Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ն այսուհետ կլինեն աշխատանքային Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմեն Չարչյանին Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցադիմումն՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի
17
Ադրբեջանը Հայաստանում պատժում է իրանցիներին․ Կոմերսանտ Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Գորիս–Կապան ճանապարհը Երեկ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է եղել հայ-իրանական տրանսպորտային արտերիայի փակման պատճառը Ե՞րբ է ստել Փաշինյանը՝ երեկ, թե՞ մեկ տարի առաջ. Տեսանյութ Türkiye. Ռուսաստանը քայլ առ քայլ շրջափակում է Թուրքիան, և Ղարաբաղում տեղակայված ռազմակայանը այս ռազմավարության մի մասն է «Հազիվ գոյատևում ենք». Հայաստանում աննախադեպ թանկացումներ են, հնարավոր է բանջարեղենի դեֆիցիտ. Տեսանյութ ՀԱՊԿ ԱԳՆ ղեղակավաների խորհրդի հաջորդ նիստերը տեղի կունենան 2022 թվականին՝ Հայաստանում Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին. Տեսանյութ Դատախազության մոտ բժիշկներն ակցիան՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի․ Տեսանյութ Պատերազմ Արցխում
Ֆրեզնոյում կցուցադրվի Էմիլ Գեսսենի «45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմը՝ Արցախյան 2-րդ պատերազմի մասին Սա հստակ պլանավորում էր, որի հետևում կանգնած դերակատարներից մեկը՝ աջ կողմում, Էրդողանի կողքին կանգնածը բրիտանական BP-ի ղեկավար Ջոն Բրաունն էր Քայլիստ Հովիկի մոտ տգիտություն зашкаливает Զարեհ Սինանյանը հետաքրքրվել է՝ ինչպես կարող են աջակցել Մարալ Նաջարյանին՝ աշխատանքի հարցում ՀԱՊԿ նիստում առաջարկվել է մշակել դաշինքի անդամ երկրների կողմից իրար վրա հարձակվելու դեպքում գործողությունների ծրագիր Ալեն Սիմոնյանը և բարոնուհի Քերոլայն Քոքսը քննարկել են Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր Զախարովան ու հաքքին.ազը պաշտոնապես օգտագործում են Որոտան տեղանունը, Նիկոլն ու յուր սագագողերը` Էյվազլի Սեպտեմբերի 21-ին ոչ թե տոնախմբություն պիտի լինի, այլ ռազմական շքերթ. Գևորգ Թադևոսյան Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի գործընկերությունն ուղղված չէ որեւէ երկրի դեմ. Ջոնսոն Սեպտեմբերի 20-22-ին Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ.ՀՀ ԱՆ Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ Ո՞ր երկիրն է ավելի շահագրգռված մտել Արցախի գրավյալ տարածքներ Ստանձնել եմ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը․ Էրիկ Ալեքսանյան Իրանական մեքենաները Կապան չեն շարժվում, քանի որ ադրբեջանցիներին վճարելու գումար չունեն. Գորիսի փոխքաղաքապետ Երկխոսություն և թշնամության մթնոլորտի հաղթահարում. Փաշինյանը ՀԱՊԿ-ում խոսեց խաղաղ զարգացման նոր դարաշրջանի բացման մասին Բա լավ էր, որ պարսկական ֆուռերը գալիս էին, իրանց ծանրությամբ մեր ասֆալտը փչացնում ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Ա. Սիմոնյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին Ադրբեջանը Հայաստանում պատժում է իրանցիներին․ Կոմերսանտ Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը. Զախարովա Իրանցի վարորդներն ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՀՀ-ն Իրանի համար կմնա տարանցիկ երկիր. Սուրեն Պապիկյան «400 տոկոսով վարկ տվողն ասում է, թե բուքմեյքերները չարիք են». Սևակ Հակոբյան Դատարանը կրկին մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդությունը «Նոյան» գործարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է Սպասեք հեղուկ գազի կտրուկ թանկացման. hարյուրավոր իրանական հեղուկ գազ տեղափոխող բեռնատարներ, եկել են հասել Կապան ու կանգնել Ադրբեջանը քննադատել է ֆրանսիական պատվիրակության այցը Արցախ Մեծամասշտաբ զորավարժություն՝ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ. ՀՀ ՊՆ Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ Արցախի ԱԻՊԾ Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է Ուղտասարի բարձունքի հանձնումը Ադրբեջանին Հրատապ. Ուղտասարի բարձունքը հանձնվեց թշնամուն. տելեգրամյան ալիքներ ՀՀ ԱԱԾ-ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս-Կապան ճանապարհը Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Գորիս–Կապան ճանապարհը «Իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռիսկեր է պարունակում մեր երկրների անվտանգության համար». Պուտին Այսօր դիմել եմ ՍԴ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով Արտակարգ դեպք. Երկաթուղային գծերը հատող բեռնատարից ընկել է մի քանի տոննա քաշ ունեցող հսկա քարե բեկոր «Սեյրանի ԴՆԹ-ն հաստատվում է 2021-ի հունիսին, չնայած 2020-ի նոյեմբերից դին եղել է Մեծամորի դիահերձարանում»․ Արամ Գևորգյան Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ն այսուհետ կլինեն աշխատանքային Լյովա Սարգսյանի դուստրը և որդին դատի են տվել դատախազությանը Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմեն Չարչյանին Հայտնի է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը ՀԱՊԿ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ընդունել Ողբերգական դեպք՝ Սյունիքում. վարորդը ամբարձիչով մահացու վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա Գորիս-Կապան ճանապարհին երկկողմանի կուտակումներ են. ադրբեջանցիները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են 250 դոլար Կրկին հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականն ու Ադրբեջանում Իրանի դեսպանը Սերժ Սարգսյանը 2016-ի ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսռուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, և սա անհերքելի փաստ է. փաստաբան Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցադիմումն՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի Թուրքիան նախապատրաստում է Սիրիայի հյուսիսի բռնակցման գործընթացը ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ոստիկանությունում է

