Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ)
12
Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Մակրոնին իսկի իր կինը չի ընդունում, ուր մնաց՝ ֆրանսիացին, հերիք չէ՝ մի հատ էլ հայը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հեռացնե՛լ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ըստ Myśl Polska պարբերականի՝ Հայաստանը կարող է դառնալ Իրանի համար թիրախ, իսկ Եվրոպայի համար՝ պրոբլեմ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. Ինչո՞ւ հիմա ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» «Բեռնաթափված» Երևանը՝ անվերջ խցանումներով (տեսանյութ) Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ «Դեմոկրատիայի» փայլատակում՝ Փաշինյանի ոստիկանները հարձակվել են նրան մերժող հայ մարդու վրա, սա ռեժիմի հոգեվարքն է Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ են ուզում Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) Արխային անդարդությունը մեր վրա շատ ծանր է նստելու (տեսանյութ) Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների Արջի բնի մոտ կապիկություններ են անում․ կնեռվայնանա, թաթով կխփի (տեսանյութ) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակութային ոլորտի հիմնական դրույթները Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Ջուր չի լինի «Բա ինքն էլ ա լացում, բա ո՞նց...» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Հայաստանը, կարծես, չնկատեց Զելենսկու նողկալի հարձակումները Ռուսաստանի հասցեին․ ՌԴ ԱԳՆ

Ստի ոտքը կարճ է, քիթը՝ երկար, ուղեղը՝ որդնած․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մի անգամ հաշվել էի, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելու 15 հատ թվական է նշել՝ 1991-ից մինչև 2016 թվականը ներառյալ ու այդ ամենը արել է՝ արդարացնելու Արցախի հանձնման թղթի տակ իր ստորագրությունը։  Մի քանի տարի է, որ նրան ասում են՝ հրապարակիր, թե ինչ բանակցային առաջարկ է քեզ արել Մինսկի խումբը 2019 թվականին։ Իսկ երբ շարունակ պնդում էր, թե իրենից առաջ բոլոր նախագահները բանակցել են Արցախը հանձնելու շուրջ, առաջարկեցին-պահանջեցին հրապարակել բանակցային բոլոր թղթերը։ 8 տարվա վարչապետության ընթացքում միակ խոստումը, որ նա կիսատ պռատ, բայց գոնե կատարել է, դա այդ թղթերի մի մասի հրապարակումն է, կրկնում եմ՝ կիրսատ-պռատ, թերի, ավելորդ ուղեկցող տեքստերով։ Հրապարակել են ու անունը դրել՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր։ Օրինակ անհասկանալի է, թե ինչու է հրապարակել երրորդ նախագահի ելույթը ԱԺ ամբիոնից կամ նրա նամակը Վլադիմիր Պուտինին որպես բանակցային փաստաթուղթ։

Այդ փաստաթղթերում չկար նորություն, բայց կար երկու բան, որոնք արժանի են մեծ ուշադրության։ Մեկն այն է, որ չի հրապարակել ամենակարևոր բանակցային թղթերից մեկը՝ Քի Վեսթի փաստաթուղթը, բայց դրա փոխարեն սեղանի ոտքի տակից հանել-հրապարակել է իր ընտանեկան թերթում իր գրած հոդվածը։ Այսինքն բանակցային փաստաթղթի փոխարեն ընդդիմադիրն լրագրող աշխատածի ընկալումներն են այդ փաստաթղթի վերաբերյալ։ Ասում է՝ այդ թփաստաթուղթը կառավարության արխիվում չկա։ Չեմ հավատում․ չի կարող կառավարության բանակցային արխիվում չլինել փաստաթուղթը, բայց լինել «Հայկական ժամանակ»-ի հոդվածը, այն էլ՝ երբեք պաշտոնական փաստաթուղթ չդարձած տարածքների փոխանակման մասին։ Անհնար է։ Մի տարի է՝ ասում են հրապարակիր փաստաթղթերը, չկար արխիվում՝ ուզեիր Մինսկի խմբի համանախագահ երկրներից։ Քի Վեսթով, հիշեցնեմ, Արցախը դառնում էր Հայաստանի մաս։ Կամ եթե փաստաթղթի տակ քո, որպես ընդդիմադիր լրագրող գրած ընկալումներդ էիր հրապարակում, դե էդ տարածքների փոխանակման առաջարկի, ուշադրություն, որը երբեք այդպես էլ որպես պաշտոնական փաստաթուղթ չի էլ դարձել, է դրա վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գրքում գրածն էլ դնեիր մեջը․ դու լրագրող էիր, նա անձամբ մասնակիցն էր, ու՞մ ընկալումներն են ավելի արժանահավատ։ Երկիրը, կառավարությունը, պաշտոնական հարթակը բերել-սարքել եք ձեր անձնական դուքանը։

Նիկոլ Փաշինյանը, կրկնում եմ, ոչ թե հղում է անում փաստաթղթերին, այլ ենթադրյալ փաստաթղթի վերաբերյալ իր անձնական ընկալումներին, թե ինքը ոնց է այն հասկացել։ Շատ հնարավոր է, որ բանակցություններն էլ է հենց այդպես վարել՝ «Հայկական Ժամանակ»-ում վերլուծածի տրամաբանությամբ։ Ու զավեշտ է, որ մի հատ հրապարակել են բանակցային փաստաթղթի փոխարեն Նիկոլի վերլուծությունները իր սեփական թերթում, մի հատ էլ կառավարության կայքում հրապարակել են էլի Նիկոլի վերլուծությունները Նիկոլի հոդվածի վերաբերյալ։ Էս բանակցային թղթերին որպես ուղեկցող տեքստ հրապարակել են նիկոլի վերլուծությունները, որոնք վերջին տարիներին արել է խորհրդարանի ամբիոնից, էլի սխալ, այնպես, ինչպես հասկացել է կամ իրեն ձեռք է տվել։

Այսինքն ինքը փորձում է հնարավորություն չտալ ընթերցողին սեփական դատողությունն անել։ Ավելի խնդալու բան ասեմ, իրեն թվում է, թե այդ հրապարակումը պետք է ախուրյանցի Անոն կարդա կամ կեղծ դպիրը, չի մտածում, որցանկացած փորձագետ աշխատում է իրական փաստաղթի հետ, և ոչմի դեպքում՝ գործող իշխանավորի ընկալումների։

Մյուս բանը, որ մեծ ուշադրության է արժանի, 2019 թվականի բանակցային առաջարկն է։ Այդ փաստաթղթի համաձայն, Ադրբեջանին էին հանձնվելու ազատագրված 7 շրջաններից 5-ը, տեղակայվելու էին միջազգային խաղաղապահ ուժեր, այդ թվում՝ այդ շրջաններում, լինելու էր անվտանգության միջազգային երաշխիք, Արցախը Հայաստանի հետ կապող միջանցք էր լինելու, Արցախում իշխանությունը շարունակելու էր գործել այնպես, ինչպես գործում էր, Արցախի բնակչությունը հանրաքվեի միջոցով որոշելու էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Եղել է այս փաստաթուղթը։ 2019 թվականին, որպես պաշտոնական առաջարկ, ի՞նչ է արել Փաշինյանը, այ դա թող բացատրի ոնց եղավ որ մեկ տարի հետո պատերազմ սկսեց Ալիևը։

Նիկոլ Փաշինյանը չի հրապարակել բանակցային և ոչ մի փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, պատասխանը, ինչպես նաև այ՝ իր ժամանակ առաջարկված լուծման վերաբերյալ դիրքորոշումը։ Ինչու։ Գիտենք, որ այս փաստաթուղթը չի բանակցվել, բանակցությունները դադարել են, արդյունքում տեղի է ունեցել պատերազմ։ Նա գերադասել է ոչ թե բանակցել այ էս տարբերակի շուրջ, այլ գնալ ու հայտարարել, թե՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Իսկ ո՞վ կամ ինչն է նրան դրդել չբանակցել, ինչու է որոշել, որ պատերազմն ավելի լավ էր, քան սա։ Այս փաստաթղթով պատերազմ չկար, լինելու էր խաղաղության երաշխիք։

Այս հրապարակված փաստաթղթերից կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե բոլոր նախագահները բանակցել են Արցախը հանձնելու շուրջ, սուտ է։ Ավելին, անգամ Նիկոլ Փաշինյանի ժամանակ է առաջարկվել տարբերակ, որով Արցախը չէր հանձնվում։ Ու նա ուղղակի արհամարհել է այդ տարբերակը, ուղղակի չի բանակցել։ Բոլոր էն տարբերակները, որով Արցախը մնում էր հայկական, դրել է մի կողմ, ասել է՝ սկսում եմ իմ զրոյական կետից ու բերել-հասցրել է Պրահային, որտեղ ճանաչել է արցախն Ադրբեջան։ Դե հիմա ինձ ասեք՝ նա ու՞մ օգտին է աշխատել։

Ասում է՝ 2019 թվականի տարբերակում առաջին տողում գրված էր երկու երկրների նախագահները։ Է հետո ինչ, դրա համար բանակային թուղթ են վիժեցնո՞ւմ։ Ի՞նչ կապ ունի, փոխել տայիր, գրեիր Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը։ Հետո՞ ինչ, որ այն 2016-ին էր առաջարկվել, ասենք, 2019-ին էլ թարմացվել, կարևորը, թե կետերում ինչ էր գրված։ Դու խաղաղ լուծումը գցել ես մի կողմ, ընտրել ես պատերազմով հանձնելու տարբերակը․ մի հատ էլ հիմա արտաքին գործերի չինովնիկների վրա գցի սաղ։

Մի հանգամանք էլ․ Կառավարության այդ հրապարակած փաստաթղթերն ուղեկցող Նիկոլի վերլուծական հոդվածում գրված է, թե՝ «նույնիսկ «ինքնորոշում» հասկացությունը մեզանում միֆականացված է եղել, որովհետեւ միջազգային հանրության ընկալմամբ՝ ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր «ինքնակառավարում» Ադրբեջանի կազմում։ Ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում»։ Պատկերացնու՞մ եք ցանկացած փորձագետի ականջներից ինչ ծուխ ա դուրս գալիս՝ էս ամենը լսելուց։

Լավ, եթե ինքնորոշում ևս չէր ստացվելու, այդ դեպքում, ի՞նչ էր ինքը գրել 2018 թվականի նախընտրական ծրագրում Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման հասնելու մասին։ Լավ, 2018 թվականն անցնենք, ասենք՝ նոր էր, ոչինչ չգիտեր։ 2021 թվականի պատերազմից հետո, երբ արտահերթ ընտրություններ կզամակերպեց, ի՞նչ ծրագրով էր մասնակցում․ մեջբերում եմ․ «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»: Սա դուք խոստացել եք 2021 թվականին, ու ասում եք՝ միֆականացված է եղել ինքնորոշումը։ Բա ասեիր՝ միֆականացված բան ա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ աշխատանք ես խոստացել, բայց երեկ չէ առաջին օրը դու ու Ալիևը ձեռք ձեռքի տված՝ լուծարեցիք։ Սաղ կյանք ԵԱՀԿ Մինսկի խմբից բողոքել են Ալիևները, մշտապես ուզել են լուծարել, չէին կարողանում, որովհետև Հայաստանի համաձայնությունը չկար։ Հիմա եղավ։ Դե հիմա ինձ ասեք՝ նա ու՞մ օգտին է աշխատում։

Իսկ իրականում, Նիկոլ Փաշինյանի հրապարակած բանակցային բոլոր թղթերը, թերի լինելով հանդերձ, հազարավոր անգամ ավելի լավն էին նրանից, ինչ ունենք այսօր․ այդ բոլոր փաստաթղթերով լինելու էր հայկական Արցախ։ Այս թղթերը արժեքավոր են միայն պատմության համար, քանի որ իրականում նրանցից ոչ մեկով չլուծվեց հարցը, այլ լուծվեց մի արկածախնդրի հանցավոր գործունեության արդյունքում։ Իսկ թե ինչ մոտիվացիա ուներ, ցույց կտա իշխանափոխությունը։

Կարճ ասած՝ ունեմ մեծ մտավախություն, որ Հայաստանին նոր տարածքային կորուստներ է սպառնում, Հայաստանին սպառնում է 300 հազար ադրբեջանցու բնակեցում, սպառնում է  դարձնել Արևմտյան Ադրբեջան ու այդ ամենը կազմակերպելով, Նիկոլ Փաշինյանը կարող է վաղն ասել՝ ոչ մի բանակցային թղթով անհնար էր զսպել այն, ինչպես որ նա հանձնել է և մեղքը գցում է  բանակցային թղթերի վրա, որտեղ հակառակ բաներն են գրված։ Հիմա էլ կասի՝ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան էր էն գլխից։ Ու էլի, ինքներս մեզ պետք է հարցնե՞նք, հիմա սա ու՞մ օգտին էր աշխատու՞մ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>