Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Խայտառակ այց, ամոթալի պատկեր․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Համացանցում և դրանից դուրս բուռն քննարկվում է այսպես կոչված հայ քաղհասարակության ներկայացուցիչների Բաքու գնալը։ Հիշեցնեմ, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները թատրոն են խաղում, անունը դրել են խաղաղության կամուրջ, վստահության վերականգնում, նման մի բան, մի 5 հակահայի էնտեղից ուղարկել էին Հայաստան, մի 5 ադրբեջանասերի էլ էստեղից ուղարկել էին Բաքու։ Վերադարձի ասուլիսից հետո նրանց ուղղված, մեղմ ձևակերպեմ՝ քննադատությունները շատ են, ու հաճելի է իմանալ, որ ոչ միայն ֆեյսբուքում են դատապարտում, այլև համացանցից դուրս։ Մարդիկ ասում են, բառացի փոխանցում եմ խոսակցությունները՝ մեր անունից ոչ մեկին թույլ չենք տվել Ադրբեջանի հետ բարեկամություն խաղա, դրանք ժողովրդին չեն ներկայացնում, Հայաստանի անունից էլ խոսելու իրավունք չունեն, շատ-շատ՝ ՔՊ-ի ադրբեջանասերների անունից։

Բաքվից վերադառնալուց հետո հայտարարություններ են անում, որոնք ավելի շատ ադրբեջանական թեզերի տարածում կարելի է համարել։ Եթե Հայաստան եկած ադրբեջանցիները վերադարձել էին ու իրենց ռեպորտաժներում Երևանը ներկայացնում էին Իրիվան, Հայաստանը՝ Արևմտյան Ադրբեջան, սրանք վերադարձել են ադրբեջանական խոսույթով՝ պшտերազմն Ադրբեջանի համար ավարտվել է, Ալիևը Սևանը չի անվանել Գյոյչա, տարածքային պահանջներ չունեն։

Ժողովրդի հիմնական հարցերն են՝ բա որ տարածքային պահանջ չունեն, Հայաստանը ինչո՞ւ են անվանում Արևմտյան Ադրբեջան։ Բա որ պատերազմն ավարտվել է ու խաղաղություն են կառուցում, ինչո՞ւ կան գերիներ։ Ասում են՝ գերիներին չեն տեսակցել, դա իրենց համար առաջնահերթություն չի եղել։ Դե իհարկե, ինչքան գերիները Նիկոլի համար են առաջնահերթություն, այնքան էլ նրա պատվիրակների համար կլինեն։ Պատկերացնո՞ւմ եք Հայաստանում լինեին ադրբեջանցի գերիներ, այն էլ՝ նախագահ, գեներալներ, ադրբեջանցիները գային Հայաստան ու նրանց չհանդիպեին։ Ի՞նչ կանեին նրանց հետ Բաքվում՝ հենց վերադառնային։ Արցախցիների վերադարձի իրավունքի մասին էլ չեն խոսել, դա էլ առաջնահերթություն չէր։ Հայաստանի տարածքի օկուպացիայից էլ չեն խոսել, դա էլ առաջնահերթություն չէր։ Որ սահմանապահ շրջանի գյուղացիները չեն կարողանում հող մշակել Ադրբեջանի սպառնալիքների պատճառով, դրանից էլ չեն խոսել։ Լավ բա ի՞նչ եք խոսել, բա վստահության վերականգնման իրենց պատկերացումը ո՞րն է։ Քննարկել են համատեղ նախագծեր, մեդիա ոլորտում համատեղ աշխատանք են պայմանավորվել անել․ կարճ ասած՝ քարոզ։ Իշխանական մեդիայից զաթո թրքասիրության քարոզը չռում է․ լավն այն է, որ հանրության մոտ դրական արձագանք չունի։ Չի էլ ունենալու։ Երևի սրանց ուղեկցող չի եղել, թե չէ՝ կարծում եմ, Ալիևի գերեզմանին էլ կգնային ծաղիկ դնելու, Շեհիդների պուրակ էլ։ Ասում է՝ երբ կողքիդ հեռախոով խոսում էին, քեզ թվում էր՝ կողքերդ հայեր են:

Շատ վաղուց, երբ լրագրության մեջ նոր էի, մի քանի անգամ լուսաբանել եմ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի տապալումները։ Ինչ-որ մի քանի հոգի կային, որ դրսից գրանտներ էին ստանում ու էլի իրենց համարում էին քաղհասարակություն ու կազմակերպում էին ադրբեջանական ֆիլմերի փառատոն, մարզերով ուզում էին անել ու շատ հաճելի էր լսելը, որ մարզերում հերթով արգելվում էին այդ փառատոնները՝ կա՛մ տեղի ղեկավարության շնորհիվ, կա՛մ՝ ծեծկռտուքների արդյունքում։ Այդ ֆիլմերի համար դահլիճ անգամ չէին տրամադրում։ Բայց դա այն ժամանակ էր, երբ իշխանությունը ադրբեջանական շահերը գերակա ուղղություն չէր հռչակել։ Սրանց օրոք, վախենամ, այդ փառատոնները պարտադիր դառնան։ Երկար ժամանակ չի անցել, բայց տեսնում ենք, թե ոնց է դեֆորմացվել իշխանությունը։

Ադրբեջանցիները եկել-գնացել են ու լցված են թշնամանքով, խոսում են իբր խաղաղությունից, բայց շարունակում են դպրոցներում կրթել հայատյացությամբ, թշնամանքով, նրանք բեմադրում են թատրոններ, որոնցում ծաղրում են հայ զինվորին, բեմադրում են հայերի գերեվարումներ, Բաքվի ռազմական շքերթին տրիբունայում կանգնեցնում են խաղաղ հայ բնակիչ պապիկին գլխատածին։ Իսկ սրա՞նք ինչ են անում։ Էս թրքասիրությունը, որ իշխանության ու իր սեղանի քաղհասարակության մոտ է ուղղակի ազգային անվտանգության սպառնալիք է։

Չենք զարմանում ոչ մի բանի վրա վաղուց, ոչ մի բանի անկումից չենք զարմանում․ շատ են իջել, հա իջնում են, իջնում ու չի երևում էդ հատակը։ Գերիներին չի տալիս, բայց, բայց իր տարածքով թույլ է տալիս կոմբիիկեր բերել, օրերով շնորհակալություն եք հայտնում։ Դժվարանում եմ ասել, թե ինչ է մնացել սրանց արժանապավությունից։ Շրջափակման մեջ գտնվող կիսաքաղց Արցախը չէր ընդունում ադրբեջանական բեռնատարները․ երկրաշարժի ժամանակ ամեն ինչի կարիք ունեցող ժողովուրդը չէր ընդունում դրանց օգնությունը, կոմբիկերի վրա են ուրախացել մեր գերիներին տանջելու ֆոնին։Բաքվում ունենք գերիներ, այն էլ՝ երկրի ղեկավար, գեներալներ, ու էստեղ բարեկամությւոն են քարոզում Ադրբեջանի հետ, չեղած վստահություն են առաջացնում, թրքասիրություն են խաղում՝ իշխանության ամենաբարձր մակարդակով։

Գետին մտնելիք է նման իշխանության առկայությունը։ Լավ, ինչո՞ւ են կպած ադրբեջանցիների գովքն անում, ինչո՞ւ է էսքան իրենց ձգում դրանց արյունը։ Հետաքրքիր է, էլի, էդքան բարեկամ երկիր կա, ժողովուրդ կա, ո՞ր մեկի համար եք սենց մեռնում, կառավարական մակարդակով։ 3 միլիոն հայ է ապրում Ռուսաստանում, հարազատորեն ընդունում են, մեծ մասն այնտեղ աշխատում է, այստեղ պահում ընտանիքը․ այդ հզորագույն երկրի նկատմամբ թշնամական վերաբերմունք եք ուզում առաջացնել ժողովրդի մոտ, առանց մտածելու, առանց հաշվարկ անելու, առանց մեր հայրենակիցների մասին մտածելու, ովքեր ապրում են այնտեղ և այստեղ, բայց մեր երկրի մի մասը օկուպացրած, մեզ վրա բայրաքթար ուղարկած Ադրբեջանի նկատմամբ ջերմությամբ եք լցված։ Կրկնում եմ, հարյուր հազարավոր ընտանիքներ այստեղ ապրում են բացառապես տրանսֆերտների հաշվին մի երկրից, որի հետ խռով-խռով եք խաղում։ Բախտներդ բերել է, որ էդ գերտերությունը ժողովրդին էս կառավարությամբ ու ՔՊ-ով չի չափում։

Ասում են՝ Հաջիևն ասաց՝ պատերազմն ավարտվել է Ադրբեջանի համար․ վերջ, Ադրբեջանից ով ասաց պատերազմ չի լինի՝ երաշխիք է։ Սպառազինության ձեռք բերումը կրճատում են, բանակը կրճատում են, անվտանգային գործընկեր զաթո էլ պետք չէ։ Իմացանք, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի նոյեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովին, որտեղ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկվում: Արդեն երկար ժամանակ է, որ չեն մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ Մասնակցում են ի՞նչ անեն, անվտանգային պարտնյորն ինչի՞ է պետք, Հաջիևը քաղհասարակությանն ասել է՝ պատերազմն ավարտվել է։

Կարճ ասած՝ այսպես կոչված խաղաղության կամուրջ անունով գործընթացը ուղղակի սրտխառնոց է առաջացնում։ Այդ գործընթացին մասնակցող մեկ հոգի կա՞, որ վստահություն է վայելում հանրության մոտ, մեկ հոգի կա՞, որ կարող է կամուրջի դեր կատարել։ Այս իշխանության մեջ՝ վերչապետից մինչև ամենահետին պաշտոնյան, իրենց ողջ ՔՊ թիմը, իրենց սեղանի քաղհասարակությունը վաղուց վստահություն չեն վայելում։

Հայ-ադրբեջանական այսպես կոչված, վստահության վերականգնումը, իմ կարծիքով, ոչ թե հարաբերությունների կարգավորմանն է ուղղված, ոչ, այստեղ հարաբերություն չկա, տիրոջ ու ծառայի հարաբերություն է, այլ մտավախություն ունեմ, որ Ադրբեջանցիներին Հայաստան բերել-բնակեցնելու քարոզ է արվում․ Բաքու այցելածները իզուր չէին պատմում, որ գրապահոցի վերածված հայկական եկեղեցու աշխատող կինը, որը Հայաստանից գնացած ադրբեջանցի է, կարոտել է այն բնակավայրը, որտեղ ծնվել-մեծացել է։ Պատրաստվեք, ժողովուրդ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>