Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի
Դիտել նաև
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար
Ռուս-վրացական սահմանին մոտ 2700 բեռնատար է հերթի մեջ մնացել
Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան
Վրաստանը 2024 թվականին կանգնած է լինելու լուրջ ընտրության առջև. ի՞նչ հետևանքներ կլինեն այդ ընտրությունից Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի խորհրդարանի անդամները 86 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանի ղեկավար են ընտրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Կախա Կուճավային։ Այդ պաշտոնի համար միակ թեկնածուն հենց Կուճավան էր, որը ստացել է իր կուսակիցների, ինչպես նաև որոշ ընդդիմադիրների աջակցությունը։
«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է։ Ես վստահ եմ, որ այսօր Վրաստանի խորհրդարանի համար նոր փուլ է սկսվում։ Ունենք բազմակուսակցական խորհրդարան ու նրանց ձայնը լսելի է լինելու։ Խոստանում եմ պահպանել հավասարակշռությունն ու դեմոկրատական գործընթացները` ձեր աջակցությամբ»,- ասել է Կուճավան։
Կուճավան պատգամավոր է դարձել 2016-ին, 2020-ին վերընտրվել է։
Ապրիլի 24-ին Արչիլ Թալակվաձեն Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել: