ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա
9
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Պատերազմ Արցախում
ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ «Միասնության թևեր» կուսակցություն Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա «Դեռ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3». Վահագն Հովակիմյան «Ո՞ւր կորան Ծառուկյանի ձայները»․ Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը «Արժանի եք ձեր թագավորին»․ Շպռոտ Չլեգիտիմացնե՛ք անլեգիտիմը, մի՛ վերցրեք մանդատները. Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմադիրներին Ընտրությունների նախաշեմին՝ «լռության օրը», ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումները որոշակի հարցեր են առաջացնում․ Տուրով ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց Քաղաքական հարցերի շուրջ ծագած վեճի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել Նոր Արեշում ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի գիշերվա ասուլիսի պնդումները ժողովրդավարության, իրավական պետության և սահմանադրականության սկզբունքների կոպտագույն խախտում են Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել. «Ականատես» «Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել»,-Լևոն Զուրաբյան Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները. Թաթոյան Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Դուք լսե՛ք՝ ինչ տեսակ մարդկանց հետ է աշխատում պարտված Նիկոլը․ Երվանդ Բոզոյան Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրվել է կրկնաքվեարկության 37 դեպք, ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ Միասնական ընդիմությունը հաղթում է մի շարք ընտրատեղամասերում. նոր արդյունքներ ԱԺ ընտրություններ. շատ նախնական արդյունքներ

Իտալական L'AntiDiplomatico պարբերականը նշում է, որ Փաշինյանն, իր պապի նման, փորձում է հակադրվել ռուսների հետ

Երևանը դարձել է ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի լայնածավալ համադրության կենտրոն, գրում է L'AD-ի վերլուծաբան Ֆաբրիցիո Պոջին:

Հակառուսական լոգիստիկ երթուղիների հաստատումը և Զելենսկու ներկայությունը գագաթնաժողովին ապացուցում են, որ Արևմուտքը օգտագործում է Փաշինյանին՝ Ռուսաստանի սահմաններին նոր լարվածություն ստեղծելու համար, նշում է իտալացի վերլուծաբանը:

Մայիսի 4-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթաժողովը։ Չնայած պաշտոնական իտալական լրատվամիջոցները գրեթե չէին հիշատակում այդ միջոցառումը և միայն դրա անցկացման օրը, ԵՔՀ ութերորդ գագաթաժողովն ունեցավ զգալի նշանակություն։ Ռուսաստանի հետ հակամարտության ֆոնին քննարկվեցին ծրագրեր, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ն ներթափանցել Կովկաս, իսկ այնտեղից՝ Մերձավոր Արևելք՝ նախկին խորհրդային տարածքների միջոցով։

Գագաթաժողովի բարձր մակարդակը վերլուծելիս, Արևմուտքում շատերը վերհիշեցին, որ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը սպանվել է 1943 թվականին Զվյագելում (Ժիտոմիրի մարզ)՝ ֆաշիստական Գերմանիայի զինված ուժերի՝ Վերմախտի «Հայկական լեգեոնի» կազմում։

Վերլուծաբանի կարծիքով, գագաթաժողովը ևս մեկ անգամ հաստատեց, որ Փաշինյանը հավատարիմ է լինելու եվրոպական ղեկավարների այն ռազմավարությանը, որը ենթադրում է Իրանը շրջափակելու և Ռուսաստանի սահմաններին տեղական պատերազմներ ու հակամարտություններ հրահրելու ծրագրեր։

Զելենսկու այցը Երևան ցույց է տալիս Հայաստանի և Ուկրաինայի օգտագործումը հակառուսական ընդհանուր դավադրության մեջ։

Հայաստանի վերաբերյալ գագաթաժողովը ամրապնդեց Եվրոպայի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ վերահաստատելով երկրի հանձնառությունը «եվրոպական զարգացմանը» և խզելով բոլոր կապերը Ռուսաստանի ու Եվրասիական տնտեսական միության հետ: «Արտաքին միջամտության» քննադատությանը ի պատասխան՝ Էմանուել Մակրոնը բացահայտ հայտարարեց, որ գործում է բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները Մոսկվայի ազդեցությունից պաշտպանելու շահերից ելնելով. «Ես անում եմ այն, ինչ արել եմ՝ աջակցելով Մայա Սանդուին, որը դեմ էր ոչ եվրոպական ընտրություններին», նշեց Ֆրանսիայի նախագահը Երևանում:

Ըստ վերլուծաբանի՝ գագաթաժողովից հետո Փաշինյանը մանևրելու տեղ չունի։  Նա խոստացել է եվրոպացիներին՝  խզել   Ռուսաստանի հետ  կապերը, իսկ   Զելենսկու ներկայությունը Երևանում, յուրօրինակ ստուգատես էր Փաշինյանի համար, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի հետ կապերը խզելու որոշումն արդեն կայացված է։

Հայաստանի տեղաշարժն ամրապնդելու համար Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագրեր Երևանի հետ՝ դրանք ներկայացնելով որպես «երաշխիք»՝ երկիրը հետխորհրդային տարածքում արևմտյան առաջխաղացման բազայի վերածելու հարցում: Այս ծրագրերի համաձայն՝ Հայաստանը պետք է ընդմիշտ խզի կապերը և՛ Եվրասիական տնտեսական միության, և՛ ՀԱՊԿ-ի հետ (2024 թվականին Երևանը «կասեցրեց» իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, իսկ մայիսի 4-ի գագաթաժողովում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը, հավանաբար, ընդմիշտ դուրս կգա ՀԱՊԿ-ից): Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը վերաիմաստավորեց Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ այն անվանելով Արևելքի և Արևմուտքի միջև աշխարհառազմավարական կամուրջ Զանգեզուրի միջանցքի միջոցով, որը համապատասխանում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի՝ Կովկաս, ապա Կենտրոնական Ասիա ներթափանցելու նպատակներին:

Բրիտանացի մեկնաբան Ստյուարտ Դաուելը կարծում է, որ Հայաստանը «հեշտ զոհ» է եվրոպական էլիտաների՝ Կովկաս մուտք գործելու փորձերի համար. «Եվրոպան հույս ունի Հայաստանում նույն արդյունքին հասնել, ինչ Մոլդովայում, և դա թույլ կտա Եվրոպային տարածաշրջանում գործել որպես աշխարհաքաղաքական բլոկ... Եվրոպան ունի մի շարք լրացուցիչ գործիքներ, որոնք թույլ են տալիս նրան ներքաշել Հայաստանը իր համակարգի մեջ, և ԵՄ-ն հույս ունի, որ նման մեղմ լծակները բավարար կլինեն Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու համար», նշում է նա։

Իտալացի վերլուծաբանը հիշեցնում է Պուտինի խոսքերը, Փաշինյանի հետ հանդիպման մասին այս տարվա ապրիլի սկզբին, որտեղ ռուս ղեկավարը նշեց, որ Հայաստանը պիտի «կամ-կամ»-ի ընտրություն կատարի:

Գրեթե բոլոր եվրոպական փորձագետները նշում են, որ Մակրոնը չի կարող այն անվտանգության երաշխիքները տալ Հայաստանին, ինչը տվել է Պուտինը:

Ըստ նրանց, եթե Հայաստանը ընտրի Փաշինյանի ուղին, ապա այս նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում շատ հեշտ Հայաստանը  խաղացողից կարող է վերածվել հարևանների համար մրցանակներից մեկը։

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից, և Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրությունների իր նախընտրական ծրագրում ներառել է կազմակերպությանը վերամիանալուց հրաժարվելու մասին դրույթը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի ներկայությունը երևանյան գագաթնաժողովին, կարծես թե, որևէ կոնկրետ արդյունքի չի հանգեցրել, բացառությամբ ԵՄ-ի ծրագրերի՝ Հայաստանը ներառելու Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնության մեջ՝ անցկացնելու մրցույթ՝ նոր ԵՄ-Ուկրաինա անօդաչու թռչող սարքերի դաշինքի հիմնադիր անդամներ ընտրելու համար:

Այսինքն, Փաշինյանը համաձայնվել է նաև Ուկրաինայի համար Հայաստանի տարածքում անօդաչու սարքերի արտադրություններ ստեղծել:

Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը երևանյան գագաթնաժողովին նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծել Ուկրաինայի եվրոպական ծրագրերն ու հավակնությունները ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու, ինչպես նաև՝ Ռուսաստանին հաղթելու նպատակով ավելի շատ զենք ձեռք բերելու համար, նշում է վերլուծաբանը:

«Ռուսաստանին սահմանակից բոլոր եվրոպական երկրները, որոնք չեն ցանկանում, որ Ռուսաստանը հարձակվի իրենց վրա, պետք է միանան ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Մենք այլընտրանք չունենք՝ կամ բաց պատերազմ, կամ աստիճանական օկուպացիա։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Բելառուսում և Վրաստանում», - հայտարարել է Զելենսկին և, կարծես ակնարկելով իր եվրոպական գործնկերներին, որ առանց Ուկրաինայի ՆԱՏՕ-ն չի կարողանա դիմակայել Մոսկվայի ազդեցության մեծացմանը եվրոպական տարածաշրջանում, նշում է վերլուծաբանը։

Իտալական պաշտոնական լրատվամիջոցները ոգևորությամբ նշում  են, որ «Զելենսկին հաղթել է տեղեկատվական պատերազմում» և՝ որ «Եվրոպան այժմ ազդում է ռուսների համար ամենակարևոր շքերթի վրա», նկատի ունենալով մայիսի 9-ի կրճատված շքերթը Կարմիր հրապարակում: Ըստ երևույթին, Զելենսկին չի վախենում նացիստների հետ համեմատություններից: Նա խոսում է խորհրդային ժողովրդի նացիստական ​​կոալիցիայի նկատմամբ հաղթանակը նշող «ռուսական շքերթի» մասին, կարծես նույնանալով նացիստների հետ:

Հիշենք նաև, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Ֆրիդրիխ Մերցի, Նիկոլ Փաշինյանի և շատ այլ եվրոպացի «առաջնորդների» նախնիները կռվել են նացիստական ​​Գերմանիայի կողմից և այս տեսանկյունից, ըստ իտալացի վերլուծաբանի, իտալական լրատվամիջոցները պիտի ավելի զգուշորեն վերաբերվեն այս խնդրին, որպեսզի չգրգռեն Մոսկվային, ինչպես որ դա անում է իտալական  La Stampa  պարբերականը:

Ըստ վերլուծաբանի՝ Իտալիան եղել է հիտլերյան կոալիցիայի մաս և դառը հիշողություններ է թողել հականացիստական եվրոպայի հիշողության վրա, և հատկապես այդ հանգամանքը հաշվի առնելով, չպիտի տուրք տա նացիզմի որևէ սիմվոլիկայի հետ համեմատվելու հետ, ավարտում է իր անդրադարձը իտալացի վերլուծաբան Ֆաբրիցիո Պոջին:

Ինչ խոսք, չի կարելի չհամաձայնվել իտալացի այս վերլուծաբանի մտքերի հետ, մանավանդ, որ Հայաստանի համար Փաշինյանի քայլերն իրենց մեջ պարունակում են ոչ միայն անբարոյական տարրեր՝ կապված հայերի պատմության հետ, այլև ուղված են մեր վտանգավոր ապագային, որտեղ կարող են առաջ գալ նոր ողբերգություններ, որոնք իրենց մաշտաբով ավելի մեծ կլինեն, քան նույնիսկ ներկայիս ուկրաինական դեպքերը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>