Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

ՀԱԿ-ը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան

Հայաստանի Հանրապետության
Սահմանադրական դատարան

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ նախագահի 2016թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՆՀ-1260-Ն հրամանագիրը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջի մասին

Հիմք ընդունելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ՀՀ «Սահամանադրական դատարանի» մասին օրենքը՝ դիմում ենք ՀՀ Սահմանադրական դատարան՝ հետևյալ փաստարկներով և խնդրանքով.

1. ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

1.1 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2005.12.05/Հատուկ թողարկում, Հոդ. 1426),

1․2 «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ»-ը ընդունվել է 2015թ․ դեկտեմբերի 6-ի հանրաքվեով (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում, Հոդ. 1118)

1․3 «Հայաստանի Հարապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքը (այսուհետ նաև՝ Ընտրական օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016թ․ մայիսի 25-ին և ուժի մեջ է մտել 2016թ-ի հունիսի 1-ից (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2016.05.30/42(1222) Հոդ.456)։

1․4 Ազգային Ժողովի 2017թ․ ընտրության օրը նշանակվել է ՀՀ նախագահի թիվ ՆՀ-1260-Ն հրամանագրով՝ 2016թ. դեկտեմբերի 29-ին (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2016.12.29/95(1275) Հոդ.1226):

 

2․ԴԻՄՈՒՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

2.1 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 209-րդ հոդվածը սահմանում է.

«Հոդված 209. Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելը

(…)

2. 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:

3. Սահմանադրության 88-րդ հոդվածի, 90-102-րդ հոդվածների, 103-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի, 104-107-րդ, 109-112-րդ հոդվածների, 113-րդ հոդվածի 1-ին մասի, 114-րդ, 116-րդ և 121-րդ հոդվածների դրույթներն ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից սկսած մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան հոդվածների դրույթները:

(….)

6. Սահմանադրության 108-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև 5-8-րդ, 12-15-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»:

2.2 Փաստենք նաև, որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների գործող 5-րդ հոդվածի հրամայականի ուժով՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, իսկ ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 210 հոդվածի ուժով Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը:

Միաժամանակ, 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 209-ը հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է, որ ՛՛2005թ. փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի (Ազգային ժողովը, նշ.) դրույթները, բացառությամբ 83.5–րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՛՛: Հետևաբար արձանագրենք, որ 2005թ. փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի գործող հոդվածների շարքում է 68-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հոդված 68. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովն արձակելուց հետո ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

Ազգային ժողովի ընտրությունը նշանակվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը:

Արտահերթ ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երկրորդ հինգշաբթի օրը:»

Այսպիսով, վերոշարադրյալ սահմանադրական նորմերի և ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի իրավական համադրումից պարզ և միանշանակ հետևում է, որ հերթական գումարման Ազգային ժողովի ընտրության ժամկետների սահմանման հիմքում նշյալ օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասում սխալմամբ դրված է 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների դեռևս ուժի մեջ չմտած 91-րդ հոդվածի 1-ին մասը, որը դե յուրե (de jure) պետք է ուժի մեջ մտնի յոթերորդ գումարման Ազգային ժողովի կազմավորման փաստի ուժով: Իսկ քանի որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի իրավակարգավորումների ուժով որոշակի ժամանակային առումով սահմանվել է ՀՀ Սահմանադրության դրույթների փուլային փոփոխություն, ապա Ընտրական օրենսգրքով պետք է նախատեսվեին այնպիսի կարգավորիչ անցումային իրավադրույթներ, որոնք ժամանակի մեջ կհամապատասխանեին թե՛ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության, և թե՛ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների գործող դրույթներին: Հետևաբար, սահմանադրական անցումային ժամանակահատվածում՝ խնդրո առարկայի կարգավորման պարագայում, Ընտրական օրենսգիրքը պետք է անցումային, փուլային իրավակարգավորում նախատեսեր և պետք է ժամանակի մեջ ի սկզբանե և առ այսօր հիմնված լիներ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրության գործող 68-րդ հոդվածի և այնուհետ՝ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից, 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնող 91-րդ հոդվածի 1-ին մասի վրա:

2.3 Ազգային Ժողովի 2017թ․ ընտրության օրը նշանակվել է ՀՀ նախագահի թիվ ՆՀ-1260-Ն հրամանագրով, որով սահմանվել է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»

Համոզված ենք, որ ՀՀ նախագահի հիշյալ հրամանագիրը հակասության մեջ է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության և 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների գործող մի շարք իրավանորմերի հետ, հետևյալ հիմնավորումներով.

ա) հրամանագրի պատճառաբանական մասում նշված չէ, թե ի կատարումն ՀՀ Սահմանադրության ո՞ր նորմի է ընդունված այդ հրամանագիրը: Մինչդեռ, 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն Սահմանադրության 5-րդ գլխի (Հանրապետության նախագահը) նորմերը ուժի մեջ են մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Այսինքն մինչ այդ գործում են 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ գլխի, ինչպես նաև Հանրապետության նախագահի լիազորություններ սահմանող համապատասխան հոդվածների նորմերը (օրինակ՝ 68, 70, 74.1, 81, 83, 83.2, 83.3, 83.4, 84, 85, 86, 88.1, 94.1, 95, 101, 103 և 111 հոդվածները), որոնցով Նախագահի նախատեսված սահմանադրական լիազորությունները թվարկված են սպառիչ և ի կատարումն այդ լիազորություններից որևէ մեկի պետք է ընդունված լիներ վերը նշված հրամանագիրը:

բ) թեև հրամանագրի պատճառաբանական մասում հղում է կատարվել Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասին, սակայն հերթական գումարման Ազգային Ժողովի ընտրության ժամկետների սահմանման (հաշվարկի) հիմքում դրված են Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը և 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների դեռևս ուժի մեջ չմտած 91-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք ստորև ներկայացվող հիմնավորումներով պետք է գործեին յոթերորդ գումարման Ազգային Ժողովի կազմավորման փաստի ուժով:

գ) քանի որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 209-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով Սահմանադրության 5-րդ գլխի (Հանրապետության նախագահը) դրույթները ուժի մեջ են մտնում նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ նույն 209-ը հոդվածի 2-րդ մասի ուժով մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը դեռևս գործում են 2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 4-րդ գլխի (Ազգային Ժողովը) դրույթները, բացառությամբ 83.5–րդ հոդվածի, հետևաբար ՀՀ նախագահի դեկտեմբերի 29-ի ՆՀ-1260-Ն հրամանագիրը պետք է հիմնված լիներ 2005թ. փոփոխություններով Սահմանադրության գործող 56-րդ և 68-րդ հոդվածների վրա և հերթական ընտրությունների օր նշանակվեր 2017թ մայիսի 31-ին նախորդող (հինգերորդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտման օրը) ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

Այսինքն՝ նույն խնդիրն այլ կերպ կարգավորող Սահմանադրության գործող նորմի պայմաններում հրամանագիրը չի կարող հենվել ՀՀ ընտրական օրենսգրքի (թեկուզև սահմանադրական օրենք հանդիսացող) վրա, որովհետև ՀՀ Սահմանադրության (2015թ. Սահմանադրության փոփոխություններով) գործող 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Բացի այդ, Սահմանադրության «Եզրափակիչ և անցումային դրույթներ» գլխի 209-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Սահմանադրության 91-րդ հոդվածը (Ազգային Ժողովի հերթական ընտրությունը) ուժի մեջ պետք է մտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Հետևաբար, այս մասով ևս գործում է 2005թ․ փոփոխություններով Սահմանադրության 68-րդ հոդվածը, որին արդեն անդրադարձ կատարվեց նախորդ պարբերության մեջ։

 

3․ ԴԻՄՈՒՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ

Հիմք ընդունելով վերոշարադրյալը և ներկայացնելով սույն դիմումը Սահամանադրական դատարան՝

Խնդրում ենք՝

1. «Հայաստանի Հարապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանա­դրական օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանա­դրության (2005 թվականի փոփոխություններով) գործող 68-րդ հոդվածին և ՀՀ Սահմանադրության (2015թ. Սահմանադրու­թյան փոփոխություննեով) ուժի մեջ մտած 5-րդ հոդվածին, 209-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերին և 210-րդ հոդվածին հակասող և անվավեր:

2. ՀՀ Նախագահի դեկտեմբերի 29-ի թիվ ՆՀ-1260-Ն հրամանագիրը ճանաչել ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխու­թյուններով) գործող 56-րդ և 68-րդ հոդվածներին և ՀՀ Սահմա­նադրության (2015թ. Սահմանադրության փոփոխություններով) ուժի մեջ մտած 5-րդ հոդվածի 1-ին մասին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 209-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերին հակասող և անվավեր։

Դիմողներ՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ՝

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

ԼԻԱԶՈՐԱԳԻՐ

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 46-48-րդ հոդվածներով, հայտնում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ նախագահի 2016թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՆՀ-1260-Ն հրամանագրի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որպես դիմող կողմի լիազորված ներկայացուցիչ հանդես է գալու Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ՝

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>