Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Արժանապատվությունը՝ որպես վերելքի նախապայման․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում հոդված է հրապարակել․

Օրվա լրահոսը ազդարարում է. «Արոնյանը ջախջախեց Մամեդյարովին»։ Վստահ եմ՝ շատ-շատերի մոտ սա կբերի ազգային հպարտության և նույնիսկ կատարած վրեժի զգացում կառաջացնի։

Կենցաղային ժողովուրդները նաև այսպես են տարբերվում լուրջ պետության ունակ ժողովուրդներից։

Այն, որ Արոնյանը լքել է Հայաստանը, հանգիստ ընդունվում է և փորձ չի արվում հասկանալու ո´չ պատճառները, ոչ էլ հետևանքները։ Բայց այ, Մամեդյարովին ջախջախելը ազգային պարծանք է։ Արոնյանը բազմաթիվ անգամ հաղթել և պարտվել է արդբեջանցի ուժեղագույն շախմատիստներին. դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Զուտ մարդկայնորեն ուզում ես հասկանալ, թե ոգևորվածները, այնուհանդերձ, ինչպե՞ս են պատկերացնում «ջախջախել»-ը՝ մատ անելուց հետո սեղանը գլխի՞ն տվեց, թե հետո «իջավ մեջքին»։

Այս թերևս թեթև օրինակը բերում եմ մի պարզ պատճառով. մեր հասարակությունը աճ չի ցույց տալիս՝ նույնիսկ այսքան բան վերապրելուց հետո։

Մենք կարող ենք ազգային հպարտություն ապրել, որ Արոնյանը ջախջախեց Մամեդյարովին, ըմբշամարտիկը տատամիի վրա շպրտեց ադրբեջանցի մրցակցին, թեքվոնդոյիստը քացով նոկաուտ արեց և այլն։ Բայց մենք կարող ենք ռեակցիա չտալ, երբ նույն օրը Ալիևը ողջ հայ ժողովրդին ասում է «խելոք մնացեք, գլուխներդ կջարդեմ»։ Մենք պատրաստ ենք ազգովի թաքնվել ռեստորաններում, երբ Ալիևն ասում է՝ մոռացե´ք Ղարաբաղը, չկա նման հարց։ Մենք կարող ենք կուլ տալ, երբ Ալիևը ծաղրում է մեզ, իր հետ բանակցողին որակում է «հարբած ծաղրածու», և մենք չունենք մտածողության նվազագույն որակներ, որ փոխենք բանակցողին ու նոր բանակցող կարգենք՝ չպարտված մեկին։

Մենք կարող ենք ոգեշնչվել մեր մի սպորտսմենի՝ ադրբեջանցուն հաղթելու փաստից, բայց որպես ազգային պահանջ չդնենք բացահայտել ճշմարտությունը՝ ինչո՞ւ իշխանությունը հրաժարվեց պատերազմը շուտ դադարեցնել։ Բոլոր ադրբեջանցի սպորտսմեններին հաղթելու դեպքում նույնիսկ մենք կստանանք մի ավել միավոր կամ մի մեդալ, իսկ պատերազմը շուտ չդադարեցնելու պատճառով մենք ունեցանք 2 հազարից ավել լրացուցիչ զոհ, 5 հազարի չափ վիրավոր, կորցրել ենք քաղաքներ ու գյուղեր։

Ո՞րն է հայ ժողովրդի ռեակցիան, երբ իրեն ծաղրում են։ Մոռանանք բոլոր քաղաքական ուժերին՝ նախկին, ներկա և գալիք նախագահներին. ի՞նչ ռեակցիա ենք տալիս մենք, որպես ազգ, երբ մեզ ծաղրում են։ Հարյուրավոր հազարները գնում են ընտրատեղամաս և քվեարկում այն անձի/անձանց օգտին, որոնց պատճառով մենք հայտնվել ենք հարբած ծաղրածուի դերում, որին այսօր կարող են անպատիժ վիրավորել ու սպառնալ։ Սա առո՞ղջ հասարակական ռեակցիա է։

Պետք չէ բարդ պատասխաններ, բարդ տարբերակներ փնտրել։ Նույնիսկ համակենտրոնացման ճամբարներում եղել է ազգային և անհատական արժանապատվություն։ Մենք ինչո՞ւ ենք մեզ այսպես պահում։ Պետք չէ թաքնվել նաև «ազգային արժանապատվության» ավելի վերացական ձևակերպման տակ. կա նաև անհատական արժանապատվության պարզ խնդիր։ Որպես քաղաքացի և որպես հասարակություն մենք ունենք մեր անելիքը՝ թույլ չտալ, որ մեզ ծաղրեն։ Ես, անգամ, հունիսի քսանի արդյունքներից հետո, վստահ եմ, որ մենք ունենք ազգային ռեսուրս՝ արժանապատիվ վերելքի համար։ Մենք միայն պետք է սկսենք հարցերը ավելի պարզ ձևակերպել, գտնենք ճիշտ բանաձևերը՝ մեր երկրում վերջապես փոփոխություններ սկսելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan