Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թեւանյանը գրում է.
«Հաստատվեց քաղաքացի Նիկոլ Փ.-ի գլխավորած կառավարության ծրագիրը, որի նպատակը «չորրորդ հանրապետության» անվան տակ և այսպես կոչված իրական Հայաստանի գաղափարախոսությամբ ադրբեջանաթուրքական նախապայմանների բավարարումն է՝ նոր սահմանադրության ընդունման և տարածքային հանձնումների միջոցով։
Նիկոլ Փ.-ի 5-ամյա ծրագրում մանրամասն ներկայացված է ՀՀ-ն «արևմտյան Ադրբեջան» դարձնելու ճանապարհային քարտեզը, բայց որպեսզի դա լայն զանգվածների համար աչք չծակի, պանթուրքիզմի ծրագրի սպասարկմանը տրվել է եվրոպական փաթեթավորում։

Կառավարության ծրագրի փիլիսոփայությունը հետևյալն է.

1. ՀՀ-ն այլևս չունի ռազմավարական դաշնակից
Նիկոլ Փ.-ի ծրագրի համաձայն՝ Ռուսաստանը ՀՀ-ի համար ութերորդական նշանակության պետություն է, որի հետ մեր երկիրը գնում է գործընկերային հարաբերությունների վերափոխման, ավելի պարզ ասած՝ ուկրաինական, մոլդովական տարբերակներով, հարաբերությունների խզման, ապա՝ թշնամացման։
Նիկոլ Փ.-ն դեռևս չի գրել, որ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, քանզի փորձում է տնտեսական բարիքներից օգտվել, բայց քանի որ ինքն էլ գիտի, որ չի ստացվելու, ուստի իրեն հավատացողներին խաբել է ԵՄ-ին անդամակցելու կեղծ հեռանկարով։

2. Ադրբեջանն ու Թուրքիան են Նիկոլ Փ.-ի պատկերացրած «չորրորդ հանրապետության» գոյության երաշխավորները
Նիկոլ Փ.-ն «չորրորդ հանրապետության» կադաստրի թուղթը մուրում է Ադրբեջանից ու Թուրքիայից։ Այդ երկրերն են, ըստ Նիկոլ Փ.-ի, մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունները։ Նա Ադրբեջանին և Թուրքիային է տեսնում որպես չորրորդ հանրապետության, այսինքն՝ իր իշխանության գոյության երաշխավորների դերում։ Ու որպեսզի փորձի կրկին խաբել ու մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դնել, ծրագրում նշել է, որ ՌԴ-ի փոխարեն Ֆրանսիայի հետ է խորացնելու համագործակցությունն անվտանգության ոլորտում։
Թե ինչ է նշանակելու Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական գործակցությունը «գետնի վրա», տեսել ենք Արցախի հայաթափման օրինակով։ Մակրոնը և ԵՄ չինովնիկները, հանուն իրենց հակառուսական ծրագրերի, Նիկոլ Փ.-ի ձեռքերով նպաստեցին արցախցիների էթնիկ զտմանը։ Նույնանման անվտանգություն Մակրոնը կապահովի նաև «չորրորդ հանրապետությունում»՝ ՀՀ քաղաքացիներին չորրորդ կարգի ժողովուրդ դիտարկելով, այսինքն՝ նեոֆաշիստական մոտեցում ցուցաբերելով։

3. Մազից կախված Հայաստան
Այն թեզը, թե իբր Հայաստանը մեկից կախվածությունը փոխարինում է շատերից կախվածությամբ և ինքնիշխանություն ստանում, բլեֆ է։ Իրականությունն այն է, որ, մնալով առանց ռազմավարական դաշնակցի և այդ վակումը չլրացնելով իրական այլընտրանքով, Հայաստանը հայտնվել է մազից կախված վիճակում։
Թուրքիան ու Ադրբեջանը ատամները սրած սպասում են Նիկոլ Փ.-ի Զելենսկիացման վերջին քայլերին, որպեսզի կյանքի կոչեն իրենց ծրագրերն այնպես, ինչպես օգտվեցին 2018-ից, Նիկոլ Փ.-ի վարած քաղաքականությունից և կուլ տվեցին Արցախը։
 
4. Նշանակված հանցակիցներ
2021 թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փ.-ն խոստանում էր Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն և այլն։ Խոստացել էր, բայց 2022թ-ի հոկտեմբերի 6-ին դավաճանաբար հանձնեց Արցախը։ Հետագայում նա իր այդ որոշման պատվիրատու նշանակեց «սնուցող մայրերին»։ Ասում է՝ 2021թ-ի ընտրությունների մեջ մտանք Արցախը պաշտպանելու ծրագրով, բայց դուրս եկանք Արցախը հանձնելու ծրագրով, քանի որ այդպիսի պահանջ դրեցին «սնուցող մայրերը»։
Դա, իհարկե, լկտի սուտ է և դեմագոգիա։ Խաղաղության հասնելը Արցախը հանձնելու հետ նույնացնելը անգամ Ալիևի մտքով չի անցել, բայց Նիկոլ Փ.-ի մտքով անցնում է։ Սա է ամբողջ ողբերգությունը։
Հիմա Նիկոլ Փ.-ն այս ու այն կողմ չի ընկնում։ Ասում է՝ ես 2026թ-ի խորհրդարանական ընտրությունների մեջ մտել եմ «իրական Հայաստանի» գաղափարախոսությամբ ու դա էլ կյանքի եմ կոչելու։ Դա «թարգմանաբար» նշանակում է, որ «արևմտյան Ադրբեջան» ծրագրի պատվիրատու, ավելի ճիշտ՝ հանցակից այս անգամ նշանակվում են, ոչ թե «սնուցող մայրերը», այլ ՀՀ քաղաքացիները, որոնք, ըստ Նիկոլ Փ.-ի, քվե են տվել ՔՊ-ին՝ ալիևյան սահմանադրությամբ «չորրորդ հանրապետություն» կառուցելու համար։
Եվ այսպես, Նիկոլ Փ.-ն հայ ժողովրդի անունից Հայաստանը մի կողմից դնում է հակառուսական ինտերնացիոնալի՝ նեոֆաշիզմի, մյուս կողմից՝ պանթուրքիզմի կերակրասեղանին։ Ահա սա է Նիկոլ Փ.-ի կառավարության 2026-2031թթ. գործունեության ծրագրի բուն էությունն ու փիլիսոփայությունը։
Այս ամենը իրագործելու համար է նա քաղաքական հետապնդումների, սեփականության խլման և ամբողջատիրական իշխանության ձևավորման ճանապարհով գնում։ Բայց չի հաջողելու, քանզի Հայաստանը դատապարտված է հաղթանակի։

Նիկոլ Փ.-ի առաջարկած ծրագրին իրական այլընտրանք կա, որի պայմաններում կունենանք իրական անվտանգություն և խաղաղություն։ Այդ այլընտրանքի կարևոր բաղադրիչները հետևյալն են.

* վերականգնել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները և արդյունավետ դարձնել ՀՀ-ՌԴ, ՀՀ-ՀԱՊԿ անվտանգային ճարտարապետությունը,
* խորացնել հայ-իրանական հարաբերությունները,
* զարգացնել գործընկերային հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ բացառելով Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դարձնելու ներկա քաղաքականությունը,
* կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները՝ դրանք չպայմանավորելով հայ-ադրբեջանական նախապայմանների բավարարման և ՀՀ-ի միակողմանի զիջումների գնալու պատրաստակամության հետ,
* գետնի վրա հասնել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի կյանքի կոչմանը, սահմանագծման և սահմանազատման գործողությունները իրականացնել հստակ քարտեզով և միջնորդ-երաշխավորի առկայությամբ. միջնորդ-երաշխավորի դերում կարող է հանդես գալ Ռուսաստանը,
* TRIPP նախագիծը կարող է կյանքի կոչվել և հակադրությունների առարկա չդառնալ, եթե Հայաստանը փոխադարձություն ստանա Ադրբեջանի տարածքով և եթե ՌԴ-ն, Իրանը դրա գործարկման մեջ չտեսնեն իրենց անվտանգային շահերի սպառնալիք։ Սյունիքը նաև ԵԱՏՄ տարածք է և այս հանգամանքը հնարավոր չէ հաշվի չառնել։ Հնարավոր չէ նաև հաշվի չառնել նաև այն հանգամանքը, որ Իրանն ու ԱՄՆ-ն գտնվում են սուր հակամարտության մեջ, և այն չի կարող իր ազդեցությունը չունենալ TRIPP-ի վրա,
* Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ում և թույլ չտա տնտեսական փլուզումները, որոնք անվտանգային համակարգի փլուզումների նախերգանքը կդառնան,
* ներդնել բոլոր ջանքերը ՀՀ բանակի վերականգնման և իրական հզորացման համար։
Կրկնեմ՝ Հայաստանը դատապարտված է հաղթանակի, և մենք պետք է ամեն ինչ անենք այդ հաղթանակի համար»։
Անդրանիկ Թևանյան,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
01.09.2026.
Հ.Գ. Իմ դեմ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով կարված գործը «իրական Հայաստանի» ծրագրերի շրջանակներում է ծնվել։ Նախաքննական գաղտնիք կոչվածի կապանքներից արդեն ազատվել ենք, «գործը» դատարան է ուղարկվել։ Հանրությունը շուտով ականատես կլինի շատ ուշագրավ քաղաքական, աշխարհաքաղաքական դատավարության։ Սուտն ու կեղծիքը կպայթեն այն հորինողների գլուխների վրա։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>