Անջելինա Ջոլին հիացրել է երկրպագուներին բոլորովին անսովոր հանդերձանքով. Լուսանկար
Վերջերս համացանցում հայտնվել է Անջելինա Ջոոլիի նոր լուսանկարը, որը ուժեղ տպավորություն են թողել նրա երկրպագուների վրա: Դերասանուհու երկրպագուները սկզբում մտածել են, որ Անջելինը, պարտվելով Բրեդ Փիթի հետ դատական գործ, երեխաների միանձնյա խնամակալության համար, վշտից որոշել է փոխել իր մասնագիտությունը: Բայց, իրականում, նոր կերպարանափոխության պատճառը բոլորովին այլ է:
Լուսանկարում Ջոլին սպիտակ կոմբինեզոն է հագել և դեմքը ծածկել է ցանցով. նա մասնակցում է հատուկ միջոցառմանը: Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեղուների բուծմանն ուղղված ծրագիր է, որի թիվը մոլորակի վրա նվազում է: Եվ այս արշավի հովանավորներից մեկը Guerlain ընկերությունն էր, որի դեմքը Ջոլին է: Արշավի շրջանակներում հայտարարվել են մեղվաբույծների արվեստի վերապատրաստման դասընթացներ, հատկապես կանանց համար: Անջելինան չսահմանափակվեց դասերին հաճախելով, շրջանավարտների հետ գնացել է փեթակներ, որտեղ զարմացնելով երկրպագուներին իր համարձակությամբ, նա նույնիսկ ձեռքերում պահել է փեթակ՝ ծածկված կենդանի մեղուներով: Միեւնույն ժամանակ դերասանուհու երկրպագուները նշել են, որ Ջոլին ինչ-որ կերպ կարողացել է գլամուր տեսք ունենալ նույնիսկ մեղվաբույծի հագուստով:
Zham.am