Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 860 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացի
Դիտել նաև
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում պատվաստումների առումով. նախագիծ
Հայաստանում կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել
COVID-ի հետ կապված արտակարգ իրավիճակն ավարտվել է, բայց համավարակը շարունակվում է. ԱՀԿ
Գեղարքունիքում Covid-ի ախտորոշման նպատակով կատարվել է 56 թեստավորում
Հայաստանում նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 860 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 335738 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2326835 վերջին մեկ օրում` 8313 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 17088 պացիենտ. Մեկ օրում նվազել է 107-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 309861 անձ` վերջին մեկ օրում 939 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 7379 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1410 է: