Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հախուռն եւ անբռնազբոս արձագանքեց ուժային կառույցների աշխատակիցների մասին հարցին՝ սպառնալով, որ գտնելու է նախկիններին «ուտեչկա» տվողներին եւ ազատելու է աշխատանքից։ Ասաց, որ նախկիններն իրավապահ համակարգում իրենց յուրայիններն ունեն, նաեւ՝ դատավորների մեջ:

Ըստ Փաշինյանի՝ ընդդիմությունն աղբյուրներ ունի ԱԱԾ-ում, որտեղից «սլիվ» են արել, որ գալու են Լեւոն Քոչարյանի տուն, եւ դա է պատճառը, որ երեխաները պաստառի վրա գրել էին՝ «Բարի գալուստ ԱԱԾ եւ Քննչական կոմիտե», եւ սպասում էին իրավապահներին, այսինքն` Քոչարյանները նախապես տեղյակ են եղել ԱԱԾ-ի ժամանման մասին: Հիշեցնենք, որ այդ օրը ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ տեսանյութ էր հրապարակել, գրելով. «Երբ գիտես, որ վաղ թե ուշ գալու են. նախագահ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային եւ քննիչներին»:

Այդ տեսանյութը եւ այն, որ երեխաները տանն են եղել ու այդ ամբողջ խայտառակ տեսարանին ներկա են եղել, ակնհայտորեն դուր չէր եկել Փաշինյանին, եւ նա ճեպազրույցում ոչ միայն դատապարտում էր երեխաների ծնողներին, որ զավակներին չեն տարել տատի-պապի, հարեւան-բարեկամի տուն, այլեւ զայրացած էր, որ իր հանձնարարականը` ներխուժել եւ խուզարկել պատգամավորի տունը, անակնկալ չի եղել: Եվ վրդովված տեքստեր էր ասում` ուղղված իրավապահներին, թե պետք է գտնեք ինֆորմացիայի արտահոսք կատարած ծառայողներին, որոնց ինքը «չի նախանձում», հակառակ պարագայում «զանգվածային ազատումներ են լինելու»՝ սպառնաց նա:

«Ո՞վ է գիշերվա կեսին զանգում, Ռոբերտ Քոչարյանին ասում, որ` գիտե՞ս ինչ, գալու են ձեր տուն խուզարկության: Գտնելու ենք էդ ուտեչկա տվողներին, եւ ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչ է տեղի ունենալու: Եթե էդ անուններն ու ապացույցները չեղան, ես ուղիղ ասում եմ՝ իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու: Այ, որ չասեք, զանգվածային, մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ: Սպառնում եմ, ահավոր, սաստիկ ձեւի սպառնում եմ»,- օրենքը տրորելով հայտարարում էր երկրի ղեկավարը։

Իրավապահ կառույցներից եւ ԱԱԾ մեր աղբյուրներից փորձեցինք պարզել, թե ինչպես են ընկալել այս «հաթաթաները»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի զայրույթն ու ցայտնոտը ոչ թե Քոչարյանի վերաբերյալ «ուտեչկայով» են պայմանավորված, այլ այն փաստով, որ ԱԱԾ-ում խռովության ալիք է բարձրացել Փաշինյանի՝ նախկինների եւ նրանց ընտանիքների նկատմամբ իրավական «բեսպրեդելի» պատճառով։ Շատ աշխատակիցներ սկսել են արտահայտվել, որ չի կարելի կարմիր գծեր անցնել, սա արդեն «չերեզչուր է», ի վերջո, Փաշինյանի ընտանիքը հավերժ չէ, իսկ իրենք ուզում են մնալ եւ ապրել այս երկրում` Փաշինյանից հետո էլ: Բայց հիմա այնպիսի հրահանգներ են ստանում ու կատարում, որ հետո անգամ սեփական ընտանիքն ու հարազատները չեն ների իրենց, եւ այս պարագայում անգամ դիմակներ կրելն ու հրահանգի տակ թաքնվելը չեն փրկելու։ Խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը «մահապարտ» է` բոլոր հնարավոր օրենքները խախտած, բայց մենք ինչու պետք է իրեն հանցակից դառնանք, ո՞րն է մեր շահը: Այս շշուկները, ըստ մեր աղբյուրի, հասել են Փաշինյանին, եւ պատահական չէ, որ նա սպառնում է զանգվածային ազատումներով, այսինքն՝ հասկացնում է, որ աշխատանքից կազատվեն բոլոր ըմբոստները, որոնք կփորձեն հակադրվել իր հրամաններին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>