«Հայաստան» դաշինքը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի
Դիտել նաև
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչները փորձում էին ճողոպրել Ուկրաինա, որտեղ նրանց համար սահմանն անցնելու «պատուհան» է նախապատրաստվել (տեսանյութ)
Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից
Փաշինյանը շնորհավորել է
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը պատրաստվում է հաջորդ շաբաթ հանրահավաք կազմակերպել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անգեսսա Խամոյանը։
«Մենք երբեք էլ չենք հրաժարվել փողոցային, հանրահավաքային պայքարից և խորհրդարան անցնելուց հետո բազմիցս հայտարարել ենք այդ մասին»,- ասաց նա։
Խամոյանը նշեց, որ այս պահին հստակ օրվա և ժամի մասին հայտարարություն անել չի կարող, առաջիկայում դաշինքի անունից հայտարարություն կտարածվի։
Խոսելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների մասին` պատգամավորը նշեց, որ եղել են տարբեր քննարկումներ, և այս պահին էլ դրանք շարունակվում են։