Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ)
12
Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Մակրոնին իսկի իր կինը չի ընդունում, ուր մնաց՝ ֆրանսիացին, հերիք չէ՝ մի հատ էլ հայը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հեռացնե՛լ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ըստ Myśl Polska պարբերականի՝ Հայաստանը կարող է դառնալ Իրանի համար թիրախ, իսկ Եվրոպայի համար՝ պրոբլեմ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. Ինչո՞ւ հիմա ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» «Բեռնաթափված» Երևանը՝ անվերջ խցանումներով (տեսանյութ) Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ «Դեմոկրատիայի» փայլատակում՝ Փաշինյանի ոստիկանները հարձակվել են նրան մերժող հայ մարդու վրա, սա ռեժիմի հոգեվարքն է Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ են ուզում Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) Արխային անդարդությունը մեր վրա շատ ծանր է նստելու (տեսանյութ) Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների Արջի բնի մոտ կապիկություններ են անում․ կնեռվայնանա, թաթով կխփի (տեսանյութ) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակութային ոլորտի հիմնական դրույթները Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Ջուր չի լինի «Բա ինքն էլ ա լացում, բա ո՞նց...» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Հայաստանը, կարծես, չնկատեց Զելենսկու նողկալի հարձակումները Ռուսաստանի հասցեին․ ՌԴ ԱԳՆ

Փաշինյանի մեսիջը՝ Ալիևին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «2018 թվականին իշխանափոխության գործընթացի հիմնական մեխերից մեկն այն էր, որ՝ պետք է վատ բարքերին վերջ տրվի, հանրության մեջ խիստ բացասական ընկալում ունեցող կերպարները հեռացվեն կառավարությունից, որոշումների վրա ազդեցություններից։ Նման պահանջ էլ կար, խոստում էլ կար։ Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը իր հակապետական քաղաքականությունը հենց նրանց օգնությամբ է անում։ Պայքարում էր օլիգարխիայի դեմ, օրինակ, բայց վերջին 30 տարվա մեջ հենց բառի իրական իմաստով օլիգարխ մեր Հանրապետությունում կա հենց իր օրոք։ Նիկոլի խմբակցության պատգամավոր ունենք, որը տիրապետում է ֆինանսական ու քաղաքական խոշոր ռեսուրսի, պետության մեջ որոշումների կայացման մեջ ազդեցություն է ունենում։ Այդ պատգամավորի աշխատողներից մեկը ԱԺ նախագահ է, մեկը ՀՀ նախագահ։

Նիկոլ Փաշինյանը պայքարում էր 50/50 փայ մտնելու դեմ, որը հեղափոխության ամենամեծ ակնկալիքներից մեկն էր։ «Վիվա Սելից» տոկոսների վերցնումը, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից, «Լիդիան» ընկերությունից տոկոսների վերցնումը ի՞նչ է, եթե ոչ փայ մտնել։ Իսկ ՀԷՑ-ի պարագայում՝ ավելի խորացան՝ 50/50-ի փոխարեն դարձնելով 100-ից 100։ Նիկոլ Փաշինյանը իբր պայքարում էր քրեական բարքերի դեմ, բայց այսօր քրեական բարեքերն են գերիշխում, և որոնց օգնությանը հաճախ է դիմում նույն ՔՊ-ն՝ տարբեր հարցեր լուծելիս։ Մականունավոր պաշտոնյաներից էին խոսում, հիմա իրենց պաշտոնյաների մականուններն ավելի շատ են ու հաճախ՝ ավելի ամոթալի, քան առաջ էր։ Այսինքն ինչի դեմ պայքարում էր, հիմա դրանց է ապավինում, ում դեմ պայքարում էր, հիմա իր շրջապատն են։

Նիկոլ Փաշինյանը այսօր իր ծրագրերն իրականացնում է այնպիսի կերպարների օգնությամբ, որոնց պատճառով մեր երկրում տեղի է ունեցել հեղափոխություն։ Ու իր ձախողման մասին է հենց վկայում դա, որ ինքը նման կերպարների կարիք ունի՝ իր իշխանությունը պահելու համար։ Օրինակներ՝ ինչքան ուզեք կարող եմ թվել, բայց բավարարվեմ Կճոյանով․ եթե նախկինում ուզում էին եկեղեցուն քննադատել, այդ մարդուն էին օրինակ բերում․ նիկոլը մինչև երեկ ԱԺ ամբիոնից հիշում էր այդ հոգևարականի Բենթլին․ բայց այսօր նրա օգնությամբ ուզում է մաքրել եկեղեցու հետ իր հաշիվները։

Նախորդ անգամ էլ եմ ասել․ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու նկատմամբ հարձակում է գործում միմիայն էլ ավելի պառակտելու համար, մարդկանց եկեղեցու դեմ տրամադրելու համար․ սա էն վտանգավոր, ողբերգական քաղաքականության մաս է, որի համար նա եկել է իշխանության։ Այնքանով կարող ենք հանգիստ լինել, որ հանրային աջակցություն չկա․ բայց այնքանով ենք անհանգիստ, որ եկեղեցին պառակտում է ներսից։ Գլխավորապես, կարծում եմ, շանտաժներով, սպառնալիքներով, խոստումներով զբաղվում հոգևորականների գողությամբ։ Հաճախ ենք ասում, չէ՞, որ էսքան ժամանակ չգիտեինք, թե ինչքան կամազուրկ, թույլ գեներալներ ունենք, ինչքան մարդատյաց ոստիկաններ ունենք, ինչքան ապօրինի որոշում կայացնող դատավորներ ունենք։ Նույնը հոգևորականների պարագայում է։ 60 բարձրաստիճան հոգևորականներից 10-ին հասել է Նիկոլի ավերիչ ձեռքը։ Այն հոգևորականները, որոնք Փաշինյանի հետ հանդիպման են գնացել, հակասահմանադրական գործընթացի մեջ են։ Եթե անգամ շանտաժով են Նիկոլի հետ հանդիպել, մեկ է՝ դատապարտելի է էդ մասնակցությունը։ Որովհետև երբ արդարացնում ես հոգևորականի քայլը՝ ասելով, դե շանտաժով է, վաղն էլ, եթե պարզվի, որ շանտաժով է Նիկոլը Ադրբեջանի պահանջները կատարում, պետք է նաև դա արդարացնես։ Իսկ դավաճանությունը չունի արդարացում՝ անկախ նրանից շանտաժով է, թե ոչ։

2020 թվականից եկեղեցին պահանջում է Նիկոլի հրաժարականը․ Նիկոլին հանդիպած հոգևորականներն էլ, հակառակը չեն ասել ամեն դեպքում։ Բա էլ ի՞նչ եք քննարկում նրա հետ։ Հատկապես զազրելի է այնտեղ տեսնել Արցախի թեմի առաջնորդին։ Ինչու է զազրելի․ որովհետև եկեղեցու դեմ արշավը սկսել է հենց կաթողիկոսի՝ Արցախի վերաբերյալ ելույթներից, դիրքորոշումից հետո։ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, օգնել է սովի մատնել արցախցիներին, բռնագաղթեցնել, իսկ հիմա Հայաստանում ապրում են ծանր պայմաններում։ Եթե Արցախի թեմի առաջնորդը պետք է մասնակցեր Նիկոլի հետ հանդիպմանը, ապա միայն մի բանի համար՝ պահանջելու արցախցիների վերադարձ, գերիների վերադարձ, այստեղ մնացողների համար՝ բնակարաններ, ապրելու պխայմաննր, ինչպես նաև իր պայքարող հոգևոր եղբայրների ազատ արձակում։ Մնացած ոչ մի հարցով նրա հանդիպումը Նիկոլի հետ ընդունելի չէ։ Ասում է՝ ես Նիկոլին հանդիպել եմ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, այն առնչություն չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի հետ։ լոլոներ․ վաղն էլ կարող ես Նիկոլի հետ գնալ խաշ ուտելու ու ասես՝ մասնակցել եմ որպես խաշի սեզոնի բացում ու կապ չունի Արցախի հետ։ Դու պարտավոր ես ամեն հանդիպում առիթ սարքել Արցախից խոսելու։

Եթե անգամ դեմ են կաթողիկոսին այդ սրբազանները, կարող են եպիսկոպոսաց ժղով գումարել․ կառավարության սենյակը դրա տեղը չէ․ հետո՞ ինչ, որ ՆԻկոլը սաղմոսներ է կարդում։ 23 հոգու սպանության համար դատվածն էլ էր դատարանում սաղմոս կարդում։

Կիրակի Փաշինյանը պատարագ էր մասնակցում Սուրբ Սարգիս եկեղեցում․ 1 մլնից ավելի բնակչություն ունեցող քաղաքում մասնակում էր մի քանի հարյուր մարդ, որոնք հիմնականում Նիկոլի՝ պատարագների շրջիկ խումբն էր՝ նախարարներ, պատգամավորներ, աջակիցներ, որ էս վերջերս են հավատացյալ են դարձել՝ Օհանավանքի արշավանքի օրերից։ Նիկոլի ռեսուրսն այդ մի քանի հարյուր մարդն է․ եթե ունենար փողոց, այդպես կլուծեր իր հարցերը․ չուներ՝ դիմեց ներսից պառակտմանը։

Ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանն անում այս ամենը․ կրկնում եմ, ինչպես նախորդ անհամ, ամեն բան որ անում է՝ նայեք, թե ում է ձեռնտու։ Սա չի կարող ձեռնտու կլինել հայ ժողովրդին։ Եկեղեցականների անձնական կյանքը, կուսակրոնության ոենթադրյալ խախտումը, եկեղեցու պառակտումը չի կարող բխել մեր երկրի շահերից, ընդհակռասկը՝ փորձանք է մեր երկրի համար։ Իսկ ո՞վ է Նիկոլի ու ՔՊ-ի վրա պահանջ դրել եկեղեցին քանդելու։ Մենք հստակ գիտենք, չէ՞, որ սահմանադրության փոփոխման հարցը դրել է ադրբեջանական կողմը։ Բայց նաև կաթողիկոսի դեմ արշավանքն էլ Ադրբեջանական կողմի պահանջից հետո եղավ, չէ՞։ Իսկ Հայաստանի իշխանությունը ինչո՞ւ է կատարում Ադրբեջանի պահանջները․ որովհետև շանտաժի տա՞կ է, որովհետև գործակա՞լ է, որովհետև կախո՞ւմ ունի, որովհետև ինքն էլ նրա՞նց օգնության կարիքն ունի վերընտրվելու համար։ Վարկածները շատ են, բայց ոչ մեկն էլ մեր երկրի շահերից չի բխում․ Այս գործընթացն ինքը և ընդհանրապես՝ Նիկոլի կառավարումը և ոչ մի կետում հայ ժողովրդի, մեր պետության շահերից չի բխել։

Կարճ ասած՝ այս օրերին, երբ մենք զբաղված էինք եկեղեցու դեմ այս գործընթացներով ու դրանց հետևելով, երեք իրադարձություն տեղի ունեցավ՝ Ադրբեջանում հանդիպել են Հայաստանի ու ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները։ Հայ-թուրքական սահմանին հանդիպել են բանագնացները։ Այսօր՝ դեկտեմբեր 1-ին էլ հայտարարվեց ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին։ Երեք գործընթացներից էլ շահումէ  միայն Ադրբեջանը՝ ՄԽ լուծարումը նա էր պահանջում՝ Ղարաբաղի հարցը թաղցելու համար, Հայ-ադրբեջանական սահմանազատումից մինչ այսօր տուժել է միայն Հայաստանը՝ կորցնելով տարածքներ, իսկ հայ-թուրքական գործընթացներում մեզ համար խնդիրները շատ ավելի շատ են։ Եվ ուրեմն դարձյալ հարց՝ հանուն ինչի՞ է այսքան թրքասիրություն անում Նիկոլ Փաշինյանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>