Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո»
Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պատերազմ Արցախում
Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով

Իշխանության համար սա հանցանքի հետքերը վերացնելու նման բան է. Ռուբեն Մելիքյանը՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու հայեցակարգի մասին

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման փաստը ինչ-որ չափով կմեղմի սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը, որը եղավ համավարակի ընթացքում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պատճառով: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակի մասին, որով առաջարկվում է մեկ ատյանում միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները:

«Կա քրեական գործ, կա հաղորդում հանցագործության մասին, և եթե այս որոշումն ընդունվի հասարակության կողմից, ապա, բնականաբար, իշխանությանը շատ ավելի դժվար կլինի մեղադրել սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման մեջ: Սա է այս փոփոխությունների նպատակը, իշխանության համար սա հանցանքի հետքերը վերացնելու նման մի բան է»,- ասաց նա:
 
«Այս հարցը պետք է հանրաքվեով որոշվի, այս գաղափարն առաջին անգամ չէ, որ հայտնվում է: Եթե նայենք և՛ իրավաբանական և՛ քաղաքական  տիրույթներում, ապա իրավաբանականում, այո, կա նման մոդել, որն ամերիկյան է, որոշ եվրոպական երկրներ ևս այս մոդելը վերցրել են, սակայն ես այն կարծիքին եմ, որ այդ որոշումն այստեղ լուրջ մասնագիտական քննադատության է ենթակա: Բայց այստեղ դոմինանտ է քաղաքական բաղադրիչը և սրանով փորձ է կատարվում Սահմանադրական դատարանի հետ կապված իշխանության ձախողումներն այլ հարթություն տեղափոխել և, վերջապես, իշխանության համար հարմար բարձր դատարան հիմնել»,- շեշտեց նա:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշեց բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսել, որ  Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ, որը, հավանաբար, կկոչվի «Գերագույն» դատարան:

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ պետք է հասկանալ, թե այս առաջարկն ինչ դետալներ է ունենալու, սակայն պետք է սպասել և տեսնել ընթացքը և դրանից բխող վերջնական արդյունքը: Այս փոփոխությունների վերաբերյալ հանրության կարծիքին սպասելը, ըստ նրա՝  այդքան էլ մեծ գաղափարի շուրջ չի հավաքվի, քանի որ հասարակության դատական համակարգում փոփոխությունները ժողովրդի առաջնային խնդիրների մեջ չեն մտնում:

«Ես չեմ կարծում, որ իշխանություններին կհաջողվի հասարակությանը համոզել, թե սա որոշիչ և կարևոր բան է փոխելու նրանց կյանքում: Կրկնում եմ, որ այստեղ կա քաղաքական շահ, որոնք հետապնդում են իշխող քաղաքական ուժը և դրան սպասարկող քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Դանիել Իոաննիսյանը»,-նշեց «Իրավունքի ուղի» ՀԿ-ի համահիմնադիրը:

«Չեմ բացառում, որ այս գաղափարը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչու է Սահմանադրությունը փոփոխվում: Քանի որ քաղաքական խնդիր է դրված՝ փոխելու Սահմանադրությանը և սրա համար ծանրակշիռ պատճառներ են պետք, բայց օրինակ մենք չենք տեսնում հակվածություն կառավարման ձևը փոխելու, այլ սկզբունքային փոփոխություններ անելու քաղաքական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության մասով փոփոխություններ չեն լինելու և այս նպատակով էր, որ իշխանությունները որոշեցին ինչ-որ ոլորտում փոփոխություններ մտցնել»,- ասաց Մելիքյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>