Արցախի ԱԺ նախագահը Ստեփանակերտում մասնակցել է Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությանը
Դիտել նաև
Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են
5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը
«Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են
Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան
Այսօր՝ մայիսի 22-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ մասնակցել է Ստեփանակերտի հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում կառուցված ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությանը և ծաղիկներ խոնարհել մեծ հայի հիշատակը հավերժացնող կիսանդրու պատվանդանին։
Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։