ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր
6
Թույլ չտալ Հայաստանի սպանություն Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ․ Տոնոյան Հրատապ. նիկոլական սադրիչը միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել ԲՀԿ քարոզչական խմբին, կան վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Երեկվա բանավեճում Փաշինյանը սենսացիոն ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Հունիսի 7-ին գնա՛ քվեարկության, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան և հայկական. Գագիկ Ծառուկյան Ըստ հարցումների՝ Փաշինյանը մերժված է, մնում է դա ամրագրել հունիսի 7-ի քվեարկությամբ ու ընտրությունը պաշտպանել հաջորդ օրերին Տսնելով որ պարտված են, մերժված ու ատելի՝ փաշինյանական ռեժիմը անցել է բացահայտ ռեպրեսիաների Երեկվա բանավեճում երևաց, թե ովքեր են Փաշինյանի գրպանի գործիչները Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը. ՀԺՄ Դատախազությունը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ Պատրաստ եղեք․ Նիկոլն այլընտրանք չի թողնում․ Հայկ Նահապետյան Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր «Ուժեղ Հայաստանի» գրանցումը կչեղարկվի՞. ԿԸՀ–ն քննում է «Հանրապետության» դիմումը «Հայաստանում թուրքահպատակ բռնակալություն չի՛ լինելու․․․» Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ Հակոբյան Թույլ չտալ Հայաստանի սպանություն ԿԸՀ-ն ժամը 22:00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու Փաշինյանի «Հանրապետություն» կուսակցության դիմումը Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Ես այսքան նվաստացած չեմ տեսել ՔՊ-ի ներկայացուցիչներին. Սուրենյանց Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել Armat Media-ում իրականացրած գործողություններն ապօրինի են, խախտվել են աշխատակիցների իրավունքները. Փաստաբան Արցախում տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական gեղաuպшն գործողություն է. Գարեգին Երկրորդն gեղաuպшնшգետների ՆԳՆ-ն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը Պետական մարմինների աշխատակիցներն ահազանգում են. հանձնարարվել է մինչև 20։00 մնալ աշխատավայրերում, ընտանիքներով ներկայանալ ՔՊ հանրահավաքին Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Երևանի Րաֆֆու անվան դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ. Ահազանգ Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ․ Տոնոյան Ընտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն Հրատապ. նիկոլական սադրիչը միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել ԲՀԿ քարոզչական խմբին, կան վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տնտեսական ճգնաժամը կարգավորելը մեկ օրվա հարց է. Ծառուկյանի ելույթը Ազատության հրապարակում «Հրապարակ»․ Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշ Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին

Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն ուշադիր հետևում է Հայաստանում սպասվող ընտրական գործընթացներին և հույս ունի, որ հայ ընտրողները «ճիշտ ընտրություն» կկատարեն։

Բայրամովի հայտարարությունը լայն արձագանք է ստացել քաղաքական շրջանակներում՝ առաջ բերելով հարցեր, թե ինչ ուղերձ է փորձում հղել ադրբեջանական կողմը։

MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը կարծիք հայտնեց, որ այս գործընթացը բացահայտ է և որևէ ենթատեքստ չի պարունակում։

«Այստեղ ոչ մի ենթատեքստ չկա, ամեն ինչ բացահայտ է արվում։ Հայաստանի գործող վարչապետի և այս խմբավորման քարոզչական գիծն այն է, որ եթե իրենք չվերարտադրվեն, ապա պատերազմ կլինի։ Որպեսզի այդ գիծն ավելի համոզիչ լինի, բնականաբար, նրանք պետք է աջակցություն ստանան Ադրբեջանից՝ նման հայտարարությունների տեսքով։ Սա շանտաժ է՝ թե՛ ՔՊ-ի, թե՛ գործող վարչապետի նկատմամբ Ադրբեջանի կողմից։ Ակնհայտորեն պայմանավորված գիծ է տարվում, իսկ Ադրբեջանին դա պետք է, քանի որ նրա լավագույն գործընկերը Նիկոլ Փաշինյանն է, ում հետ, ըստ էության, ունեն պայմանավորվածություններ, որոնք հանրությանը հայտնի չեն։ Ադրբեջանը Հայաստանում, ըստ էության, նշանակում է իշխանություն, և այդ ամենը կատարվում է բացահայտ՝ առանց որևէ ենթատեքստի»,-ասաց Դանիելյանը։

Քաղաքագետը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչ կարող է սպասել Հայաստանին, եթե Նիկոլ Փաշինյանը կրկին վերընտրվի։ «Պետք է սթափ գնահատել իրավիճակը։ Եթե Ադրբեջանին պետք է, որ Հայաստանում իշխանության լինի Նիկոլ Փաշինյանը, ապա պետք է նաև որոշակի քայլեր արվեն, որովհետև եթե Փաշինյանը իշխանությունը ստանում է Ադրբեջանի աջակցությամբ, ապա պետք է սպասարկի Ադրբեջանի շահերը։ Առաջինը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, և նրանք պետք է այդ միջանցքի նկատմամբ վերահսկողություն ստանան՝ իրենց թելադրած պայմաններով։ Մյուս կետերն արդեն երկրորդական են, բայց դա նաև նշանակում է, որ Փաշինյանը պետք է ավարտի Հայաստանի դեմարկացիան և դելիմիտացիան, որի մասին բացահայտ խոսում են Ադրբեջանի իշխանությունները։ Այսինքն՝ պետք է փոխվեն պատմության դասագրքերը, հրաժարում լինի ցեղասպանության թեմայից, պատժվեն պատերազմի մասնակիցները, վերացվի նրանց հիշատակը։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի բանակն այլևս մարտունակ չլինի, արտաքին քաղաքականությունում Հայաստանը թեքվի դեպի Թուրքիայի և Ադրբեջանի կողմ, և շարունակվեն հարաբերությունների վատթարացումը Ռուսաստանի և Իրանի հետ։ Եվ այս ամբողջ փաթեթը պետք է իրականացնի գործող վարչապետը»,-նշեց քաղաքագետը։

Բայրամովը նաև հայտարարել էր, թե Հայաստանում պահպանվում են ռևանշիստական տրամադրություններ, և դա չի կարող հանգեցնել դրական արդյունքների։ Դանիելյանի կարծիքով՝ այս ձևակերպումը ևս ուղղված է հայ հասարակությանը։ «Այդ հայտարարությամբ նա նկատի ունի Հայաստանի հանրությանը, որին փորձում են շանտաժի ենթարկել։ Ադրբեջանի հետ գործող ՀՀ վարչապետը հանրությանը պատերազմով է վախեցնում և շանտաժի ենթարկում»,-ասաց Դանիելյանը։

Անդրադառնալով այն թեզին, թե եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա պատերազմ կլինի, Դանիելյանը նշեց, որ դա միֆ է։ «Դա, բնականաբար, միֆ է։ Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ ոչ մի քաղաքական ուժ պատերազմի և Արցախը ուժով վերադարձնելու խնդիր չի դնում»,- եզրափակեց քաղաքագետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>