«Արաբական գարուն» - «Հայկական գարուն»
2018-ի «հեղափոխությունն» իրականում պետք է կոչվեր «Հայկական Գարուն» և պետք է համարվի «Արաբական Գարնան» շարունակությունը։ Երկու դեպքում էլ նույն տեխնոլոգիաներն էին օգտագործվում և նուն կարգախոսներն էին՝ կոռուպցիայի դեմ պայքար, ժողովուրդների վստահությունն չվայելող ռեժիմների տապալում, իրականության մերժում առանց ապագայի նախագծերի, նաև աշխարքաղաքական վեկտորների փոփոխության միտումներ։
Մենք նույն մեծ տարածաշրջանում ենք ապրում և արաբներիհետ ունենք նմանատիպ խառնվածք ու հուզականություն, նաև քաղաքական անհեռատեսություն: Տարբերությունն իսլամի բացակայությունն է ու ներքաղաքական կյանքում տեռորիզմի բացակայությունը: Տեռորիզմի բացը իրադարձությունից «5 րոպե պակաս» լրացվեց, սակայն ոչ թե իսլամական ֆունդալիզմի տեսքով, այլ ազգայնական՝ ճիշտ է անտրամաբանական ու արհեստական կերպով, բայց դե ունենք, ինչ-որ ունենք։
«Արաբական Գարունը» թանկ նստեց Սիրիայի վրա, կարող էր թանկ նստել Եգիպտոսի համար, բայց այնտեղ ժամանակին հարթվեց վիճակը, թանկ նստեց ու շարունակում է թանկ նստել մեզ վրա։
«Հայկական Գարնան» ռեժիսորների ու պրոդյուսերների թեման էլ սվաղվեց գնաց՝ հայի հիշողություն։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից