Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր
7
Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Պատերազմ Արցախում
Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը. Ամիրբեկով Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Բոլոր հայտնի ընկերությունների արժեթղթերը` մեկ հարթակում. Ամերիաբանկը ԴիջիԹեքին ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Մանկական երկաթուղին` երեկ և այսօր Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան Գ. Դանիելյան. Երբ պետք է ճանապարհ փակենք, այդ «ընդդիմադիրները» չկան, երբ պետք են ակտիվ գործողութուններ, չկան Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար. 168.am Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բանաձևով համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ԱԳՆ Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում (տեսանյութ) Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է

Ցանկացած քաղաքական իշխանություն ցանկացած երկրում ցանկանում է ունենալ հնազանդ դատական համակարգ. Ալումյան

Ցանկացած քաղաքական իշխանություն ցանկացած երկրում ցանկանում է ունենալ հնազանդ դատական համակարգ, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով դատավորների նկատմամբ ավելացող ճնշումներին:

Նա նկատեց, որ ժողովրդավարությունը բռնապետությունից առաջին հերթին տարբերվում է դատական համակարգի անկախության աստիճանով:

«Հիմա մենք աստիճանաբար տեղափոխվում ենք բռնատիրական պետության մոդելին: Նիկոլ Փաշինյանի բռնատիրական ձգտումները սկսեցին դրսևորվել 2018 թվականին, երբ չհանդիպելով քաղաքացիական հասարակության կողմից անհրաժեշտ դիմադրությանը, նրա այսպիսի պահվածքը աստիճանաբար արմատավորվեց: Այսպիսով, այն ինչը առաջ անհնարին էր թվում, դարձավ սովորական գործելակերպ: Նա ատելություն էր առաջացնում դատավորների նկատմամբ:

Դատավորի նկատմամբ ճնշումների վերջին դեպքը գրանցվել է Օնիկ Գասպարյանի գործով, մինչ այդ ճնշումների ու անգամ քրեական հետապնդումների են ենթարկվել Ռոբերտ Քոչարյանի գործով ոչ իշխանահաճո որոշումներ կայացրած դատավորները՝ Ալեքսանդր Ազարյանը, Դավիթ Գրիգորյանը, Արսեն Նիկողոսյանը։

Ըստ փաստաբանի, Փաշինյանի գործիքակազմը ենթարկվել է էվոլյուցիայի: Երբ նա հեղինակություն ուներ, Փաշինյանը, իր հանրահավաքների ժամանակ, ժողովրդի մեջ ատելություն էր փորձում առաջացնել դատավոր Ազարյանի և դատական համակարգի նկատմամբ: Երբ նա սկսեց կորցնել իր հեղինակությունը, նա աստիճանաբար սկսեց դատարանների նկատմամբ ավելի շատ ուժային լծակները օգտագործել: Դա մենք կարող ենք տեսնել դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակի վրա, երբ նա հրահրեց ամբոխին շրջափակել դատարանների շենքերը: Հետո, աստիճանաբար իր հեղինակության անկմանը զուգահեռ Փաշինյանը սկսեց շեշտը դնել օրենսդրական ճանապարհների վրա ՝ օրենքների, Սահմանադրության փոփոխության վրա:

Դրան հաջորդեց Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխությունը, Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխությունը: «Դա նշանակում է, որ իր հին գործիքակազմը այլևս չէր աշխատում: Հիմա Փաշինյանը հասել է վերջին կետին ՝ նա այլևս այնքան հեղինակություն չունի, որպեսզի ժողովրդի մեջ արթնացնի ատելություն դատական համակարգի, կամ դատավորների նկատմամբ, ու միևնույն ժամանակ իրավապահ համակարգը այլևս այնքան էլ պատրաստակամ չե իրականացնել իր ռեպրեսիաները դատական իշխանության նկատմամբ: Օրենսդրական փոփոխություններով էլ Փաշինյանը չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները: Հիմա վարչապետը հասել է վերջին կետին ՝ երբ ինչ-որ կրիմինալ տարրերի օգնությանն է դիմել: Սա անկման աստիճաններն են, որոնցով նա հետևողական անցնում է», - նշեց փաստաբանը:

Ալումյանը շեշտեց, որ դրանից հետո որպես կանոն խնդիրները սկսում են լուծվել կրիմինալ անցյալ ունեցող մարդկանց աջակցությամբ:

«Իսկ արդեն դրանից հետո, որպես կանոն, բռնապետերը լավագույն դեպքում իրենք են հայտնվում ճաղերի ետևում:

Բայց ես ոչ միայն չեմ ընդունում Փաշինյանի նման գործելաոճը և պայքարելու եմ դրա դեմ, բայց միևնույն ժամանակ ես մեղադրում եմ նաև քաղաքացիական հասարակությանը, որը, մեծամասամբ լուռ էր, երբ դատարանների նկատմամբ ճնշումները սկսվեցին:

2018 թվականից սկսված իրավապաշտպանների մեջ իլյուստրացիա տեղի ունեցավ: Իրավապաշտպանների մեջ բացահայտվեց երկու տեսակ: Առաջին տեսակը ՝ որոնց համար մարդու իրավունքները նպատակ են, և երկրորդ տեսակը ՝ որոնց համար մարդու իրավունքները գործիք են, միայն իրենց հայտնի նպատակներին հասնելու համար», - շեշտեց Ալումյանը:

Հեղինակ՝ Անի Մշեցյան

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan