Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

ՌԴ-ն մեր եղբայրական միակ երկիրն է, որը կարող է այս իրավիճակում շատ գործուն քայլեր իրականացնի և կանգնեցնի պատերազմը

Արցախի Հանրապետության նախագահի արատաքին հարաբերությունների հարցերով խորհրդական ը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախում ընդհանուր իրավիճակն արմատական փոփոխություններ չի կրել։

«Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, շարունակում է  պատերազմական գործողությունները, անտեսում է իր իսկ կողմից մի քանի ժամ առաջ համաձայնեցրած պարտավորությունները և շարունակում է պատերազմել։ Լայնածավալ, մի շարք հատվածներում թշնամին փորձել է ներթափանցել ու ճեղքել մեր պաշտպանական դիրքերը՝ չի ստացվել։ Թշնամին ուժգին հրետակոծության է ենթարկել նաև Ստեփանակերտը, այն էլ՝ քաղաքացիական օբյեկտները, որևէ ռազմական օբյեկտ այնտեղ չկար, այսինքն՝ քաղաքային շուկան, հարակից տները։ Նույնիսկ օգտագործել են ֆոսֆորային զենք, որը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական զենք է։ Այս մարդիկ իրենց մարդկային կերպարն են կորցրել, նրանք փորձում են իրականացնել ցեղասպանություն, սա երբեք չեն թաքցրել, և սրա մասին մենք միշտ ասել ենք»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ այս համատեքստում չափազանց կարևոր էր ՀՀ վարչապետի կողմից ՌԴ նախագահին ուղղված նամակը։

«Մենք մշտապես ասել ենք, եթե այժմ Ռուսաստանն այստեղ միջամտություն չանի, ապա հաջորդ ճակատամարտը ռուսները տալու են Կուլիկովյան դաշտում։ Իսկապես Ռուսաստանը մեր եղբայրական միակ երկիրն է, որը կարող է այս իրավիճակում շատ գործուն քայլեր իրականացնի և կանգնեցնի պատերազմը։ Այս պատերազմն արդեն վերածվում է տարածաշրջանային և գլոբալ պատերազմի, դրա համար դիմում ենք մեր եղբայրներին, որպեսզի միջամտեն»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, Դավիթ Բաբայանը նկատեց՝ դիվանագիտական դաշտում հանդիպումները, անկախ ամեն ինչից, պետք է շարունակվեն։

«Մենք պետք է հասկանանք, որ ոչ միշտ, բայց այս պահին շատ բան որոշվում է ռազմի դաշտում, այսինքն՝ պետք է կանգնենք մինչև վերջ և հասնենք մեր նպատակներին, և դա իր անմիջական ազդեցությունը կունենա նաև դիվանագիտական դաշտում։ Արդեն խաղաղությունից հետո, մենք կտրականապես պետք է վերանայենք մեր արտաքին քաղաքականության ռազմավարությունն ու փիլիսոփայությունը։ Հասկանանք, որ դիվանագիտությունը և աշխարհաքաղաքականությունն այն կարևոր գործիքներն են, որոնք թույլ կտան պահպանել խաղաղությունը։ Դրա համար պետք է մեր եղբայրական երկրների հետ ճիշտ քաղաքականություն վարենք, սա՝ հետո, իսկ այս պահին ամենակարևորը՝ մենք պետք է կարողանանք պահել ու պաշտպանել Արցախը»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շեֆեր` ԱՄՆ) տարածած հաղորդագրությունում:

Անդրադառնալով ՀՀ առաջին և երկրորդ նախագահների պատրաստակամությանը՝ Մոսկվա մեկնելու և տեղի էլիտայի հետ Արցախի հիմնախնդիրը քննարկելու համար, Դավիթ Բաբյանն ասաց, որ այս ամենը շատ կարևոր քայլ է, հատկապես  հաշվի առնելով երկու նախկին նախագահների, մասնավորապես՝ Երկրորդ նախագահի կապերը Ռուսաստանում։

«Ապաքինում ենք մաղթում պարոն Քոչարյանին։ Կարծում եմ, եթե անձամբ չի կարողացել մեկնել Մոսկվա, կան այլ լծակներ ու մեթոդներ, որպեսզի այն, ինչ պետք է ասվի ու հաղորդվի, տեղ հասնի նրանց, ում որ պետք է»,- նշեց Դ. Բաբայանը։

 

Մանրամասները՝ 168.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>