Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Աննա Դանիբեկյանը բացառիկ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանի իշխանություններին․ Ագնեսա Խամոյան

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ, նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից չի թույլատրվել երկիրը լքել, մասնակցելու ԵԽԽՎ լիագումար նիստին։ Այդ կապակցությամբ NEWS.am-ը դիմել է Ազգային Ժողովի ընդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանին, մեկնաբանելու իրավիճակը։

-Տիկին Խամոյան, փաստորեն դատավոր Աննա Դանիբեկյանը ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդգրկված Արմեն Գևորգյանին թույլ չի տվել լքել Հայաստանի սահմանները։ Ինչո՞վ սա կբացատրեք։

-Գիտեք, Աննա Դանիբեկյանը մեր հանրության մեջ, առավելապես հայտնի դարձավ 2020 թվականի մայիսի 8-ին Շուշիի ազատագրման օրը Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով նիստ նշանակելով և Ադրբեջանին դրանով բացառիկ նվեր մատուցելով։ Այս պայմաններում, երբ հերթական անգամ Ադրբեջանի պատվիրակությանը պետք էր հակադարձել միջազգային դիվանագիտական գործիքներով հատկապես Հայ ռազմագերիների անհապաղ վերադարձման հարցով, չէ որ, միջազգային հարթակներում ռազմագերիների թեման առաջնային է մեր բոլորիս համար, ու չնայած այդ ամնեին, զարմանալի չէ, որ Աննա Դանիբեկյանը կրկին բացառիկ աջակցություն տրամադրեց ադրբեջանի իշխանություններին, զրկելով Հայաստանի ԵԽԽՎ պատվիրակության բացառիկ փորձ ոնեցող ներկայացուցիչ Արմեն Գևորգյանին մասնակցելու այդ աշխատանքներին։

-Փաստորեն, ստացվում է որ դատավոր Դանիբեկյանը տեղյակ լինելով որ ԵԽԽՎ նիստում պետք է աշխատանք տարվեր Ադրբեջանում գերիների ազատ արձակման թեմայով, միևնույն է թույլ չի՞ տվել։

-Այո, և առհասարակ պարզ չէ, ինչպես է ստացվում, որ նույնիսկ Հատուկ քննչական ծառայությունը ընկալում է ԵԽԽՎ-ում աշխատանքների կարևորությունը, թույլ է տալիս Արմեն Գևորգյանին լքել ՀՀ սահմանները, բայց, այ դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին ունենում է այլ կարծիք։ Կհիշեք նաև վերջերս առանց որևէ պատճառաբանման մերժվեց նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի այցը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, որի հիմնական օրակարգը ՌԴ քաղաքական վերնախավի հետ հանդիպումներն էին, որը բնականաբար այս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում կարող էր բացառապես օգտակար լինել ՀՀ շահերին։

-Ինչը կարող էր ստիպել դատավոր Աննա Դանիբեկյանին դրսևորել նման վարքագիծ, այսինքն ինչը կարող էր լինել դրա պատճառը։

-Այդ հարցի հասցեատերը բացառապես իշխանություններն են, որոնք կարողացել են հաստատապես ապացուցել, որ իրենք չեն հանդուրժում անկախ դատական համակարգ ունենալու հնարավորությունը։ Պատահական չէ, որ հենց նույն Աննա Դանիբեկյանին, նույն քրեական գործով դատախազներին Նիկոլ Փաշինյանը կարողանում էր ցուցումներ տալ և հետո հրապարակավ խոսել դրա մասին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan