Հետտոնական իրավիճակը ձվի շուկայում. ՏՄՊՊՀ
«Տարբեր աշխատանքներ են տարվում, և վերահսկում ենք հետտոնական վիճակը ձվի շուկայում»,- այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, անդրադառնալով ձվի շուկայում տիրող իրավիճակին, նշելով, որ ձվի թեմայով բազմաթիվ հրապարակումներ եղել են, և կարծում է, որ փակված է այդ թեման:
«Բնականաբար, այն հրապարակումները՝ արդյոք տոներից հետո ձվի գնանկում եղավ, կամ բավարար է այն, թե` ոչ, կարող եմ միայն վստահաբար ասել, որ չկա տեղեկատվություն, որը մենք չենք հավաքագրում»,- հստակեցրեց ՏՄՊՊՀ նախագահը:
Գևորգյանը վստահեցրեց` մանրամասն վերլուծության արդյունքում ՏՄՊՊՀ-ն իր ֆունկցիան կիրականացնի: