Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ)
29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն. Ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ Պատերազմ Արցախում
Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում «Ովքեր Նիկոլին «պատվի» են առնում՝ բանակը նրանց տեղը չէ. Մեզ ու բանակին գլխավոր գերագույն հրամանատար է պետք». Աշոտ Սևյան Սրանք Հայաստանի վերջին ընտրություններն են՝ հաջորդ ընտրություններն արդեն այստեղ չեն լինի. Բագրատյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան Ըստ Միրզոյանի՝ Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին. Խաչատրյան Բա տենց դուխով տղա ես, ասեիր՝ Արշակ սրբազանը նստած է, որովհետև դուք իր ջեբը «պլանով բիչոկ» եք փորձել ճխտել. Արմեն Աշոտյան Գնացեք և սերտեցեք Հայոց Եկեղեցու պատմություն, որպեսզի չխարխափեք տգիտության քաոսում․ Տեր Ասողիկը՝ տիրադավերին Մասյացոտնի թեմում քննարկվել է քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայության խոչընդոտելու դեպքերը Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու գործը կարճելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին․ Ռոբերտ Քոչարյան Ճնշել են, դարձի բերել Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին

Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մի քանի օր է, ինչ Փաշինյանը կիսատ–պռատ հրապարակել է բանակցային մի քանի թուղթ՝ անունը դնելով ղարաբաղյան բանակցության պատմություն ու ամբիոններից չի իջնում՝ արդարանալով, թե լավ լուծում չկար, Ղարաբաղը մերը չէր լինելու և այլն։ Խորհրդարանական վերջին հարցուպատասխանի ժամանակ ևս շատ տարօրինակ ելույթով, իբր հակադարձումներով հանդես եկավ։ Ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, թե՝ Քի Վեսթի փաստաթուղթը լավն էր, Մադրիդյան փաստաթուղթը լավն էր, 2019 թվականին իրեն առաջարկվածը վատը չէր, պատասխանում է այսպես՝ «լավն էր՝ լուծեիք, ժամանակին գնայիք լուծումների»։ Գնում էին, Նիկոլ։ Արցախն ազատագրել էին, էդ առումով լուծել էին հարցը․ հերթը բանակցություններինն էր, քայլ առ քայլ դա էլ էին լուծում։ Եթե դու բանակցեիր Մադրիդյան սկզբունքները շարունակելու տրամաբանությամբ, ապա նման կարգի մի փաստաթղթով կլուծեիր կամ կլինեիր էդ ճանապարհին։ Ունենայիր էն բանակցային հմտությունները, ինչ էն ժամանակ բանակցողն ուներ, և քո օրոք կլիներ Մադրիդյան թարմացված, բարեփոխված տարբերակ, ոչ թե Պրահայի փաստաթուղթ։ Քեզ էլ, ամեն դեպքում, առաջարկվել էր բանակցային փաստաթուղթ, որը պատերազմ չէր բերում, Արցախն էլ մնում էր հայկական, լուծեիր։ Ինչի՞ որոշեցիր գնալ պատերազմի ճանապարհով։ Այսինքն՝ բոլոր նախագահների բանակցած տարբերակները, ըստ Նիկոլի, վատն էին, ամենալավը պատերազմի ճանապարհով հանձնելու տարբերա՞կն էր։ Ո՞նց կարող է բանակցությունը պատերազմից վատը լինի, ո՞նց կարող է Արցախի հանձնումը դնես մի նժարի վրա, մյուս նժարի վրա դնես Արցախը պահելը ու որոշես, որ հանձնելն ավելի ձեռնտու է։ Ո՞ւմ է ձեռնտու։ Ալիևին որ ձեռնտու է, հա, գիտենք, բա քե՞զ ինչով է ձեռնտու։

Լավ, իսկ եթե քեզնից առաջ վերջնական չէր լուծվել հարցը, քեզանից խելացի մարդիկ, դիվանագետ մարդիկ չէին լուծել, դու՝ հա՛մ համալսարան չավարտածդ, հա՛մ պատերազմից հեռու, հա՛մ դիվանագիտությունից հեռու, փողով ընդդիմություն աշխատած խմբագիրդ ու պատգամավորդ, ինչի՞ց որոշեցիր, որ դու կարող ես լուծել։ Տեսանք լուծածդ։

Աշխարհի երեսին գիտե՞ս քանի հակամարտություն կա․ շատ, չես կարող հաշվել․ ու չես կարող հաշվել էն հակամարտությունների թիվը, որոնք ունեն հարյուրամյակների պատմություն։ Դարերով հակամարտությունները չի լուծվում, մերթընդմերթ ակտիվանում է, պասիվանում է, բայց այդ երկրներում մեկը չի գալիս ղեկավար, որ ասի՝ դե լավ, որ էսքան ժամանակ չի լուծվել՝ հանձնեմ – գնա։ Ինձ հետաքրքիր է՝ ընդամենը 1 տարի վարչապետ աշխատող մարդը, որ ստանում է բանակցային փաթեթ, ինչո՞ւ է որոշում, որ պետք է բանակցությունների էջը փակի, Արցախի էջը փակի, հանձնի-գնա։ Էդ դու ինչի՞ որոշեցիր, որ պետք է 2 տարում լուծես բավականին բարդ հակամարտությունը ու լուծես քո ձևով։

Խորհրդարանում քննարկվում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը․ 4 տարի է՝ թոշակ չեն բարձրացրել, ասում են՝ չենք կարողանում, բարդ է, դժվար է։ Թոշակի բարձրացումը ընդամենը մեկ որոշման հարց է, պետք է Փաշինյանը մեկ որոշում կայացնի, ասում է՝ չեմ կարողանում։ 8 տարի թոշակառուի հարցը չես կարողացել լուծես, որը մի հատ պարզ հարց է, բա ինչի՞ ես որոշել, որ բազմաշերտ ղարաբաղյան հարցը պետք է լուծես երկու տարում։ Նիկոլը գնացել է գյուղ, ասում է՝ չեմ կարող գյուղի խնդիրները լուծել, համարակալեք երեք խնդիր, գոնե դրանք լուծեմ․ համարակալում տալիս են, դաս էլ չի լուծում։ 8 տարի իշխանության ես, 1 գյուղի հարց չես կարողացել լուծել։ Հայաստանում 900 հատ գյուղ կա, 1-ի խնդիրները չես կարողացել լուծել 8 տարում, ինչո՞ւ որոշեցիր, որ ամբողջ Արցախի հարցը՝ ավելի քան 200 գյուղով, պետք է լուծես։

Տեսա՞ր չես կարողանում լուծել էնպես, որ շարունակվի բանակցային տրամաբանությունը, որ Արցախը մնա հայկական, անկախության գործընթացն ավարտվի միջազգային ճանաչմամբ, թողնեիր գնայիր, ասեիր՝ էս իմ խելքի բանը չէ։ Չէի՞ր ուզում գնալ, պաշտոնը կյանքիցդ ու հայրենիքից թա՞նկ էր, սառեցնեիր, ժամանակը կգար կգնայիր, հաջորդդ կփորձեր բանակցել։

Հարցն այն է, որ անգամ 2020 թվականի պատերազմից հետո, երբ Արցախի ավելի քան 70 տոկոսը հանձնել էր, ռուսական կողմը կարողացել էր հասնել մի իրավիճակի, որ Արցախի կարգավիճակը ոնց կա, էնպես մնա, հարցի կարգավորումը թողնեն հետագային։ Պուտինն էլ է ասել, Լավրովն էլ է ասել, որ առաջարկում էին Արցախի հետագա ճակատագրի քննարկումները թողնել հետագային, սերունդներին։ Այդ ժամանակ հայկական շահը դա էր պահանջում։

Նա գնում է լրիվ ուրիշ ճանապարհով, Արևմտյան բարեկամները տարան Պրահա, նստեցրին սեղանի կողքը ու ասացին՝ դավայ-դավայ, դե շուտ արա, ինչ Ալիևն ուզում է՝ տուր։ Կարևորը, որ հարցը լուծվի Ռուսաստանի ինադու։ Ինչպես որ հրաժարվել էր պատերազմը կանգնեցնելու՝ Պուտինի առաջարկից, այնպես էլ հրաժարվում է Արցախի հարցի կարգավորումը հետագային թողնելու առաջարկից։ Տպավորությունս այն է, որ կոնկրետ ուզում էր ելքը լինի Արցախը լրիվ հանձնումը։ Մակրոնի, Միշելի, Ալիևի հետ գնաց-նստեց-հանձնեց, մաքրվեց-պրծավ, իր համար գլխացվավանքից ազատվեց։ Հիմա ո՞ւր են նրանք, մակրոն-միշելները, գո՞հ են, ասելու բան չունե՞ն։

2019-ի հունիսին ներկայացված բանակցային փաստաթղթում ամրագրված էր, որ ԼՂ ժողովուրդը կարող է որոշել իր ապագա իրավական կարգավիճակը հանրաքվեով։ Բայց Հայաստանի կողմից բանակցողը կամ ավելի ճիշտ է ասելը՝ չբանակցողը, որոշում է, որ ի՛նքը պետք է որոշի, ինչ ժողովուրդ, ժողովուրդն ո՞վ է, որ որոշում կայացնի։ Ալիևի հետ, Միշելի ու Մակրոնի հետ հանգիստ նստում-որոշում են հանձնել՝ ժողովրդի փոխարեն։

ժողովուրդ ջան, հիմա էլ Նիկոլը իր ձևով լուծում է Հայաստանի տարածքների հարցը՝ անկլավների անվան տակ։ Նոյեմբերից այդ թեման ակտիվացել է։ Մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 28-ին, Ադրբեջանում հանդիպել են Մհեր Գրիգորյանի և Մուստաֆաևի պատվիրակությունները: 12 անգամ դրանք հանդիպել են ու արդյունքն այն է, որ Հայաստանը էլի զիջել է։ Այդ հարցն էլ է որոշել ափալ-թափալ լուծել։ Սրանք ասում էին՝ մենք էլ պետք է տանք, Ադրբեջանն էլ պետք է տա, երբ Տավուշի գյուղերը հանձնում էին թշնամուն։ Նիկոլն ասում էր՝ Տավուշում 9 գյուղի կենսական անհրաժեշտության տարածք պետք է Ադրբեջանը տա։ Ի՞նչ են տվել։

Ասում են՝ Հյուսիսից պետք է շարունակեն, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ Ի՞նչ ենք ստանալու դրա արդյունքում։ Ասում էին՝ Կիրանց–Ոսկեպար հատվածներից կզիջենք, Բերքաբերից կստանանք 900 հեկտար։ Ասում էր՝ Տավուշի մարզի Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի գյուղերի կենսական նշանակության տարածքներն ենք ստանալու։ Ի՞նչ եք ստացել։ Ոչինչ։ 8 տարի է՝ իշխանության է, 1 միլիմետր հող ստացե՞լ ենք, տասնըքանի հազար քառակուսի կիլոմետր հանձնել է, մեկ միլիմետր ստացե՞լ է։ Ոչ, ստացել է չհարձակման հույս։ Ադրբեջանը կասկածում եմ, թե մեկ միլիմետր կվերադարձնի, հողի հանձնումը, վերադարձնելը նրանք համարում են ֆիասկո իրենց համար։

Ակտիվորեն գնում է այդ այսպես կոչված անկլավների, այսինքն՝ նոր հանձնումների թեման։ Սկզբում Բաքվից հայտարարեցին, թե՝ հարցը իրենց ուշադրության կենտրոնում է, հետո Նիկոլը վռազ գրեց, թե սահմանազատման արդյունքում մենք կվերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Ուզում էր տպավորություն ստեղծել, թե սահմանազատումը մեզ համար է կարևոր, ինչ հանձնելու ենք՝ դա հեչ։ Ինչ վերաբերում է մեր տարածքներին, որ Ադրբեջանն է տնօրինում ու մեզանից օկուպացրած 200 քառակուսի կիլոմետրին, այդ հարցերը չեն էլ քննարկում․ սրանց համար կարևորը, որ իրենք հանձնեն-պրծնեն։

Կարճ ասած՝ այն մարդիկ, որ ասում էին Աղդամը մեր հայրենիքն է հիմա սաղ հանձնել-տվել են ու Արցախից պրծնելուց հետո պարզվում է՝ իրենց մյուս հայրենիքից էլ լիքը բաներ պետք է տան։ Մեզ համար մեռնելիք է, որ սրանք իշխանության են ու մի բան էլ որոշում են՝ որ հողն է մերը, որը պետք է տանք, որը պետք է պահենք։ Իշխանություն՝ հողերի դիմաց, իշխանություն՝ պետության ինքնիշխանության դիմաց։ Սա է սրանց բանաձեևը, իրենք, իմ գնահատմամբ, պատրաստ են տալ ամենը, ինչ ուզում է Ադրբեջանը, փոխարենը օտգնություն ստանան իշխանության մնալու հարցում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan