Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

«Արցախի հարցը փակված չէ»

«Մեր հարցը փակված չէ: Մեր իրավունքները վաղեմություն չունեն: Մենք շարունակելու ենք պայքարել՝ մինչև արդարությունն ու վերադարձի իրավունքը դառնան իրականություն»,- նշված է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակի առթիվ արված «Արցախ» միության հայտարարության մեջ։

«35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախի ժողովուրդը, գործադրելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը, հռչակեց իր անկախությունը: Այս որոշումը, որին մի քանի ամիս անց հաջորդեց դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, դարձավ մեր ժողովրդի ժամանակակից պետականության ու հավաքական ինքնության հիմքը՝ երեք տասնամյակից ավելի ժամանակահատվածում ապահովելով ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու փորձառություն: Հատկանշական է, որ այդ պատմական ձեռքբերումը հնարավոր է եղել համայն հայության և Հայաստանի Հանրապետության համակողմանի ու հետևողական սատարման շնորհիվ:

Այս տարվա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ ծանր հանգամանքներում: 2020-2023 թթ. ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության ու էթնիկ զտման հետևանքով Արցախի ողջ բնակչությունը՝ շուրջ 150,000 մարդ, բռնի կերպով զրկվեց իր հայրենիքից: Երեք տարի անց մենք շարունակում ենք ապրել բռնի տեղահանության մեջ, իսկ մեր հայրենիքը մնում է ցեղասպանական բռնազավթման պայմաններում. հենց այս իրականությունն է Արցախ Միության առաքելության հիմքում՝ պաշտպանել բռնի տեղահանված Արցախի ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հասնել միջազգային արդարության և նպաստել մեր ժողովրդի հավաքական վերադարձին՝ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ կյանքի՝ նոր ցեղասպանության վտանգներից զերծ:

Այս տարեդարձը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև տեղի ունեցող հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Սակայն, ցավոք, այն որևէ առնչություն չունի իրական ու արդար խաղաղության և հակամարտության կարգավորման հետ, քանի որ հակամարտության բուն զոհերն ու հիմնախնդիրները անտեսված են, և ոչ մի փաստաթղթում անդրադարձ չկա Արցախի ժողովրդի իրավունքներին, կարգավիճակին, ոճրագործությունների հետաքննությանը, հայ պատանդների ազատ արձակմանը, հայատյացության քաղաքականության վերացմանը և բազմաթիվ այլ հիմնարար հարցերին:

Այս ամենի համատեքստում խիստ դատապարտելի են ՀՀ իշխանությունների այն հայտարարություններն ու գործողությունները, թե, իբր, Արցախի հարցը փակված է, և Արցախի ժողովուրդը պետք է մոռանա իր հայրենիք վերադառնալու մասին: Այսպիսի վարքը ուղղակիորեն խրախուսում ու աջակցում է ալիևյան ցեղասպանական ռեժիմին ոչ միայն ոճրագործությունները մարսելու, այլև՝ հայ ժողովրդի և հայոց պետականության հանդեպ նորանոր ոճրագործություններ պլանավորելու ու իրականացնելու համար:

Ցավալի իրականություն են նաև Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի ինքնության պահպանման և մարդասիրական կարիքների կայուն ու արժանապատիվ ապահովման լրջագույն մարտահրավերները: Բացի դրանից, Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների հանդեպ իրականացվող բռնաճնշումները և նրանց ռեսուրսների ու կարողությունների խորը ճգնաժամը լրացուցիչ հիմնախնդիրներ են հարուցում Արցախի ժողովրդի հիմնարար ու հավաքական իրավունքների պաշտպանության ու վերականգնման պայքարի ճանապարհին: Այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ համայն հայության շահագրգիռ անձանց ու ինստիտուտների ջանքերով Արցախի ժողովրդին հաջողվելու է վառ պահել մեր պայքարի ջահը և հետևողական կերպով հետամուտ լինել իր իրավունքների ու շահերի պաշտպանությանը՝ մինչև մեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձը հայրենի տներ:

Անկախության հռչակումից 35 տարի անց և վերոնշյալ ծանրագույն պայմաններում Արցախ Միությունը վերահաստատում է հետևյալ առաջնահերթությունները՝

Արցախի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ ու հավաքական վերադարձը իր հայրենիք՝ պատշաճ միջազգային երաշխիքների ներքո, ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանի.

Բաքվում պատանդառության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը.

Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային ոճրագործությունների հանդեպ պատասխանատվության ապահովումը՝ անկախ միջազգային հետաքննության միջոցով.

Ադրբեջանում պետականորեն խրախուսվող հայատյացության քաղաքականության դադարեցումը՝ կրթական ու մշակութային քաղաքականությունների վերանայման միջոցով.

Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցությունը և ինքնության պահպանումը՝ մինչև վերադարձի ապահովումը:

Արցախի Հանրապետության անկախության 35-ամյակը վկայում է, որ մեր ժողովրդի ինքնության և իրավունքների գիտակցությունը գոյատևել է բոլոր փորձությունների միջով: Արցախ Միությունը շարունակելու է իր հնարավորությունների սահմաններում փաստագրել իրավախախտումները, ներկայացնել գործեր միջազգային իրավական մարմիններին, պաշտպանել բռնի տեղահանվածների շահերը Հայաստանում ու արտերկրում և պահանջել, որ ոչ մի խաղաղության գործընթաց չկառուցվի Արցախի ժողովրդի բացակայության կամ լռության հաշվին:

Մեր հարցը փակված չէ: Մեր իրավունքները վաղեմություն չունեն: Մենք շարունակելու ենք պայքարել՝ մինչև արդարությունն ու վերադարձի իրավունքը դառնան իրականություն»,-նշված է հայտարարության մեջ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>