Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Մեր ծախսերի կառուցվածքը․ այս ցուցանիշով մենք համադրելի ենք միայն Ադրբեջանի հետ

Արմավիրի միջադեպը ստիպում է ուշադրություն դարձնել մեր ծախսերի կառուցվածքի վրա: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ամենաճիշտ պատկեր կարելի է ստանալ հենց այդ երկրի բնակչության ծախսերի կառուցվածքից: Եթե ծախսերի մեջ բարձր է պարենի մասնաբաժինը, ապա միանշանակ կարելի է պնդել, որ խոսքը տնտեսապես թույլ զարգացած երկրի մասին է: Օրինակ, ԱՄՆ միջին ցուցանիշը 6.69 տոկոս է: Սնունդ-պարենը Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ծախսերի 8.55 տոկոսն է կազմում:

Որքան ցածր է տվյալ երկրի բնակչության եկամուտը, սնունդն այնքան բարձր մասնաբաժին է «խլում» ծախսերից: Ռուսաստանի պարագայում սննդի մասնաբաժինը ծախսերի 28.32 տոկոսն է կազմում: Այս ցուցանիշով մեր տարածաշրջանի երկրներից մենք համադրելի ենք միայն Ադրբեջանի հետ: Թուրքիայի ցուցանիշը 20.3 տոկոս է: Վրաստանինը` 33.7, իսկ Ադրբեջանինը 41 տոկոս:

Մեր պարագային ևս սնունդ-պարենի ցուցանիշը բարձր է`40.4 տոկոս: Վիճակագրությունը բնակչության ծախսերի կառուցվածքը միջինացնելով այն բաժանում է մի քանի մասի` պարենային ապրանքներ, ոչ պարենային ապրանքներ, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ և ծառայություններ: Այս դասակարգմամբ մեր ծախսերի 40.4 տոկոսը կազմում են պարենային ապրանքները (վիճակագրությունը նույնիսկ գիտի, որ մենք հանրային սննդի կետերում սնվելու համար մեր ծախսերի ընդամենը 0.9 տոկոսն ենք տրամադրում): Ոչ պարենային ապրանքները մեր ծախսերի 18.9 տոկոսն են: Հիմա պիտի, որ այս ծախսերի տեսակարար կշիռն աճի: Որովհետև հագուստի ծախսերին գումարվել են դիմակ-ալկոգելի ծախսերը (հասկանալի է, որ զարգացած երկրներում ոչ պարենային ապրանքների մասնաբաժինն անհամատեղելի բարձր է մերի համեմատ): Ծառայությունները մեր ծախսերի 36.4 տոկոսն են կազմում (կոմունալ վճարներ, բնակվարձ, հեռախոս, համացանց և այլն):

Հիմա արդեն դիտարկենք փոքր մասնաբաժին ունեցող ծախսերը: Ծխախոտի գնումը մեր ծախսերի 3.6 տոկոսն է կազմում: Պետություններն առողջ ապրելակերպի պարտադրում-նպատակադրմամբ սովորաբար բարձրացնում են ծխախոտի ակցիզային հարկը և լրացուցիչ բարդություններ ստեղծում ծխողների համար: Առանձին երկրներում նույն միտումը կա նաև ալկոհոլային խմիչքների նկատմամբ: Նույն ակցիզային հարկի բարձրացման և գովազդի սահմանափակումների ճանապարհով պետությունները մասամբ ինքնուրույն, մասամբ վերպետական միջազգային կառույցների (օրինակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության) պարտադրանքով փորձում են առողջ ապրելակերպ սերմանել: Բայց հասարակությունը որոշակի իմաստով տարօրինակ երևույթ է: Միագիծ ու պարզ քայլերը միշտ չէ, որ սպասված արդյունք են տալիս: Ավելին դրանք երբեմն հակառակ արդյունքի են հանգեցնում: Դա հայտնի էր ամերիկյան ու խորհրդային հակաալկոհոլային պայքարի փորձից: Բայց մենք խրոխտ ու հպարտ պարբերաբար բարձրացնում ենք ծխախոտ-ալկոհոլի ակցիզային հարկերը: Վերջին 10 տոկոսանոց բարձրացումը, կարծեմ, այս տարվա հունվարի 1-ից էր: Արդյունքը ծխախոտի 7.6 տոկոսանոց գնաճն է այս տարվա հուլիսին և նույն ժամանակահատվածում էթիլային սպիրտ ու օղու 17.8 տոկոսանոց գնաճը: Առողջ ապրելակերպի տեսանկյունից միշտ էլ կարելի է բարձրացնել դրանց ակցիզային հարկը: Բայց հին ու ժամանակներով փորձված լատինական առածը հուշում է. «Դժոխքի ճանապարհները բարի ցանկություններով են սալահատակված»: Արդյունքում չհաշվարկեցինք ու բնակչության եկամուտների աճից արագ բարձրացրեցինք ակցիզային հարկը: Այն իր հերթին հանգեցրեց օղու գնի 17.8 տոկոսանոց աճի, ու ստացանք իսկապես աննախադեպ իրավիճակ՝ ալկոհոլային զանգվածային թունավորում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>