեռքբերում.

Փուլ 3. Տարածաշրջանային լայն համագործակցության ընդհանուր փոխըմբռնման և նոր մեխանիզմների զարգացում, այդ թվում՝ Թուրքիայի հետ։

Փուլ 4. Արցախի հիմնախնդրի լուծման և խաղաղության պայմանագրի կնքման կամ երկարաժամկետ ստատուս քվոյի պահպանման շուրջ կոնսենսուսի ձեռքբերում:

Ռուսաստանը կարող է ելնել այն ենթադրությունից, որ յուրաքանչյուր նոր փուլ պետք է գա նախորդ փուլի հիմնական նպատակին հասնելուց հետո։ Դա հնարավորություն կտա` ճիշտ և ռացիոնալ պլանավորել սեփական ռեսուրսները և հնարավորինս չեզոքացնել մեր տարածաշրջանում նոր լարվածության բռնկման ռիսկերը։ Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում ընդլայնվում է խնդիրների շրջանակը։ Բացի Հարավային Կովկասից, իրավիճակը թեժանում է Ուկրաինայի շուրջ, լուրջ խնդիրներ Բելառուսի և ԵՄ-ի սահմանին, թյուրքական էքսպանսիան հետխորհրդային տարածքում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանին որոշ ուղղություններով անհրաժեշտ է որոշակիություն՝ մյուսների վրա կենտրոնանալու համար։

44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Հայաստանի իշխանություններն աշխատում էին ռուսական տրամաբանության շրջանակներում։ Բայց ինչ-որ պահի` այս տարվա հոկտեմբերի երկրորդ կեսին – նոյեմբերի սկզբին, սկսվեցին շեղումները: Դրանք դրսևորվեցին նրանով, որ խախտվեց տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ռուսական տրամաբանությունը։ Առանձին հարց է, թե ով և ինչու է փորձում փոխել իրադարձությունների այս ընթացքը` գլխացավանք ստեղծելով Ռուսաստանի համար։

Արդյունքում՝ երեկ Սոչիում Ռուսաստանը իրադարձությունների զարգացումը վերադարձրեց սկզբնական, պլանավորված ընթացքին։ Թե որքան կշարունակվի Ռուսաստանի այս հեգեմոնիան առաջիկա գործընթացներում, ցույց կտա ժամանակը։

Նկատելի է, որ հայկական կողմը չունի վճռականություն և նախաձեռնողականություն։ Դժվար է այս որակները ցույց տալ Հայաստանի ներքին իրավիճակի ներկա պայմաններում։ Փոխվարչապետերի աշխատանքի մեկնարկից անցել է մեկ տարի, և միայն հիմա են կառավարությունում մտածում` գնահատել ապաշրջափակման տնտեսական հետևանքները, և անգամ գումար չեն կարողանում գտնել այդ գործի համար։ Քննարկումներն ընթանում են ոչ թե Հյուսիս-Հարավ տրամաբանությամբ, ինչը ձեռնտու է առաջին հերթին մեզ, այլ՝ Արևմուտք-Արևելք համատեքստում, ինչն ուրվագծված է թյուրքական պետությունների Ստամբուլյան հռչակագրում։

Հայաստանի ներկայիս իշխանությունները կենտրոնացած են սեփական լեգիտիմության միջազգային ընդլայնման խնդիրների վրա, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում իր ազգային օրակարգը բոլոր արտաքին հարթակներում։

Այս ընթացքում չունեցանք ազգային կոնսենսուս երկրի հետպատերազմական զարգացման ռազմավարության վերաբերյալ, չտեսանք, որ Հայաստանը միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի մշտական մեխանիզմ նախաձեռնի՝ հաղորդակցությունների և տնտեսական հեռանկարների իր սեփական օրակարգն առաջ մղելու համար։ Հայաստանը միայնակ է, նույնիսկ՝ տարբեր գործընկերների տեսանելի աջակցության պարագայում։

Ակնհայտ է, որ նման աջակցությունն առաջին հերթին սպասարկում է հենց Հայաստանի գործընկերների ազգային շահերը։

Այդ իսկ պատճառով տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» գաղափարը պետք է փոխարինվի ողջամիտ ազգային անվտանգության, տնտեսության իրական զարգացման, տարածաշրջանային փոխշահավետ գործնական համագործակցության և համազգային համախմբման օրակարգով:

Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի

հանձնաժողովի նախագահ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan