Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ

Մեր մեծ, հայկական փոսը․ Լիա Իվանյան

 

Panorama.am-ը գրում է․ Լինում են չէ իրավիճակներ, երբ զարմանում ես, թե  ոնց կարող էր  քեզ  հետ նման բան կատարվել։ Շատ ավելի վատ է, երբ քո երկրում  կատարվողն է ապշեցնում   աբսուրդի հասնող իր անբացատրելիությամբ։


Հիշում եմ, երբ 1988-ին պայթեց Սումգայիթի   կոտորածի բոթը, հետո մազապուրծները պատմում էին ահասարսուռ մանրամասները, անընդհատ մի միտք էր տանջում՝ ո՞նց կարող էր 100 տարի առաջվա  գազանությունը կրկնվել մեր օրերում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ։ Թվում էր, թե պատմության այդ էջը մեզ համար արդեն ընդմիշտ փակված էր։ Պարզվեց, որ ոչ։

Հիմա նույն զարմանքն է՝ ո՞նց կարող էինք ազգովին էնքան դեբիլանալ, որ ասես կողքից ենք   նայում, թե  ինչպես ենք հիպնոսացված գազանիկների նման ընկնում օտարների կողմից ծրագրավորված և հայ ներկայացող սրիկաների ձեռքով փորած ահռելի փոսը։ Բայց չէ՞ որ  մեկ օրում չգոյացավ այդ փոսը։ 20 տարին մի կողմ թողնելով՝ արձանագրենք, որ  2018-ից անդադար  երկրի կործանման ահազանգերի էինք ականատես լինում,  բայց չգիտես ինչու հանրությունը դրանց միշտ ընդգծված   քամահրանքով է  վերաբերվում։ Այ, էդպես էլ թողեցինք, որ «ձու գողացողը ձի գողացող դառնա»։

Հիշեք, երբ 2018-ի հոկտեմբերի 2-ին փողոցում, ոտքի վրա կառավարութան կազմը փոխեց ինքնահռչակ վարչապետը, ոչ ոք չբռնեց նրա ձեռքը և չասաց՝  ո՞վ ես դու, որ   օրենք ուՍահմանադրություն ես ոտնակոխ անում։ Գուցե եթե այն ժամանակ  համապատասխան կառույցները հավատարիմ մնալով իրենց կոչմանը՝ ինքնակոչին ցույց տային իր տեղը, այսօր չէինք ունենա հրաժարական տված, բայց իշխանությունը բռնազավթած ԺՊ, ով ում հետ  ինչ ուզում պայմանավորվում է, ինչ ուզում ստորագրում է, ինչ  ուզում ծախում ու նվիրում է։  Հիմա արդեն կառույց էլ չի մնացել, որ շնչի և  արտաշնչի առանց ուզուրպատորի թույլտվության, ուր մնաց թե ձեռքը բռնող լինի։

ՍԴ-ում ընթացող արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունից հատվածներ նայելիս ապշեցնում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ինքնավստահությունը։  Մարդ, ով հարկատուների հաշվին տարուց ավել չաշխատելով բարձր աշխատավարձ ու բենզին է ստացել, հանկարծ մտահոգվում է ՍԴ դատավորների   վիճաբանության  առիթով  հանրության  կարծիքով։ Դու ներողություն խնդրի անաշխատ եկամուտներիդ համար։

Արդարադատության նախարարն ու փոխնախարարն այնպես են մեղմացնում վարչապետական «սաղին շինելու ենք», « ռադ ենք անելու», «քաղաքական վենդետա ենք անելու», «մխելու ենք»  նախընտրական քարոզչության  հայհոյաբանությունները, ասես խեղճ մարդն ընդամենը օրորոցային էր երգել՝ ձեռքին պատահաբար հայտնված մուրճով, բայց իրեն սխալ են հասկացել։ Սյունիքի  համայնքապետերի նկատմամբ սանձազերծված ռեալ հետապնդումնե՞րն էլ ենք սխալ հասկանում։

Ահա թե ուր   հասցրին  մեր երկիրը դատարկաբանությունն ու դեմագոգիան։    Երեք տարուց ավել, մի տեսակ   ոչխարային խոնարհությամբ, հետևում ենք ազգակործան փոսի մեծացմանը՝  հերոսներին և ոլորտների պրոֆեսիոնալներին հեղինակազրկելու տեսքով,  ազգային և ընտանեկան արժեքները հետին պլան մղելու տեսքով, եկեղեցին և կրթությունը ապազգայնացնելու արշավի տեսքով,    պատերազմում պարտվելու տեսքով, ռազմագերիներին  սակարկման առարկա դարձնելու տեսքով,  Հայաստանը մաս-մաս ծախելու տեսքով։  Ո՞նց հասանք էս օրվան։ Մի՞թե սա է մեր ժողովրդի իրական դեմքը։

Վարչական ռեսուրսի անխնա կիրառմամբ անցկացված  այս ընտրություններում 688 000 հոգի ողջունեց այս գահավիժումը, 400 000 հոգուց ավել մարդ ընդդիմությանը լիազորեց կանգնեցնել այն, իսկ 1 313 515 քաղաքացի էլ իրեն սոսկ դիտորդի դեր   վերապահեց։   Մի հարց է հետաքրքրում՝ ինչպե՞ս են ամենակուլ փոսին վերաբերվում միլիոնից ավել այդ «դիտորդները»։    Երևի  հիմա էլ     ակնկալում են, որ  ՍԴ-ն  իրենց չկատարած քաղաքացիական պարտքի  արդյունքներում շտկումներ կմտցնի․․․ Ավաղ, 50 տոկոս չմասնակցածներն  իրենց իրական մեղքը կզգան միայն փոսում հայտնվելուց հետո, որի սահմանները հենց իրենք մեծացին իրենց անտարբերությամբ  և  «սիրում եմ-չեմ սիրում» պարզունակ մտածողությամբ։

Վաղուց արդեն  մտքիցս դուրս չեն գալիս հանճարեղ Վահան Տերյանի  տողերը՝   «Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ, Պատել, պայծառ Նաիրի»․․․ Հույս ունենանք, որ եթե այն ժամանակ  չենք մահացել և թոթափել ենք նինջը՝  այս անգամ էլ կհաղթահարենք չարին։ Հետո, իհարկե ամոթով կհիշենք մեր այս կենդանական  հանդուրժողականությունը, որը թույլ տվեց դրածոին մի ողջ պետության ճակատագրի հետ խաղալ։

Լիա Իվանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan