Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Մեր ՀԷԿ-ը մայիսի 15-ից կանգնած է

«Հրապարակ»-ը գրում է. «Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը երեկ հայտարարություն էր տարածել, որ մի շարք գյուղերի ոռոգման խնդիրների առնչությամբ կազմակերպված բողոքի ժամանակ, երբ փակել էին Գյումրի-Երեւան ավտոմայրուղին, հնչեցրել են սուտ եւ անհիմն մեղադրանքներ՝ իբրեւ թե ՀԷԿ-ի աշխատանքի պատճառով գյուղերի համար առաջացել են ոռոգման խնդիրներ: 

Նահապետյանը, սակայն, վստահեցնում է, որ իրենց ՀէԿ-ը, որը գտնվում Գյումրիից քիչ հեռու եւ կոչվում է «Գյումրի ՀԷԿ», ոռոգման սեզոնին առհասարակ չի աշխատում, կանգնում է, որ չխանգարի ոռոգման աշխատանքներին, ուստի ջուր չլինելն իրենց ՀԷԿ-ի աշխատանքի հետ որեւէ կապ չունի։

«Ոռոգման սեզոնին հիդրոկայանը չի աշխատում, մենք ռեժիմի մեջ ենք։ Բայց ինչ-որ մարդիկ, չգիտեմ ինչպես, ուղղորդել էին ու ասում էին՝ ջուրը տվել են ՀԷԿ-ին, դրա համար մենք ոռոգման ջուր չունենք։ Նման բան հնարավոր չէ։ Նախ՝ ՀԷԿ-ը մայիսի 15-ից մինչեւ հիմա կանգնած է, չի աշխատում, երկրորդն էլ՝ էդպես հնարավոր չէ, որ ջուրը տան ՀԷԿ-ին, եւ իրենք ջուր չունենան։ Ինչ-որ ուղղորդում է եղել երեւի գյուղացիներին, ֆերմերներին»,- ասաց տիկին Նահապետյանը։

Նա, սակայն, դժվարացավ ասել, թե ում կողմից եւ ինչ նպատակով է ուղղորդում եղել։

«27 տարի է՝ մեր հիդրոկայանն աշխատում է, եւ երբեւիցե մենք նման խնդիր չենք ունեցել, այն էլ՝ գյուղացիների հետ, որովհետեւ միշտ էլ համարել ենք, որ առաջնահերթությունը ոռոգումն է»,- ասաց նա։

Ի դեպ, ապրիլ ամսին 30 ՀԷԿ, այդ թվում՝ Նահապետյանին պատկանող ՀԷԿ-ը, էական վնաս են կրել՝ պայմանավորված նոր օրենքներով։ Բանն այն է, որ այն ՀԷԿ-երը, որոնք 15 տարի աշխատել են եւ պարտադիր գնում են ունեցել ցանցից, նոր ընդունված էներգետիկ շուկայի մասին օրենքի համաձայն, պետք է դուրս գան շուկա եւ իրենց հոսանքը վաճառեն արդեն շուկայում՝ ըստ պահանջարկի եւ գնագոյացման։ Բայց շուկան ձեւավորվելու է 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին։ Նահապետյանի խոսքով՝ իրենց թույլ չեն տվել մինչեւ 2022 թվականը շարունակել աշխատել նույն պայմաններով, մինչեւ մտնեն շուկա։ Ապրիլ ամսին իջեցրել են սակագինը՝ հասցնելով 8 դրամի, որի արդյունքում 30 ՀԷԿ, որոնց պարտադիր գնման պայմանագիրը լրացել էր, էական վնաս է կրել, քանի որ նրանց սակագները 18, 20 դրամ եւ ավելի են եղել։

«Մենք ընդունում ենք, որ շուկա ենք դուրս գալու, պետք է կարողանանք այլ կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքենք, բայց էսօրվա դրությամբ շուկան ձեւավորված չէ, դրա համար մենք խնդրում էինք, որ մինչեւ շուկայի ձեւավորումը շարունակենք պարտադիր գնմամբ աշխատել, մինչեւ ցանցերից ստանանք մեր արտադրած էլեկտրաէներգիայի գումարը։ Բայց իրենք ապրիլ ամսվա համար վճարեցին 8 դրամի հաշվով։ Դա լուրջ խնդիր է, քանի որ ապրիլ ամիսն ամենաջրառատ ամիսն է լինում, եւ հիդրոկայանները մարտ-ապրիլ ամիսներին մաքսիմալ հզորությամբ են աշխատում, քանի որ սկսվում է ձնհալը, սկսվում է գետերի ջրի հոսքի ավելացումը, եւ արտադրանքը շատ է լինում»,- ասաց Նաիրա Նահապետյանը՝ նշելով, որ այդ 8 դրամի սակագինն իրենք փորձելու են սակարկել դատական կարգով»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan