Էրդողան. «Ադրբեջանն օգտագործել է «ինքնապաշտպանվելու» իր իրավունք»
Դիտել նաև
Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)
Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
«Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան
Թուրքիայում 20 տարվա մեջ առաջին անգամ ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը
Ադրբեջանը, օգտագործելով ինքնապաշտպանության իր իրավունքը, վերջ դրեց «օկուպացիային»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:
Նա հիշեցրեց վերջերս կատարված իբր կարեւոր քայլերի մասին Հարավային Կովկասում կայունության ապահովման տեսանկյունից:
«Ադրբեջանը, օգտագործելով ինքնապաշտպանության իր իրավունքը, վերջ դրեց «օկուպացիային», ինչը նշվում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում, որոնք երկար տարիներ չէին իրագործվել: Սա նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար», - ասաց նա:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հաստատակամ է աջակցելու կողմերի յուրաքանչյուր դրական քայլին։
Zham.am