Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով
5
Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Ինչո՞ւ են վերջին օրերին սրվել վրաց-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ կապ ունի այստեղ Զանգեզուրը Մարդիկ ինքնակամ ստրկության են հանձնվել Փաշինյանին․ գործարարները վախենում են․ քննարկում (տեսանյութ) Փաշինյանի իշխանության նոր նվաճումները. Հայաստանում արևածաղկի բուսական յուղը թանկացել է 15%–ով, կակաոն՝ 30%–ով. վիճակագրություն Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, մալադե՛ց, Ավինյան Պատերազմ Արցախում
Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած» Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան Նիկոլ Փաշինյանը «պայթեցրեց իր ականներից օֆշոր, բենթլի Սամո Կճոյանին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թալանի խաչմերուկ Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Մենք առաջարկում ենք, ոչ թե կարգալույծ անել, այլ պաշտոնազրկել. Բագրատ սրբազանը՝ 10 եպիսկոպոսներին ՀՀ ինքնիշխանությունը տապալող թիվ մեկ ուժը գործող կառավարությունն է. Ստեփան Դանիելյան Սոցիալիստական ինտերնացիոնալը բանաձևէ ընդունել Արցախի վերաբերյալ Բրիտանիան Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչությանը. փաստաբան Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հերքում է Հայ Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հայտարարությունը` ի սատարումն Մայր Աթոռի և՝ ընդդեմ հերձվածության Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանն ու ԱՄԷ-ն ճանաչում են միմյանց վարորդական իրավունքի վկայականները

Կերն ու հիգիենան՝ ժողովրդի հաշվին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ինչպես հաճախ եմ անում, այժմ կբերեմ ընդամենը մեկ օրում կատարված մի քանի դեպք, որոնք ցույց են տալիս, որ մեր երկրի հետ այս իշխանությունը վարվում է ինչպես ուզում է, վարվում է ինչպես իր սեփական և ոչ պետքական իրի հետ։ Որովհետև այն, ինչը կարևորում ես, այդպես չես վարվի։ Ամեն անգամ երբ մենք խոսում ենք Հայաստանի կառավարության տարբեր օղակներում միջոցների քամուն տալու մասին, գլխավոր քամուն տվողն ասում է՝ ոնց ձեր ընտանեկան բյուջեն եք ծախսում, էնպես էլ պետականն է։ Երեկ պետական բյուջեի նախագիծն էր քննարկվում․ Նիկոլն ասում է՝ դե պետական բյուջեն պետք է ընկալել որպես հասարակության ընդհանուր ընտանեկան բյուջե։ Ասում է՝ ինչպես որ տանն ենք գնում հոտած միս, փչացած ձմերուկ, որթնած սալոր ու ժամկետանց թթվասեր, այնպես էլ պետականն է։ Ոնց որ ամեն Նոր տարուց հետո միլիարդավոր դրամների ապրանք ենք լցնում աղբանոցը, նույն կերպ էլ պետական գումարն է քամուն տրվում։ ՔՊ-ն պետական բյուջեին չի վերաբերում իր ընտանեկան բյուջեի պես, խիստ կասկածում եմ, որ ինքը իր ընտանեկան գումարները էդպես քամուն տար։

Իհարկե՝ Փաշինյանի արդարացումը և համեմատությունը շարքային քաղաքացիների հետ տեղին չէ․ նախ՝ նրանք, ում վստահվել է պետություն, չեն կարող շարժվել շատ հասարակ տնտեսվարողի տրամաբանությամբ։ Էս նեղ-մաջալին, էս գործազրկության, աղքատության, պետական պարտքի մեծացման ֆոնին, երբ 820 հազար դոլար տալիս են ֆեստիվառ փառատոնին ու բյուջեի ծախսը համեմատում ընտանեկան ծախսերի հետ, հասկանալու կարիք կա, թե էդ ո՞ր ընտանիքն է պարտքերի մեջ խրված, հացի փող չունենալով՝ նման ծախսեր անում։ Կարող են լինել նման ընտանիքներ, բայց հաստատ նրանք վատ օրինակ են բոլորին։ Իսկ իշխանությունն ինչո՞ւ է ուզում նմանվել վատ օրինակներին։

Մեր հանրապետությունում երեք հարկանի տները շատ են․ բայց ոքա՞նի հատ երեք հարկանի տուն կա, որ ունի վերելակ ընդհանրապես։ Իսկ քա՞նի երեք հարկանի տուն կա, որ ունի 3 վերելակ։ Իսկ քա՞նի տուն կա, որ 69 հազար դոլարանոց վերելակ է դնում։ Մեր ժողովրդի իշխանությունը երեք հարկանի ԱԺ-ում տեղադրում է երրորդ, թե չորրորդ վերելակը՝ 69 հազար դոլարով ու ասում մենք ծախսում ենք այնպես, ինչպես սովորական քաղաքացին է։ Ակադեմիական քաղաքի դեռ միայն անունը գիտենք ու տեղը, էնտեղ ոչ մի գործընթաց չկա․ բայց արդեն 10 հատ ֆորում են արել՝ բազմամիլիոնանոց ծախսերով։ Վերջինը մի երկու օր առաջ անցկացրին՝ 420 հազար դոլարով։ Երբ կառավարության ղեկավարը էս անիմաստ ծախսերը բերում-համեմատում է ժողովրդի ընտանեկան ծախսերին հետ, անտեղի համեմատություն է։ Էլ չեմ ասում, որ ժողովուրդը էդքան գումար չունի, որ էսպես անիմաստ ծախսեր անի։ Սրանք մեր գումարները տնօրինում են ինչպես մտքներով անցնում է, որովհետև պետասխան չեն տալիս, հաշվետու չեն։ Իրենց հաշվետվությունը ընդունողն էլի իրենք են։

Կարդում ես՝ ՆԳ նախարարությունը պետական բյուջեի հաշվին գնել է միջադիրներ, կոնյակ, չրեր։ Սրանց ուտելու հարցերը, հիգիենայի հարցերը լուծվում են ժողովրդի հաշվին՝ դա համարելով իրենց սեփականը: Այդ մարդը ձեզ խոստացել էր, որ պետական բյուջեի ամեն մի լուման ծախսելու են խիստ աչալուրջ․ հիմա էսքան բան արել են մի քանի օրվա մեջ, ո՞ր մեկն էր աչալուրջ, ո՞ր մեկն էր սրտացավ։

Լավ սրանք ժողովուրդը համարում են ընտանիք, բյուջեն համարում են ընտանեկան բյուջե․ եվ ուրեմն հարց՝ ձեր ընտանիքում ամեն ինչ էդքան անհավասար ե՞ք բաժանում։ Նախարարին տալիս եք 1,5 մլն դրամ, թոշակառուին տալիս եք 40 հազար դրամից պակաս․ նորմալ ընտանիքում, ընդհակառակը, տարեցներն առավել մեծ ուշադրության են արժանանում։ Իսկ դուք որոշել եք ընտանեկան բյուջեն ծախսել միայն մեկ անդամի անձնական բարեկեցության վրա։

Օրվա մյուս լուրն եմ կարդում՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Այդ քրեակատարողականում են գտնվում Բագրատ սրբազանը, Միքայել սրբազանը, բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Անկախ այդ մարդու մասնագիտական որակից, Աննա Հակոբյանի հանգամանքն արդեն խանգարում է այդ նշանակմանը դրական վերաբերել։ Փաշինյանի կնոջը երևի բարեկամ ու ծանոթ չմնաց, որ պաշտոնի չգնա։ Իմ կարծիքով, Հայաստանում չկա պաշտոն, որտեղ Աննա Հակոբյանը չկարողանա նշանակում անել, ձեռքը չհասնի։

Կառավարությունն ու նրա օղակները, ուժային կառույցները, դատարան-բան դարձել են սրանց անձնական բոստանը․ ում ուզում՝ նշանակում են, բայց նաև ում ուզում՝ հեռացնում են, երկու պարագայում էլ հաշվետու չեն։ Տեսանք, որ վերջերս ԱԺ-ում կարևոր՝ առողջապահության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նշանակեցին բարձրագույն կրթություն չունեցող մի ՔՊ-ականի։ Նրա ելույթները լսելով՝ հասկանալի է դառնում, թե ինչու չունի դիպլոմ։ Բայց ՔՊ-ն որոշել է, որ պետք է նրան տալ բարձր պաշտոն, պադավատ, բարձր աշխատավարձ։ Բայց նույն ՔՊ-ն երեկ էլ որոշել է, որ պետք է հեռացնի ԵՊՀ-ից դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանին, որովհետև ՔՊ-ական մի կին պատգամավոր չի ուզում, որ նա դասավանդի Մայր բուհում․ որովհետև ընդդիմադիր է․ հետո՞ ինչ որ ունի մեծ ստաժ։

Էս ա, ժողովուրդ ջան, ընդդիմադիր ես, աշխատանքից ազատում են, կալանավորում են, սպանում են։ ԵՊՀ-ից, Բրյուսովից, կառավարման ակադեմիայից քա՞նի դասախոսի անուն տամ ընդդիմաիր հայացքներ ունեցող, որ հեռացվել են։ Բայց նրանք էնքան պետք է շնորհակալ լինեն, որ գոնե բերդում չեն կամ սպանված չեն։ Երկու փաստաբան՝ Կոչուբաևն ու Մխիթարյանը, օրերս հայտնվեցին ճաղերի հետևում։ Այսինքն, մի կողմից ՔՊ-ն պաշտոնի է նշանակում ում ուզում է, թեկուզ կրթության բացակայությամբ, մյուս դեպքում պաշտոնից ազատում է ում ուզում է, թեկուզ՝ գիտնական։

Անկախ նրանից՝ ում քվոտայով, ում ասելով, ում բարեխոսմամբ են նշանակվում գործի, առաջին հերթին պետք է հիշեն, որ մենք շատ արագ փոփոխվող իրավիճակում ենք, ամեն վայրկյան կարող է էլի փոխվել, և հետևաբար, նրանք, ով ինքնամոռաց կատարում են հրահանգներ, որ ցույց տան ինչքան լավ թեկնածու են տվյալ պաշտոնի համար, նրանք մի տարի հետո, 6 ամիս հետո ստիպված են լինելու բացատրել՝ ցուցումով են արել, թե իրենց որոշմամբ ու դրա համար կրելու են պատասխանատվություն․ որովհետև երկու դեպքում էլ արել են շատ վատ բան։

Ժողովուրդ ջան, կբացատրե՞ք պատգամավորն ով եղավ, որ Մայր բուհի ռեկտորին պարտադրի պաշտոնանկ անել դասախոսի։ Սա հենց բուհերի քաղաքականացման հետևանք է։ Համարյա բոլոր բուհերի հոգաբարձուների խուրհուրդները ղեկավարում են ՔՊ-ականներ, ռեկտորները ընտրվում են սրանց դաբրոյով։ Երբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՔՊ-ական է, ռեկտորը ՔՊ-ի նախկին պատգամավոր է, չի կարող ՔՊ-ական անգամ ճ կլասի դեպուտատը հարց չլուծել այդ համալսարանում։

Երեկվա մյուս լուրն եմ կարդում․ Հայաստանում դատական նիստի ժամանակ դանակահարում են մեղադրյալին։ Հիմա բոլորովին կապ չունի ով է մեղադրյալը, ով է դանակահարողը և ինչի համար է դանակահարել․ փաստն եմ ասում․ կալանավորը պետության պահպանության տակ է․ պետական պահպանության տակ գտնվող անձին կարողանում են մոտենալ և դանակահարել․ իսկ ո՞ւր են պահպանությանբ զբաղվողները։ Օրվա վերջում մեկ այլ լուր կարդացինք, թե ուր են պահպանությամբ զբաղվողները․ եկեղեցուց բերանը փակելով՝ հեռացնում էին հավատացյալ երիտասարդին, որը դեմ էր եկեղեցու պղծմանը։ Բերման էին ենթարկում Տեր Փառենին, որպեսզի չգնար Հովհաննավանք պատարագի, մյուս հոգևորականներին էլ բերման էին ենթարկում հարցաքննության։

Կարճ ասած՝ Հայաստանում ներքին անվտանգության խայտառակ մակարդակ է։ Այդ անվտանգությամբ զբաղվողները դարձել են ՔՊ-ի զինված ջոկատները։ Հայաստանում պետական ինստիտուտների մի մասը քայքայվել է, մի մասը քայքայման եզրին է։ Երկիրը սարքել են իրենց դուքյանը ու անում են ինչ մտքների պոչով անցնում է։ Մեկ օրվա մեջ էս փոքր երկրում էսքան բացասական լուրերի ֆոնին չես կարող համոզել, որ կա իշխանություն, կա իրավական պետություն, ու չես կարող ակնկալել առողջ հասարակություն։ Մեկ-մեկ մտածում եմ, որ Ադրբեջանը կարող է ոչ էլ պատերազմել Հայաստանի դեմ, նրա փոխարեն դա լավագույնս անում է ՔՊ իշխանությունը։ Թե Ադրբեջանը Հայաստանի դեմ է պայքարում, փաշինյանենք՝ նաև հայ ժողովրդի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan