Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Դե հիմա թող «մյուս տղեն» զանգի Թրամփին ու բողոքի ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Փաշինյանի օրն էլ օր չէ․ նկատի չունեմ միայն այն, որ ամեն օր հայհոյանքի կամ մեղմ ասած՝ խիստ քննադատության կիզակետում է։ Մեկ տեսնում ես Մոսկվայում է ելույթ ունենում, հաջորդ օրը՝ Նյու-Յորքում՝ ՄԱԿ կենտրնակայանում, մեկ օր անց Ստրասբուրգում, ԵԽԽՎ ամբիոնին է կանգնած։ Առավոտից իրիկուն օրը անցնում է ճափորդելու ու խոսելու մեջ։

Ելույթները միշտ նույնաբովանդակ․ կարող ենք բնորոշել այսպես՝ անկեղծորեն ստում է։ Սեպտեբերի 30-ին, օրինակ, ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ 25 րոպե, 8 էջ ու այնքան շատ սուտ, այնքան մանիպուլյացիա, որ 25 րոպեն ստերից առանձնացնելու համար մի քանի թողարկում է անհրաժեշտ։

Անդրադառնամ մի քանիսին։ Սուտն ու մանիպուլյացիան սկզբի պարբերություններից է հենց։ Նախ խոսում է 2008թ․ մարտի 1-ի դեպքերից։ Թե բա՝ ես ընդդիմության շարքերում էի, հետո ստիպված էի ընդհատակ անցնել, հետո կամավոր կերպով դուրս գալ ընդհատակից, որից հետո կալանավորվեցի և դատապարտվեցի 7 տարվա ազատազրկման։ Եվ ես, ասում է, պայքարում էի ժողովրդվարության համար ու սպասում էի ԵԽԽՎ բանաձևերին։ Չի ասում՝ ինչու էր անցել ընդհատակ, ինչի համար է կալանավորվել ու դատապարտվել։

Նախ ոչ թե ընդհատակ, այլ՝ փախուստ արդարադատությունից՝ զանգվածային անկարգություններ հրահրելուց, ոստիկանությանը ու ժողովրդին բախման տանելուց, Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետից թալանված սնունդը ուտելուց հետո։ Բայց դե հո սա չէ՞ր ասելու այդ ամբիոնից։ Շատ հետաքրքիր կլինի իմանալը, թե ինչու որոշեց վերջ տալ փախուստին, ինչ պայմանավորվածության արդյունքում․ շատ հետաքրքիր կլինի իմանալը, թե ինչու որոշվեց, որ 7 տարի ազատազրկման դատապարտվելու պարագայում պետք է նստի ընդամենը մեկ տարի 11 ամիս։ ԵԽԽՎ ամբիոնից, կարծում եմ, սա էլ պետք է պատմեր։ Իր 8 էջանոց ելույթի 3 էջը էն մասին էր, որ իրենից առաջ Հայաստանում ժողովրդավարություն չկար, ընդդիմությունը ճնշվում էր, կալանավորվում էր հանիրավի, այդ պարագայում այդ ամբիոնից թող բացատրեր, թե ինչպես եղավ, որ երկրում, որտեղ ժողովրդավարություն չկար, իրեն զանգվածային անկարգություններ կազմակերպելուց, հրահրելուց հետո, որոնց 10 մարդ էր զոհ գնացել, ոչ ժողովրդավար երկրում 7 տարի ազատազրկման է դատապարտվում, բայց նստում է 2 տարուց պակաս, ու երկրում, որտեղ, ըստ իրեն, արդար, ազատ ընտրություններ երբեք չեն եղել, այդ անարդար ընտրությունների պարագայում իրեն դարձնում են Ազգային ժողովի պատգամավոր ու հետո իրեն փոխանցում են վարչապետի աթոռը։ Այ դա պետք է պատմեր։ Ասում է՝ ես պայքարում էի ժողովրդավարության համար ու այդ պայքարի ընթացքում թալանում են խանութներ, մայրաքաղաքի կենտրոնը սարքում են Գազա և 10 զոհի է հանգեցնում այդ ժողովրդավարության պայքարը։

Նիկոլ Փաշինյանը խոսում է մարտի 1-ի դեպքերով իր նկատմամբ արդարության դատավճռից․ իսկ դա ե՞րբ տեղի ունեցավ․ այն ժամանակ, երբ ինքը վարչապետ էր ու արդեն հայտարարել էր՝  կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածները չանի։ Է՛ս ա իրականությունը։

Այո, ճիշտ է ասում, սպասում էր զեկույցների ԵԽԽՎ-ից, նիկոլական ընդդիմության նպատակը միշտ եղել է Հայաստանը զեկույցների տակ տեսնելը, ուղղակի նույն զեկուցողները, զեկույց ներկայացնող կազմակերպությունները, որ իրեն հրավիրել են բարձր ամբիոնին, հիմա խուլ ու համր են Հայաստանում հակաժողովրդավարության նկատմամբ։

Մյուսը․ ասում է՝ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր իշխանությունը Հայաստանում որևէ ընտրություն կեղծելու փորձ անգամ չի արել։ Լկտի սուտ, ինչպես ասում են․ գիտե՞ք, ընտրություն կեղծելը միայն քվեատուփը գողանալը չէ, միայն կրկնակի քվեարկությունը չէ, ինչը որ հիմա էլ է լինում, միայն մի բնակարանի վրա 90 հոգու գրանցումը չէ, ինչը որ հիմա էլ եք անում, անգամ գերեզմանատների վրա եք ընտրողների գրանցել։ Ընտրություն կեղծել է նաև մրցակից թիմի անդամներին կալանավորելը ընտրությունների փուլում, խուզարկություններ անելը անհարկի, քարոզարշավի ժամանակ ասֆալտ անելը, քարոզարշավը չմեկնարկած՝ տարբեր մասնագետների հավաքել ու ցուցում տալը, հիմնարկ նորոգելը ու դա քարոզարշավի ժամանակ բացելը, մարդկանց բռնի հավաքներին տանելը։ Դրանք լիուլի անում է այսօրվա իշխանությունը։ Իհարկե ընտրութունների ամենամեծ կեղծումներից է այն, որ սիրուն խոստումներ են տալիս ընտրվելու համար, հետո անում են հակառակը։

Ասում է՝ մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչը անհնար էր 2018 թվականի Հեղափոխությունից առաջ։ 2016 թվականին ՔՊ-ական կոկորդիլոսագետը ընտրվում է համայնքապետ Նոր կյանք գյուղում։ Էդ ժամանակ այսինքն ՔՊ-ն համագործակցում էր ՀՀԿ-ի հե՞տ․ եթե ոչ, ապա ընդդիմադիրը ո՞նց դարձավ համայնքապետ։ Բայց Նիկոլը չի ասում՝ քա՞նի ընդդիմադիր կա, որ հաղթել է ընտրություններում, որից հետո քրեական գործեր է շալակել, կալանավորել եք, ինչպես, օրինակ, Վանաձորում, Բերդում, Մեղրիում, Գյումրիում կամ հաղթել է, բայց արդյունքում ՔՊ-ն է տիրացել աթոռին, ինչպես որ Վեդիում, Թալինում, Ալավերդիում, Ախուրյանում և այլն։

Գիտե՞ք լրիվ ուրիշ բան է, որ երկրի ընդդիմության ներկայացուցիչն է մասնակցում միջազգային կոնֆերանսի ու դժգոհում երկրի իշխանությունից, բայց լրիվ ուրիշ բան է, երբ երկրի փաստացի ղեկավարողն է գնում ու բողոքում երկրից։ Իսկ որ զավեշտ է՝ բողոքում է նրանից, ինչ ինքն է անում բոլորից շատ։ Ո՞վ չգիտի, որ այսօր Հայաստանում ամենաշատ ֆեյքերը պատկանում են իշխանությանը, էլ ֆեյք էջեր, ֆեյք լրատվամիջոցներ, անգամ հիմնարկ ունեն Ֆեյքերի ՊՈԱԿ անունով, որը վճարվում է հարկատուներիս կողմից, ու նա գնում-խոսում է ապատեղեկատվության մասին։

Չեմ անդրադառնում ժողովրդավարության մասին դատարկաբանություններին․ օրը մի քանի հոգու սպանում են՝ փողոցի մեջտեղում, իր տան բակում, մարդասպաններին արդարացնում են, դատարանները կալանքից ազատում են, ընդդիմադիր գրառումներ անողներին, ելույթ ունեցողներին բռնում են․ էդ սաղ տեսնում են նույն ԵԽԽՎ ներկայացուցիչները, որոնց առաջ «փչան Թոդորոսը» ժողովրդավար ՔՊ իշխանություն էր ներկայացնում։ Չեմ խոսում ծիծաղելի դարձած՝ «մարդը ամենակարևոր արժեքն է» արտահայտությունից։ Էդ ԵԽԽՎ ամբիոնից ելույթը լսողները տեղյակ էին, վստահաբար, որ «մարդը ամենակարևոր արժեքն է» ասող իշխանությունը մարդկանց գլխին սարքում է ու կալանավորում, 5 հազար ամենակարևոր արժեքի տարել է մահվան, մի շարք զոհերի հարազատների վրա քրգործեր հարուցել, կալանավորել, 150 հազար հոգու տեղահան է արել։

Մյուսը Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպես կոչված ահմանազատումն է․ ըստ Փաշինյանի՝ 2024-ին առաջին անգամ սահմանազատվել է 12 կիլոմետրանոց միջպետական սահման, Ալմաթայի հռչակագրով և այլն․ դարձյալ մանիպուլացնում է․ չի ասում՝ ինչ է ստացել Ադրբեջանը դրանից, ինչ է ստացել Հայաստանը դրանից ու որքանով է արդարացի գծվել սահմանը։ Իսկ որպեսզի իրականությունը ասեր, պետք է շեշտեր, որ Հայաստանը հանձնել է գյուղեր, բայց ստացել է փոխարենը մի քանի հատ արմատուրա, որ խփի որպես սահման։

ԵԽԽՎ-ում դարձյալ խոսեց այսպես կոչված խաղաղությունից, Վաշինգտոնից, Թրամփից, որը մինչև էսօր իր անունն էլ իսկի չի հիշում։ Դարձյալ նեղսրտեց՝ լսելով «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Ասում է՝ «Որևէ մեկն իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ ՀՀ-ի կողմից»։ Նյու Յորքում էլ էր բողոքում, որ Ալիևն ասում է անընդհատ Զանգեզուրի միջանցք։ Սա եքա բոյն առել ու կռիվ է տալիս, էն էլ՝ հեռակա, թե՝ «Զանգեզուրի միջանցք» մի՛ ասեք, անվան կռիվ է տալիս։ Հիմա որ նա չի կարողանում էնպես պայմանավորվել, որ գոնե անունը իր ուզածով ասեն, ո՞նց է կարողանալու պայմանավորվել մյուս հարցերը, որ, օրինակ՝ տեղափոխումը իր ուզածով լինի։ Ո՞նց է կարողանալու պայմանավորվել, որ, ասենք, չհարձակվեն։ Ո՞նց է անելու։ Դե հիմա թող զանգի Թրամփին, հիշեցնի ով է, ասի՝ ես էն մյուս տղեն եմ, օգնիր։ Հա մեկ էլ շնորհավորի, որ այսօր խաղաղությունը 1 ամիս, 23 օրական է։ Վաղն էլ կարող է զանգել ու շնորհավորել 1 ամիս 24 օրական լինելու առթիվ։

Կարճ ասած՝ մի անգամ Փաշինյանը կարծեմ ասաց, որ իր ելույթները ինքն է գրում։ Դա ասում էր որպես առավելություն, սակայն մեր գլխով անցած էս ամբողջ ողբերգությունների պատճառների թվումէ  նաև այն՝ գրել ու խոսել ինչ ուզում է, ինչ մտքով անցնում է, այդ ընթացքում ո՛չ մատությանը նայել, ոչ փաստերին նայել, ոչ իրականությանը նայել, ոչ նայել կարելի է ու չի կարելիին, ոչ էլ գիտակցել հետևանքները։ Այդ հետևանքները մեր երկիրը ու մենք զգում ենք մեզ վրա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>