Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Լավ մի հոգի գնաց ընտրեց, երկու հոգի, բայց էնքան շատ մարդիկ ընտրեն, որ սրանք վերընտրվե՞ն, իշխանության մնա՞ն, այսինքն մամուլում գրվի՝ հայ ժողովուրդը կապիտուլյանտին ընտրե՞ց

Պավիչի բաղադրատոմսը այն դեպքի համար Եթե կապիտուլյանտին վերընտրեն

Միլորադ Պավիչի «Գրենական պիտույքների արկղ» վեպում հերոսը՝ սերբ զինվորականը էնքան է հիասթափվում իր հայրենակիցներից՝ որ որոշում է մոռանալ սերբերենը (օրինակ, որ իմանում է սերբերը իրենց սերբ զինվորների վրա վաճառում են փամփուշտներ, կամ իր զինգրքույկում գրել են կամավոր, որ հանկարծ գերի չընկնի, քանի որ կամավորներին գնդակհարում են)։ Ասում է, որ դպրոցում օգտվում էր լեզու սովորելու դասագրքերից, որոնք կոչվում էին «Իտալերեն 100 դասընթացով», «Ֆրանսերեն առանց տանջանքի», «Ինչպես արագ ու հեշտ սովորել անգլերեն»։ Իսկ հիմա իրենից պահանջվում էր մի ուրիշ սամթ, որ տարբեր էր նրանցից, որոնք օգտագործվում են օտար լեզուների դասագրքերում։ Հիմա ինքը պետք է կարողանա հնարավորինս հեշտ ու արագ մոռանալ մայրենի լեզուն։ Երազը տեղում մոռացվում է, հերիք է հասնես մոտակա դռանը, նրանից մնում է միայն կմախքը։ Իսկ ինչպես մոռանալ լեզուն, որով տեսնում ես երազներ, լեզուն, որով մեծացել ես։

Եվ հերոսը լեզուն մոռանալու յոթ դասընթաց է ստեղծում։

Վեպի մի գլուխը կորչվում է »Ինչպես արագ ու հեշտ մոռնալ սերբերենը յոթ դասընթացով»:

Էն ժամանակ վեպն ընթերցելիս մտքովս անցավ՝ ինչ պիտի լինի, որ հայերենը մոռանալու ցանկություն առաջանա։ 

Հիմա հասկացա. եթե ընտրություններով կապիտուլյանտին հայերը վերընտրեն, հասկանալի կլինի նրանց ցանկությունը, ովքեր կուզեն հայերենը մոռանալ, որ ոչ մի կերպ չնույնականանան նրանց հետ ովքեր աղետաբեր չարիքին կրկին իշխանություն են տալիս։ 

Ինչպե՞ս հայրենակից ընդունես նրան. ով քվեաթրթիկի վրա նշում է Իմ քայլը կամ նրա անունը, ով պատերազմի մեջ մտցրեց երկիրը, 5000 երիտասարդի էլ Բայրաքթարների ու թնդանոթների տակ մտցրեց։ Ընդ որում գիտակցված, որ զոհելու է, քանի որ երբ հարցնում են ինչի չես կանգնեցրել պատերազմը, ասում է՝ որ կանգնեցնեի դավաճան կասեին։ Այսինքն իր՝ հայրենասերի համբավը ավելի թա՞նկ է, քան հազարավոր երիտասարդրների կյա՞նքը։ Չէ, սուտ է ասում, քանի որ կանգնեցրեց պատերազմը շատ ավելի վատ պայմաններով՝ իմանալով, որ իրեն դավաճան են ասելու։ Նրա երեսը պադոշ է, դավաճան բառը նրա վրա ոչ մի ազդեցություն չի թողնում։ Չի կանգնացրել այլ պատճառով, պարտութունը կլորանա, պարտության հետագիծը երևում է՝ Շուշին էլ տա, նոր կանգնեցնի, որ հնարավորինս բավարարի ադրբեջանցիներին։ Թե չէ, ինչ սիրտ պիտի ունենան երկրի ղեկավարները, որ դեռ արյունը չչորացած, աճյունները հողին չհանձնած՝ խոսեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամության մասին։

Այ սենց եսամոլ տգետ, անպատասխանատու մեկը, որի համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի։ Տգե՞տ է։ Տգետը, եթե իր չիմացած բանն անելու պատճառով զոհ տա, խիղճը կտանջվի, տգետ էր, բայց պատասխանտվույթան զգացում մեջը կլինի, քիթը խոթել է չիմացած բանի մեջ, բայց տուն, տեղ, դաստիրակություն է ստացել, մի քիչ խիղճ կունենա։ Սրանք անպատասխանատու տգետներ են, ինչպես ասենք, օրանգուտանը որի ձեռքը ավտոմատ տան, կսկսի կրակել բոլորի վրա, բայց չի հասկանա, որ վատ բան է անում։ Չէ, օրանգուտանից էլ բեթար, օրանգուանը չի հասկանում, որ կրակելով սպանում է աջ ու ձախ, իսկ սրանք հասկանալով, որ մարդկանց սպանդի մեջ են մտցրել, մի գրամ մեղքի զգացում չեն ունենում։ Հակառակը, կարծես գոհ են, ԱԺ փոխխոսնակ, իմքայլական Լենա Նազարյանը ասում է. «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»: Շանսը հանձնված բնակավայրե՞րն էին, էն բնակավայրերը, որոնք հազարամյակներով սերնդեսերունդ ժառանգել են արցախցիները, որ մի դավադրության արդյունքում, հանձնե՞ք։ Բա ինչու զոհեցի՞ք մի ամբողջ սերունդ։ Ժամանակակից աշխարհում որևէ պատերազմ այսքան զոհ չի տանում (Վիգեն Չթրյանն է հաղորդում, որ «Քրդական անկանոն ուժերն Աֆրինում նույն իսլամիստ վարձկանների կողմից աջակցվող թուրքական բանակի գրոհին դիմադրեցին 64 օր և շատ ավելի քիչ զոհեր ունեցան»)։ 

Լավ շանսի համար բնակավայրերը քի՞չ էին, տղաների կյանքն էլ մատա՞ղ էր, որ թուրքերը ավելի համոզվեն բարեկամության անկեղծությանը, «իրական հայրենքը» զոհաբերելը նրանց չի՞ հագեցնում, պիտի նաև իրական մարդի՞կ զոհաբերեիք, որ Բաքվում զոհված զիվնորների սաղավարտներով հաղթանակի պուրա՞կ կառուցեն, հայ զինվորների խրտվիլակներ սարքեն ու ծաղրեն, որ շանսերը շատանա՞ն։ Թուրքի հետ բարեկամության շանս փնտրողը պիտի պատերազմ հաղթե՞ր։ Պարզ է արդեն, որ պարտությունը շանսի հետ իրենց հոգում էր արդեն։ Ու սրանց պիտի վերընտրե՞ն։  

Լավ մի հոգի գնաց ընտրեց, երկու հոգի, բայց էնքան շատ մարդիկ ընտրեն, որ սրանք վերընտրվե՞ն, իշխանության մնա՞ն, այսինքն մամուլում գրվի՝ հայ ժողովուրդը կապիտուլյանտին ընտրե՞ց։  

Ի՞նչ լեզվով է խոսում այդ ընտրողը, այդ ժողովուրդը, հայերե՞ն։ 

Նրանք, ովքեր ձգտում էին կապիտուլյանտին հեռացնել առանց ընտրության, չէին ուզում հայ ժողորդին մի այնպիսի փորձության ենթարկել, որի պատճառեվ բացահայտվեր, որ հայրենակից են նրանց, ովքեր կապիտուլյանտին երկրի ղկեավար են վերընտրում։ Հանկարծ ու վերընտրվի, ինչ անե՞ն։ Եթե էնքան անտանելի է, որ նախնյաց փառաց ոգեկոչումն էլ չի մխիթարում, բացում ես Պավիչի գիրքը, ու անցնում մայրենի լեզուն մոռանալու դասընթացը։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan