Ժողովրդի կեղծ ու իրական ներկայացուցչի մասին․ «Կարճ ասած»
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Կարճ ասած» հաղորդմանը հաճախ եմ անդրադառնում ժողովրդի սոցիալական իրավիճակին։ Պաշտոնապես մեր երկրում աղքատ է յուրաքանչյուր 4-ից մեկը, ոչ պաշտոնապես, այսինքն՝ իրականում, իմ կարծիքով` ամեն երկրորը։ Երկրիս վարչապետը որ ասում է՝ բարեկեցությամբ պատմական ամենալավ դիրքերում ենք, սուտ է․ աղքատության, գործազրկության մակարդակը բարեկեցության թիվ 1 ցուցիչն է։ Աղքատության նույն պատկերն է, ինչ 7 տարի առաջ, գործազրկությունը 2024-ին աճել է։ Մարզերում, հատկապես գյուղերում աշխատատեղի, մեղմ ասած դեֆիցիտ է։ Այս խնդիրներին անդրադառնում եմ մշտապես։ Այսօր առավոտյան լրահոսին ծանոթանալով՝ կարդում եմ գործարար, բարերար, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի նամակը քրեակատարողական հիմնարկից։ Նա Հայաստանի սոցիալական պատկերի ճիշտ նարագրություն էր, որտեղ, սակայն, կա նաև վերականգնման խոստում։ Կարճ անդրադառնամ Սամվել Կարապետյանի նամակի մի քանի կետի։
Բարերար-քաղբանտարկյալը․․․ Ասեք, որ էս մեկը չունեինք, դա էլ ունեցանք, ուրեմն, Կարապետյանը բանտից գրում է՝ աշխատանք ունենալու և բարեկեցություն բերելու մասին։ Այն, որ աշխատանքային օրվա ընթացքում աշխատունակ մարդիկ ոչ թե գործ են անում, այլ նարդի են խաղում ու երանությամբ հիշում իրենց անցյալը, մերժելի բայց իրականության մասին է խոսում։ Հանդիպել եք զրուցարաններում մարդկանց, որ էս սաղ ազատ-անկախը թողել, երանությամբ հիշում են «Սովետի թիվը»։ Այս իշխանությունը 2018-ին իշխանության գալով՝ խոստանում էր երանելի ժամանակներ։ Բայց էսօր հայ մարդը ոչ թե այսօրն է գովում ու վաղվա հույս ունենում, այլ երանի է տալիս անցյալին ու տագնապով նայում վաղվան։
Աշխատունակ տարիքի անձինք օրը մեռցնում են պարապ զրույցների վրա, չնայած որ հույսով են եղել, վստահ են եղել, որ հեսա-հեսա արժանապատիվ աշխատանք է տալու «ժողովրդի ծոցից ծնված» իշխանավորը։ Էսօր բացի շինարարությունից, մարդուն այլ աշխտատեղ դու չես առաջարկում, մենակ գնան ՔՊ-ականների համար կառուցվող շենքերում բանվոր աշխատեն։ Մնացածին էլ ասում են, գնացեք կրթվեք ու առհասարակ, ամենը ձեր գլխում է։ Տվել ես խոստում, խաբել ես, հիասթափվել են ու հույսը կտրել, որ երբևէ էլի լավ կապրեն, թեկուզ քո գնալուց հետո։ Ես, օրինակ, այդքան հոռետես չէմ, ասում եմ՝ ոչինչ, նորմալ իշխանություն ունեցանք՝ տնտեսությանը թափ կհահղորդի, աշխատատեղն էլ կբացի, մարդիկ ասում են՝ էխ, էդ խեղճերը սրա վերցրած պարտքերը փակե՞ն, թե՞ մեզնով զբաղվեն։
Էն որ ասում էիք ժողովուրդ, դուք լավ եք ապրելու, դա ծրագիր չէր, դա, ժողովրդի լեզվով ասած՝ կուտ էր․ դու ծրագիր էլ չունեիր, որ՝ գործարան կբացես, կաշխատեն, դու ասում էիր՝ Սաշիկի թալանը կվերադարձնեմ, լավ կապրեք, Ղարաբաղը կհանձնենք լավ կապրենք, թուրքերի հետ բարիշենք, լավ կապրենք։ Երջանկահիշատակ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը քեզ հարցնում էր՝ որ խոստացել ես աղքատությունը վերացնել, ո՞նց ես անելու, ասում էիր՝ աղքատությունը կատենք՝ կհաղթահարվի։ Աղքատությունն էլ են ատում, խորացնողին էլ, բայց ո՛չ մեկն ա հաղթահարվում, ո՛չ մյուսը։ Երկուսդ էլ ժողովրդի շնչին նստած եք։
Սամվել Կարապետյանի խոստում կարդացի՝ գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների․ իրական․ որ լինի մրցակցություն, գյուղացին շահույթ ունենա, բարեկեցիկ ապրի։ Հիշում եմ՝ սրանք խոստանում էին էնպիսի պայմաններ ստեղծել, որ մեր երկրում անմշակ հող չլինի։ Իրականում արդեն անցնում է 60 տոկոսը անմշակ հողերի։ Ոռոգման ջուր չտալով, պարարտանյութ թանկացնելով, 0 տոկոս վարկերից հրաժարվելով, օգնելու փոխարեն՝ գլխին քարոզ կարդալով ու մուննաթ գալով, մթերման խնդիրներով, արտահանման խնդիրները խորացնելով, մյուս-մեկելով ոչ թե անմշակ հողերը վերացան, այլև մշակովի հողերը պատմական մինիմումին են հասել։ Այս տարի կրակի գին է գյուղմթերքը ու գլխավոր պատճառը ոլորտում ձեր էքսպերիմենտներն էին։ Որովհետև մարդիկ սկսել են չմշակել։
Մարդկանց խոստացել ես բարեկեցություն, հիմա ասում ես՝ բարեկեցության ցուցիչը ասֆալտն է, եթե ճանապարհը սարքած է, ուրեմն կոշիկներն ու պագրիշկեքը ուշ են մաշում, ուրեմն բարեկեցիկ են․ էդքան բան։ Էդքան բան, ժողովուրդ։ Էն սաղ աշխարհում որ ինստիտուտներ են աշխատում, մարկետոլոգներ, էլ եսիմովքեր, էտ սա ստից բաներ են, միակ բանաձևը Նիկոլն ա գտել՝ ասֆալտը արեք, բոլորը այլևս բարեկեցիկ են։
Առաջարկում եմ, մեր օրերի գյուտարարին հուշենք, որ բարեկեցության ցուցիչը աշխատանքն է, դրանից եկած եկամուտը, որը բավարարում է և այլ ևայլն, որը դու չես կարող տալ, ո՛չ աշխատանքը, ո՛չ բավարար եկամուտը։ Դու միայն պարտք ես անում ու ի միջի այլոց, շատ արագ քանդվող ասֆալտի վրա դնում։ Օրինակ, ինձ հետաքրքրեց մի թիվ, որ հիշատակեց Կարապետյանը․ նշում է՝ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 4 մլրդ դոլարով ավելի ապրանք, քան արտահանում է: Այսինքն մեծ պոտենցյալ կա մեր երկրում արտադրություն ստեղծելու, օրինակ, որ հատկապես շրջանների բնակիչներն աշխատանք ունենան: Նիկոլին ասում էին տնտեսությունը ոնց ես կարգի բերելու, պատասխանում էր՝ տնտեսական հեղափոխությամբ․ ՀԴՄ կտպենք, կարգի կգա։ Էլ չի խոսում ներդրումների ու աշխատատեղերի մասին, որովհետև ներդրողները դարձան անցանկալի, իսկ աշխատատեղ լիքն ա, մարդիկ կրթված չեն, դե հա, մեկ էլ չեն ուզում հնդկաստանից եկածների պես փողոցներ ավլեն էժանով։ Բայց, ոնցոր դուք էլ, ձեր քպականներով, չեք ուզել փողոցներ ավլեք, պարապ սարապ փաբերում բամբասել եք, էնքան մինչ բերել իշխանություն են նվիրել, որ բարեկեցիկ ապրեք։
Ինչի սե՞նց են, տնտեսություն զարգացնում․ գնում էիք պատահական փակ դռների առաջ կարմիր լենտ էիք կտրում, ասում սա գործարան է, իրենց գնալուց հետո գործարանը փակում գնում էին տուն։ Այսինքն շոու էին անում, թոզ փչում, թե գործ են անում։ Ու էդպես 20 հատ գործարան «բացեցիք»։
Երբ դա խոստանում է մարդ, որը իրականում ներդրումներ ունի արած, այդ թվում բազմաթիվ երկրներում, արդեն այլ կերպ ես մոտենում։
Նիկոլը բիզնեսից գլուխ չի հանում, դրա արժեքն էլ չգիտի, պետության համար, դրա համար էլ հեշտությամբ կազմակերպում է հարձակում բիզնեսի վրա․ վերջին տարիներին քա՞նի ընկերությւոն ասեմ, որ հեռացել է Հայաստանից, այդ թվում՝ միջազգային։ Որ Նիկոլին հարցնում էին ոնց ես ներդրում բերելու, պատասխանում էր՝ քանի որ հեղափոխություն ենք արել, մեր երկրի անունը թնդացել է, կգան տեսնեն ինչ երկիր է ու կներդնեն։ Հետո սկսեցին բիզնեսի վրա գրոհները ու անգամ իրենից առաջ եկողները փախան։
ՀՀ քաղաքացու մտքով անգամ չի անցնում հիմա, որ կարող է իրենց վիճակում փոփոխություն լինի։ Մարզային լրագրողը գյուղի տղամարկանց հարցնում է ինչ պրոբլեմ ունեք, ասում են՝ դե քանդվել է գյուղի բեսեդկան, որ ուզում ենք համայնքապետը սարքի, խաղալու տեղ չունենք։ Նրանք այս իշխանությունից որովհետև չեն ակնկալում մի լուրջ բան։ Իսկ ինչո՞ւ են հույսները կտրել՝ համոզված են, որ իրենց բերած վարչապետը պարզապես սուտասան էր․ էդքան բան։ Սա ասում էր՝ ես երեք միլիոն վարչապետներից մեկն եմ, դուք էլ եք վարչապետ, ես էլ․ իսկ հիմա ասում է՝ կառավարությունն էլ եմ ես, օրենսդիրն էլ, դատական էլ ու ընդհանրապես՝ սաղ ես եմ։ Ինչ է մտածում, ժողովուրդը, կարծում եմ՝ մեջբերելու կարիքը չկա։
Փաշինյանը ընդդիմադիրներին, ազգային թեմաներով ոտքի կանգնողներին ասում էր՝ էլիտաներ, ինքն իրեն՝ ժողովուրդ։ Պատկերացնու՞մ եք, էն Ալենը, Գռզոն, էն ԱՆԻՖ-ի փախած տնօրենը, Աննան ու իր հիմնադրամի տնօրենը ժողովրդի ծոցից են, իսկ արցախցի ընտանիքը, որ իր տուն ու տեղն է իրենց պատճառով թողել եկել՝ էլիտան էր։ Իրենց արագ հարստանալը, հղփանալը, թալանը, բեսպրեդելը, սաղ բերեց էնտեղ, որ մարդիկ հասկացան ու հարց են տալիս՝ իսկ դու ե՞րբ ես ժողովրդի ծոցից դուրս եկել։ Մարդիկ ավելի հաճախ ասում են՝ դու գուցե նախկին իշխանության պրոյեկտ ես, ում երկար տարիներ ֆիննսավորել-պահել են, գուցե թուրք ադրբեջանական պրոյեկտ ես, գուցե ընդամենը ժողովրդի զգացմունքների, հույսերի, ապրումների վրա խաղադրույք արած շառլատան։ Դու ժողովրդի հետ ի՞նչ առնչություն ունես։
Կառավարության վերջին նիստում ընդունված ֆինանսական մասով երկու որոշումներից մեկը պետական պարտքի ավելացումն էր, մյուսը՝ ձեր գործուղումների ծախսերը շատացնելը։ Մեկը փող պարտք անելու մասին էր, մյուսը՝ փող ծախսելու, բայց ոչ մեկը ժողովրդի հարց լուծելու մասին չէր։ Քո լավ ապրելու մասին խոսակցությունները, ժողովուրդ ջան, եղել են մինչև իրենց իշխանություն վերցնելը։ Դրանից հետո թեման փոխվել է ու փակվել։ Էլ քո լավ ապրելը չէր, Արցախը հանձնելն էր, վեկտոր փոխելն էր, Միջանցք տալն էր, թուրքերի հետ քիրվայությունն էր, բայց ժողովուրդը առնվազն 2019-ից տասներորդ պլանում է։ Այս մարդը կարող է հապշտապ կատարել Ադրբեջանի պահանջները, բայց ժողովրդի պահանջները կատարելու փոխարեն, իր խոստումները կատարելու փոխարեն ձեզ վրա բերի ոստիկանական զորքեր։ Հենա տրանսպորտի թանկացնելը ձեզ օրինակ։ Էդքան մարդիկ, էլ խնդրեցին, էլ բողոքեցին, էլ ըմբոստացան, նրանց շան տեղ չդրեց, հենց Ալիևն ու Էրդողանը մի հարցազրույց են տալիս, առաջիկայում տեսնում ես՝ սա էլ ստեղից է նույնն ասում։
Այսօր մեր ցավալի իրականությունից է բխում այն, որ մի անգամ խոշոր քաշված քաղաքացին հիմա արդեն դժվարությամբ է հավատում որևէ բանի։ Նա Նիկոլից կերտել էր կերպար, թե մեզանից մեկն է։ Ասում էր՝ ուզում ենք մեզանից մեկը լինի, որ մեր մասին մտածի, ինքը հասնի հաջողության՝ մեզ էլ բարձրացնի։ Բերեցիք, հիմա հաջողության գագաթին է, ո՞ր մեկիդ է բարձրացրել։ Միայն իր նեղ կռուգը, իրեն հնազանդներին, իր բարեկամներին: Խաբվել էիք արևից սևացած դեմքին, չլվացած մայկային, չլողացած, չսափրված տեսքին, ձեռքը բինտով կապելուն ու մտածում էիք չարքաշ կյանքից է․ բայց ուղղակի ձև էր դա, ոչ թե իրականություն, ընդամենը ձեզ նմանվելու տեխնոլոգիան էր պահանջում։ Դուք սևանում էիք հողի վրա գործ անելիս, նա Գյումրի-Երևան ճաապարհին քայլելուց ու ասում էիք մեզ նման տանջված է։ Ինքը լիիուլի վարձատրվեց էդ 300 կիլոմետրը քայլելուց, իսկ դուք հա՛մ շարունակում եք տանջվել, հա՛մ էլ՝ անօգուտ։ Արհեստական կերպարի կուտը կերաք ու ազգովի ընկանք ձեռը կրակը;
Կարապետանը խոստանում է՝ տնտեսական ծրագրերով փոխել կյանքի որակը, դադարեցնել արտագաղթը։ Արտագաղթի դադարեցում խոստանում էր նաև Նիկոլը, բայց արդյունքում հարյուր հազարից ավելի մարդիկ լքեցին երկիրը մեր գլխին եկած էս ամենի արդյունքում։
Լավ, Նիկոլի պատճառով հիասթափված ժողովուրդը ինչի՞ն հավատա, ո՞ւմ հավատա։ Վստահաբար՝ շատ կարևոր է, թե խոստումը տվողը ով է։ Փաշինյանի ամբողջ աշխտանքային գործունեությունը եղել է ուրիշի հաշվին, հիմա վերջին առնվազն 8 տարին՝ պետբյուջեի հաշվին։ Սամվել Կարապետյանը՝ ընդհակառակը, գործատու է ուրիշներին, այդ թվում՝ այսօր՝ ՔՊ-ի համար, օրինակ՝ ՀԷՑ-ով։ Ապրել է մարզում, որից դուրս եկել, գնացել երկրից, աշխատել գումար, հետ եկել ու իրականացրել իր ծրագրերը։ Հիմա, ժողովուրդը ու՞մ հավատա, իր կյանքով բան արածի՞ն, թե ընդամենը բարձր գոռացողին։
Կարճ ասած՝ այսօրվա համեմատությունս ժողովրդի կեղծ ներկայացուցչի ու իրական ներկայացուցչի մասին է։ Մարդը ներկայացել է ժողովրդի անունից, բայց խաբել է, ստանձնել է վստահությունը մարդկանց ու փոշիացրել։ Հիմա էդ վստահությունից բան չի մնացել, մնացել է մանդատը, որն անխնա օգտագործում է արդեն ժողովրդի ու պետության դեմ։ Սա էլ մի աբսուրդ է, որ նա մեզ չի ներկայացնում, բայց շարունակում է մեր անունից ներկայանալ։ Կան չէ՞ խարդախներ, որ գողանում են քո անձնական տվյալները ու վարկ վերցնում, քեզ շանտաժ անում, կորզում և այլն․ նա վերցրել է մեր անձնական տվյալները ու անում է ինչ ուզում է։ Ու մեր երկրում այս ծայրահեղ իրավիճակի փոփոխությունը կապված է ընդամենը մեկ անձի փոփոխությունից»։

