Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Չորս բեւեռ, բազմաթիվ տարբերակներ

Ուզենք, թե չուզենք, Հայաստանի անկախացումից հետո մեր երկրում, դասական իմաստով, քաղաքական դաշտ այդպես էլ չձեւավորվեց: Իհարկե, հիմնական մեղքն այս հարցում իշխանություններինն է, բայց մեղքի իրենց բաժինն ունեն քաղաքական բոլոր ուժերը:

Անկախության հռչակումից հետո պատրաստվում ենք վեցերորդ խորհրդարանական ընտրություններին եւ մեր շուրջը տեղի ունեցող գործընթացները եւս մեկ անգամ վկայում են, որ քաղաքական դաշտը խայտառակ վիճակում է: Հիմնական գործընթացները տեղի են ունենում անձերի, ոչ թե գաղափարկների եւ կուսակցությունների շուրջ:

Այսօրվա իրականությունն ու իրողություններն այնպիսին են, որ նախընտրական գործընթացները ծավալվում են չորս հոգու շուրջ: Բնականաբար, հարց կառաջանա, թե ովքեր են այդ գործիչները: Նրանք են Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Սեյրան Օհանյանը:

Զբաղեցնելով նախագահի պաշտոնը, գլխավորելով կառավարող ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանը հիմնական դերակատարներից մեկն է: Ունենալով մեծ ազդեցություն, տիրապետելով հսկայական նյութական ռեսուրսների եւ վարչական ռեսուրսին, բնականաբար, նա չորս բեւեռներից մեկն է: Առավելությունների հետ մեկտեղ նա ունի նաեւ իր թույլ կողմերը: Ցածր վարկանիշը, անորոշ կարգավիճակն ընտրություններից հետո նրա դիրքերը որոշակիորեն թուլացնում են: Պատահական չէ, որ նա պարբերաբար իր թիմակիցներին, հանրությանը մեսիջներ է ուղարկում, հասկացնելով, թե ամբողջովին տիրապետում է իրավիճակին եւ վերահսկում քաղաքական դաշտը, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, այս դեպքում այնքան էլ էական չէ:

Քաղաքական դաշտի հաջորդ դերակատարը կրկին իշխանության ներսի մարդ է, վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց նա ի տարբերություն Սերժ Սարգսյանի հանրության շրջանում որոշակի դրական ընկալում ունի, նրա հետ ոմանք հույսեր են կապում: Բացի այդ, նա պարբերաբար հասկացնում է, որ երկարաժամկետ ծրագրեր եւ նպատակներ ունի ոչ միայն այս խորհրդարանական ընտրություններից, այլ նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո:

Հաջորդ կարեւոր դերակատարը՝ բեւեռը Գագիկ Ծառուկյանն է: Եթե նրա հայտարարությունը քաղաքականություն վերադառնալու մասին այսքան մեծ արձագանք գտավ, այսքան մեծ աղմուկ առաջացրեց, ապա կույր պետք է լինել չտեսնելու համար, որ նա հիմնական բեւեռներից մեկն է: Իրականությունն այսպիսին է եւ Գագիկ Ծառոեւկյանի դերը առաջիկա ընտրություններում ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել: Նրա շուրջը կարող են հավաքվել ազդեցիկ անհատներ, կազմակերպություններ եւ նույնիսկ կուսակցություններ:

Մյուս բեւեռը ձեւավորվել է Սեյրան Օհանյանի շուրջ: Երբ նա հայտարարեց քաղաքականություն մտնելու մասին, կրկին մեծ իրարանցում առաջացավ: Նրա կշիռը, դիրքն այնպիսին է, որ նա ի վիճակի է կարեւոր գործոն դառնալ եւ որոշակի գործընթացներ թելադրել:

Այսպիսով, քաղաքական զարգացումներն առաջիկայում կընթանան վերոհիշյալ չորս հոգու շուրջ: Նրանցից երկուսը՝ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտի վետերաններից են, հնաբնակներից, իսկ Կարեն Կարապետյանը եւ Սեյրան Օհանյանը նոր դեմքեր են, չնայած պետական ապարատում աշխատանքի մեծ փորձին: Ի դեպ, քաղաքական դաշտում հին եւ նոր լինելն ունի իր առավելությունները եւ թերթությունները: Ամեն ինչ կախված է ճիշտ գործելոճից, ճիշտ մարտավարությունից եւ քաղաքական թիմերից:

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>