Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել
Դիտել նաև
Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս
Ադրբեջանը կհրաժարվի՞ Շուշիի հռչակագրից (տեսանյութ)
Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch (լուսանկարներ)
Ալիևը, կինը և որդին այցելել են Քարվաճառ և Շուշի
Թշնամին վանդալիզմի է ենթարկել և ապամոնտաժել Ստեփանակերտից, Շուշիից տեսանելի հայկական խաչը
Շուշիի մոտակայքում հնչած կրակոցներից հետո մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:
Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել:
Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:
Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,-գրել է Ստեփանյանը: