Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

«Եթե այլ երկրներում թանկացումներ կան, դրա հետ մեկտեղ՝ նաև աշխատավարձի բարձրացում կա, իսկ մեզ մոտ նման բան չկա»

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հոկտեմբերը՝ 2020թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.7%: 2021թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.5-0.8%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.7%-ով: Հայտնում է Վիճակագրական կոմիտեն:

2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.0%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.4% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են սուրճի, թեյի, կակաոյի, մրգի, կաթնամթերքի, պանրի, ձվի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի 1.5-5.2% գնաճերը:

2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 1.2%-ով։ 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար՝ 44.1% և 43.2%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 37.8% և 44.3% գնաճ:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ Հայաստանում գները միշտ անկայուն են եղել ու, եթե ամբողջ աշխարհում է եղել տվյալ ապրանքատեսակի գնի բարձրացում ու հետո նվազել է, ապա մեզ մոտ բարձրացել ու չի իջել:

«Հայաստանում գները միշտ անկայուն են եղել, իսկ ամբողջ աշխարհում նախօրոք են սկում մտածել, թե ինչ անեն: Մեզ մոտ տեսնում են՝ դրսում թանկացել է, իրենք էլ են թանկացնում, բայց երբ դրսում տվյալ ապրանքի գինն էժանանում է, մեզ մոտ, չգիտես ինչու, հին գներն են մնում:

Օրինակ, հենց նավթի միջազգային գները բարձրացան, մեզ մոտ էլ այդպես եղավ: Դրսում երբ նավթի գինն իջնում է, մեզ մոտ միանգամից չի իջնում. մի կես տարի պետք է անցնի, որ սկսեն իջեցնել: Գները կախված են տարբեր հանգամանքներից. կամ դրսից բերվող ապրանքն է թանկացել, կամ տարադրամի փոխարժեքի տատանում է եղել: Պատահում է, որ ինչ-որ մեկը գերիշխող դիրք է գրավում ու առիթից օգտվելով՝ ապրանքը թանկացնում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը՝ շեշտելով, որ ներկրվող ապրանքը թանկացել է, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք, գործում են ԵԱՏՄ կանոնները, և ապրանքներ կան, որ 3-րդ երկրից են ու ավելի բարձր գնով են մաքսազերծում:

Նա անդրադարձավ նաև ներկրվող ապրանքների որակին՝ նշելով.

«Հայաստանում որակն ու գինն իրար հետ այնքան էլ կապ չունեն: Գները բարձրանում-իջնում են, իսկ որակը գրեթե նույնն է մնում: Ավելին, եթե այլ երկրներում թանկացումներ կան, դրա հետ մեկտեղ՝ նաև աշխատավարձի բարձրացում կա, իսկ մեզ մոտ նման բան չկա, ու թանկացումներն ազդում են սպառողի վրա: ԵԱՏՄ անդամ երկրներից  (ՌԴ, Բելառուս, Ղազախստան) ներկրված որոշ ապրանքների որակը զիջում է 3-րդ երկրներից բերվածին: Օրինակ, բողոքներ կան կենցաղային քիմիայի դեպքում. ասում են՝ առաջվա որակը չէ»:

Մանրամասները՝ 168.am-ում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan