Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Մուրճային քարոզ․ Լիա Իվանյան

Panoram.am-ը գրում է․ Արդյո՞ք շատ է փոխվել 2018-ին վարչապետի թեկնածու և 2021-ին վարչապետի թեկնածու հանդիսացող նույն անձի քարոզարշավային հռետորաբանությունը։ Եվ այո, և ոչ։ Նույնն են մնացել անվայելուչ բառապաշարը, ջղաձիգ խոսելաձևը, անվերջանալի  դատարկաբանություններն ու հակապետական մտածողությունը։ Փոխվել է խոստումների բովանդակությունը։

Եթե 2018-ին ձեռքին տնտեսական ֆանտաստիկ թռիչք ապահովող աներևույթ կախարդական փայտիկ էր, ապա 2021-ին ձեռքին իսկական մուրճ  է՝ «բոլորին իրենց տեղը ցույց տալու համար»։

Եթե 2018-ին խոստանում էր, որ վենդետաներ չեն լինելու, ապա 2021-ին բացահայտորեն հրահրում է բախումներ և հետընտրական վենդետաներ։

Եթե 2018-ին խոստանում էր, որ կադրային ջարդ չի լինելու, ապա 2021-ին սպառնում է վերացնել բոլոր էլիտաները՝ հոգևոր, գիտական, քաղաքական։

Եթե 2018-ին խոստանում էր կաթե գետեր և շաքարե ափեր, ապա 2021-ին՝ հունիսի 21-24-ը անցկացնելու է ընտրությունների արդյունքների հանրային քննարկում․․․ Դե, ինչպես 2008-ի ընտրություններից հետո կազմակերպեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչը հանգեցրեց մարտի 1-ին։
Մարդը բացահայտորեն զգուշացնում է իր  բախումնային նպատակների մասին։ Եվ այս հոխորտանքներն ու սպառնալիքները լսում են իրավապահ մարմինները, ԿԸՀ-ն, եվրոպական դիտորդական առաքելությունները։ Լսում են և լռում են։ Ինչո՞ւ։

Ինչո՞վ է պայմանավորված պետականքանդին ամեն ինչ թույլ տալու դիքորոշումն այն դեպքում, երբ իրավապահները, անվտանգության աշխատակիցներն ու հոգեբույժները իրար ձեռքից պիտի խլեին իրենց բուն պացիենտին։ Միթե նրանք շարքային քաղաքացիներից լավ չգիտեն, որ այդ անձը տեղով մեկ քայլող պայթուցիկ է։

Իսկ եթե Նիկոլը նեղմտորեն կարծում է, թե մոռացել ենք մարտի 1-ի ողջ ընթացքը՝ էսկալացիայից մինչև բախումների հրահրում, ապա չարաչար սխալվում է։ Լավ ենք հիշում ընդամենը 13 տարի առաջվա այդ մեծ սադրանքը՝ կրկնությունը թույլ չտալու համար։ Չենք մոռացել նաև Նիկոլի բախումներ կազմակերպելու և ժամանակին թռնելու ունակությունը։ Հիմա էլ է դրան նախապատրաստվում՝ խժդժություններ սարքել ու փախչել։ Բայց ներկա հոգեխանգանգարմունքի մեջ չի գիտակցում, որ իր հանցանքերի ահռելի բեռը զրկում է իրեն աննկատ ճողոպրելու հնարավորությունից։

Իսկ ի՞նչ են անելու այսօրվա կույր ու խուլ ձևացող ուժայինները, եթե ԿԸՀ-ն հունիսի 21-ին ստիպված լինի հայտարարել ընդդիմության անվիճարկելի հաղթանակը։ Նո՞ր աչք ու ականջ են ստանալու, և վայրկենական  փոխակերպման ենթարկվելով՝ դառնալու են հայրենիքին ծառայող «իսկական ոստիկան»։ Եվ ցրելու են ՔՊ-ական հավաքները նույն ջանադրությամբ, ինչպես որ Նիկոլի դեմ խոսողների թևերն էին ոլորում։

Նրանց ծանր բարոյական ռեաբիլիտացիա է սպասվում։ Հայաստանը փոքր երկիր է փոքրաքանակ բնակչությամբ։ Մի քիչ փորփրես՝ ծանոթ-բարեկամ կգտնվեն շատերի հետ․․․ հետո ո՞նց են իրար աչքերի մեջ նայելու։ Գուցե նախապե՞ս է պետք մեկուսացնել հրեշին, ում օրերն էսպես, թե էնպես հաշված են անգամ կեղծիքներով վերընտրվելու դեպքում։  

Տեսնես «ընտրիր ինձ, որ մխեմ քեզ» խոստումով մուրճային քարոզարշավ ուրիշ որևէ տեղ եղե՞լ է։ Նախնադարյան բնազդներ են տիրել  պատուհասիկին։ Սա այն դեպքերից է, երբ իրոք «չգիտես լաս, թե խնդաս»։ Ուրիշ երկրում լիներ՝ լավ էլ կխնդայինք, բայց ցավոք մենք ենք կրում այս հերթական խայտառակության խարանը, որի չափերն այն աստիճանի են հասել, որ արդեն «զուսպ» եվրոպացիներն են ստիպված արտահայտվում։

«Ներկայումս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների բովանդակությունը և այդ հարցի վերաբերյալ արտահայտել է իր լուրջ մտահոգությունները, քանի որ այդ վարքագիծը խախտում է Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունները»։

Ինչպե՞ս հասանք այս օրվան, որտեղի՞ց այսքան հանդուրժողականություն կեղտի և դավաճանության նկատմամբ, ո՞ւր կորան մեր բանականությունը, արժանապատվությունն ու պատվախնդրությունը, որ երեք տարի երկիրը հետևողականորեն քանդող թիմը ևս մեկ շանսի ախորժակ ունի։

Երեք տարի առաջ շատերին նիկոլյան ճամարտակություններն էկզոտիկ էին թվում, և ամեն ինչ մակերեսայնորեն ընկալելու հետևանքով մարդիկ չէին նկատում կամ չնկատելու էին տալիս ասվածի և արվածի հսկայական տարբերությունը։ Արդյունքում առանց խոչընդոտների տեղադրվեցին ազգակործան բազում ականներ, որոնք հերթով պայթեցին այս երեք տարիների ընթացքում։ Եվ այսօր ունենք գործած հանցանքների ահռելի բեռը շալակին և մուրճը ձեռքին  քարոզարշավ անցկացնող մի պատուհաս։

Գժվել կարելի էր, եթե չլիներ սթափության և խոհեմության պետականամետ հակակշիռ՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի։ Մարդիկ ուզում են լսել, որ Հայաստանում ամեն ինչ դեռ կորած չէ, որ հնարավոր է վերականգնել երեք տարում քանդածը, որ կվերանա հասարակության պառակտվածությունը, որ սահմանները կրկին անառիկ կլինեն և անվտանգ կապրենք աշխարհի ամենալավ երկրում։ Դաշինքի առաջնորդները հավաստիացնում են, որ հնարավոր է։    

Պրոֆեսիոնալ թիմը, ցանկացած հարցին գրագետ մոտեցումը, և կարևորը՝ պետության շահի գերադասումը հավատ են ներշնչում։ Դրա վկայությունը «Հայաստան» դաշինքի հավաքների մարդաշատությունն է և դրանցում տիրող փոխադարձ հարգանքը։

Մնում է միայն, որ մարդիկ գնան ընտրության, ընտրեն պետության փրկության և զարգացման ճանապարհը՝ վերջ դնելով մուրճային գժություններին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan