Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Կաշառքի գործով դատապարտված փոխնախարարը պարգևատրվել է ՊՆ հուշամեդալով

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նախօրեին պետական բարձր պարգև է շնորհել «սպիտակ բանակի» հերոսներին: Yerevan.Today-ը բացահայտել է, որ պարգևատրվածների մեջ է եղել նաև կաշառքի գործով առաջինը կալանավորված հեղափոխական բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Դավթյանը:

2018-ի իշխանափոխությունից հետո նա զբաղեցնում էր Առողջապահության այդ ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի տեղակալի պաշտոնը, մեկ տարի անց 2019-ի ապրիլին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվեց՝ իր իսկ աշխատասենյակում ստացած խոշոր չափի կաշառքի համար:

Խիստ ուշագրավ է, որ Արսեն Դավթյանը 44-օրյա պատերազմին ռազմի դաշտ ոտք չի դրել, սակայն չգիտես ում շնորհիվ՝ հայտնվել է պատերազմի ընթացքում զինծառայողների կյանքեր փրկած բուժաշխատողների արժանավորների ցուցակում, որը հաստատել ու ՊՆ գերատեսչական մեդալի է առաջադրել Առողջապահության նախարարությունը:

Ընդգծենք՝ 7 տարվա ազատազրկման դատապարտված, բայց կալանավայրում ընդամենը ամիսներ անցկացրած ու մինչ օրս 15 մլն դրամ գրավի դիմաց ազատության մեջ գտնվող ԱՆ նախկին փոխնախարարը, ընդգծենք, ներկայում Արմենիա ԲԿ-ի փոխտնօրենն է, ընդ որում սա այն բուժկենտրոնն է, որի անունը մամուլում կապվում է ԲԴԽ նախագահ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Մասնագիտական շրջանակներում բուռն քնարկման առիթ է դարձել դատապարտյալ Արսեն Դավթյանին գերատեսչական մեդալի արժանացնելու խիստ կասկածելի հիմքերը: Ոմանք պնդում են, որ սա գործարք է ձերբակալման ժամանակ իր վերադաս Արսեն Թորոսյանի դեմ ցուցմունք չտալու դիմաց:

Ներքին օղակներից Yerevan.Today-ին փոխանցում են՝ հույժ անհրաժեշտ էր 7 տարվա կալանավորման բեռը թեթևացնել, ու պետական պարգևով փաստորեն խնդիր են լուծել:

Իրականում պետական պարգևը կարող է լինել որպես պատժից խուսափելու միջոց՝ համաներման մեջ այդ դրույթի առկայության պայմաններում կամ պատժի կրճատման միջոցով, այս մասին հաստատում են նաև իրավաբանները:

Այդուհանդերձ ինչո՞ւ թույլ տվեց ՊՆ նախարարը շահագործել իր հեղինակությունը, ի վերջո ինչի՞ համար է Արսեն Դավթյանին գերատեսչական մեդալով իր երախտիքը հայտնել ՊՆ Արշակ Կարապետյանը:

ՊՆ լրատվական ծառայությունից Արսեն Դավթյանի ստացած պարգևն հիմնավորում են այսպես՝ «Նելսոն Ստեփանյան» պետական հուշամեդալով է պարգևատտրվել Արսեն Դավթյանը, քանի որ պատերազմի օրերին մեծ քանակությամբ վիրավորներ են տեղափոխվել «Արմենիա» ԲԿ, նա որպես փոխտնօրեն համակարգել է այդ վիրավորների տեղավորման և բուժսպասարկման հարցերը:

Ո՞ւմ անձնական հովանավորչությամբ, և հատկապես ո՞ր ամագի համար, այս հարցին հետաքրքրվեցինք Արսեն Դավթյանից:

«Ես չեմ ցանկանում լրագրողների հետ շփվել, խնդրում եմ ինձ հարցեր չուղղել, չեմ օգտվելու իմ իրավունքից և չեմ արձագանքելու իմ մասին տարատեսակ տեղեկություններին»,-երեք անգամ նույն բանն ասաց ու անջատեց Yerevan.Today-ի զանգերը երբեմնի փոխնախարարը՝ հրաժարվելով պատասխանել նաև վիճահարույց պարգևի միջոցով 7 տարվա ազատազրկումից խուսափելու նպատակով իբր իշխանության հետ ներքին գործարքի մասին մեր հարցադրումներին:

Հ.Գ. Փաստորեն Արսեն Դավթյանը հաջողել է ոչ միայն սահուն պլստալ կալանավայրում դատվածությունն անցկացնելուց, այլև ընդգրկվել է կյանքեր փրկած արժանավոր բժիշկների ցուցակում և առաջադրվել ՊՆ հրամանագրով գերատեսչական մեդալի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan