Բանակը թալանողները, զինվորի հաց գողացողները Նիկոլ Փաշինյանի թիմում են
Դիտել նաև
Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան
Փաշինյանը հայ ժողովրդի և մեր անկախ պետականության «դատավճիռն» է․ Մհեր Մելքոնյան
Արևմուտքը թուլափայով գնում է Հայաստանը Անկարային նվիրելու համար
Արևմուտքը թուլափայով գնում է Հայաստանը Անկարային նվիրելու համար․ Գագիկ Համբարյան
ՔՊ-ականները լուրջ հիստերիայի մեջ են ընկել. Մհեր Մելքոնյան
Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է, թե 2000-2002 թթ., երբ ինքը զինվոր է եղել «հաց ու ջուր չեն ունեցել»՝ մեղադրանքներ հնչեցնելով երկրորդ նախագահի հասցեին:
Զավեշտն այն է, որ այդ տարիներին բանակի սննդի հարցրերով պատասխանատուն՝ Գագիկ Մելքոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 16-րդ համարն է. նա 2000-2008 թթ. եղել է Պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետ։
Բանակում տիրող բարքերի մեկ այլ պատասխանատու ևս Նիկոլ Փաշինյանի թիմում է. խոսքը 1997-2006 թթ. ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասին է:
Հետևաբար, կա՛մ Ալեն Սիմոնյանը ստում է, կա՛մ էլ բանակը թալանողները, զինվորի հաց գողացողները այսօր Նիկոլ Փաշինյանի թիմում են:
Աղբյուր՝ Mediaport