Ռուսական կողմը հրաժարվե՞լ էր «ArmHiTec-2021» ցուցահանդեսին մասնակցությունից. ո՞րն է պատճառը

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է IDEX 2021 միջազգային ցուցահանդեսի հետ կապված ծառայողական քննության արդյունքները:

«Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ցուցանմուշների տեղափոխման մասով անհրաժեշտ էր միայն աջակցություն ցուցաբերել մասնակից ընկերություններին: Ինչ վերաբերում է ցուցանմուշների տեղափոխման ծախսերին, ապա նշենք, որ դրանք կատարվել են մասնակից ընկերությունների միջոցներով: Այսինքն, ցուցանմուշների տեղափոխման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին չեն կատարվել:

Բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից կցվել են աշխատակիցներ, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում․ նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»»,-նշված է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ստացվում է՝ պետական միջոցներից ծախսվել է մոտ 250.000 ԱՄՆ դոլար, սակայն կարևորագույն հարցերը թողնվել են մասնակից ընկերությունների վրա: Երկրորդ՝ հստակ չէ, թե բեռնափոխադրման հարցում ԲՏԱ նախարարությունը կոնկրետ ինչով պիտի աջակցեր: Եվ, որ ամենակարևորն է՝ ծառայողական քննության արդյունքներում ոչ մի խոսք չկա ռազմական տեխնիկայի ցուցանմուշների տեղափոխման մասին, դրանց ճակատագրի, որոնք, ինչպես վստահեցնում էին, Աբու Դաբի չեն հասել առաջացած լոգիստիկ խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չէին հասել Աբու Դաբի, և մինչև հիմա Հայաստանում չեն, այլ շարունակում է մնալ Մոսկվայում, քանի որ հայկական ռազմական նշանակության ապրանքը տրանզիտային պատշաճ փաստաթղթեր չի ունեցել, և կարելի է ասել՝ մաքսանենգ ապրանքի կարգավիճակում է:

Նշենք, որ 2019-ին նման խնդիրներ չեն առաջացել: IDEX-2019-ին, երբ Ռազմարդյունաբերական կոմիտեն դեռ ՊՆ ենթակայության ներքո էր, Հայաստանը բավականին պատշաճ էր ներկայացել, մասնավորապես, առաջին անգամ ցուցադրվել էր հայկական արտադրության MJ-25 ռադիոլոկացիոն կայանը: Այն նկատում է աննկատ թիրախները՝ անօդաչու թռչող սարքերը, ստելս տեխնոլոգիաներով հագեցած միջոցները:

Ի դեպ, այն ժամանակ վճարել են ընկերությունները, կազմակերպչական գործառույթն իրականացրել է Ռազմարդյունաբերական կոմիտեն:

Ինչ վերաբերում է Աբու Դաբի չհասած հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշներին, ըստ մեր աղբյուրի, եթե անգամ ռուսական կողմը հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները բաց թողնի, ապա դրանք պիտի ուղարկեն Էմիրաթներ՝ հասցեատիրոջը: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ եթե ՌԴ-ի հետ լինեին բավարար նորմալ հարաբերություններ, Ռուսաստանը ցուցանմուշները հետ ուղարկեր Հայաստան:

Բայց ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն:

Մարտի 6-ին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ ներկայացվում է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը: Այն նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար, անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։

168.am-ի հավաստի տեղեկություններով, ռուսական կողմի զայրույթի տեղիք է տվել այն փաստը, որ տեղական պատճենահանվածն իրենց արտադրանքի նույն անունով է ներկայացվել:

Այս մասին նույնիսկ ռուսական լրատվամիջոցներում անդրադարձ կա, որտեղ Հակոբ Արշակյանին և նրա ղեկավարած գերատեսչությանը հեգնում են, թե՝ «սովորել են գեղեցիկ պրեզենտացիաներ «նկարել»»:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ մարտի 6-ին տարածած այս տեսանյութին կից Հակոբ Արշակյանը հրավեր չի անում մարտի 25-27-ը Երևանում հայտարարված Սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսին, որն այդ ժամանակ դեռ հետաձգված չէր, մինչդեռ մարտի 3-ին, երբ ներկայացնում էր հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը, նման հրավեր կար՝ «ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»:

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՌԴ-ն հրաժարվել է այս ցուցահանդեսին իր մասնակցությունից:

Ավելի ուշ «ArmHiTec-2021» ցուցահանդեսի կայքից տեղեկացանք, որ այն հետաձգվում է և կանցկացվի 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման որոշում էր կայացրել՝ Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումներով պայմանավորված:

Այս պատճառաբանությունը, իհարկե, զավեշտալի է վերևում նշված փաստերի առկայության դեպքում:

Հարկ է նշել նաև, որ «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի անցկացման որոշումը կայացվել է վարչապետի մակարդակով, ըստ այդմ՝ չեղարկման որոշումն էլ պիտի կայացվեր այս մակարդակով:

Այսինքն, գործ ունենք, ըստ էության, լիազորությունների գերազանցման և իրավական կամայականության հետ, եթե չասենք՝ փնթիության:

Հ.Գ. Երբ հոդվածը պատրաստ էր հրապարակման, պարզվեց, որ այսօր ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի աշխատանքային վերջին օրն է, ինչի մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan