Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Հա՛մ խնդալու է, հա՛մ խղճալու է, հա՛մ՝ ամոթ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Արձակուրդային այս ընթացքն օգտագործեցի Հայաստանի մի շարք բնակավայրերում լինելու համար, սահմանամերձ, թե սահմանից հեռու։ Ասեմ, որ քաղաքացիները բավականին քաղաքականացված են, շատ լավ տեղյակ են ինչ է կատարվում մեր երկրում․ իհարկե՝ իրադարձությունները վերլուծում են շատ խառը, բայց մտահոգությունները նույնն են։ Այդ մտահոգությունները հիմնականում անվտանգային են, սոցիալական և ներքին քաոսային իրավիճակ, հինականում՝ իշխանությունից դժգոհություններ։ Կլինի սահմանին կպած բնակավայր, թե սահմանից հեռու, թիվ մեկ անհանգստությունը անվտանգությունն է, պահանջը խաղաղություն է։ Բայց ի հեճուկս նիկոլական քարոզչության, նրանք չեն հավատում, որ Նիկոլը բերելու է խաղաղություն ու չեն հավատում, որ վաշինգտոնյան բանակցություններն ու թղթերը խաղաղության մասին են։ Հարցնում ես՝ ինչ կատարվեց ըստ քեզ, Վաշինգտոնում, պատասխանում են՝ Նիկոլը տվեց Զանգեզուրի միջանցք։ Փաշինյանի պոպուլիստական ուղերձները, ՔՊ-ականների գրառումներն ու իրենց լրատվամիջոցներով կացնային քարոզչությունը մարդկանց վրա շատ քիչ է ազդել։

ՔՊ-ին ու Նիկոլին խորհուրդ եմ տալիս, վախը իրենց մեջ հաղթահարել, դուրս գալ փողոց ու տալ նույն հարցերը։ Ընտրած մարդկանց չհանդիպել, այլ բոլորին, ինչպես ես եմ արել։ Մարդիկ, ձեր ասած շարքային քաղաքացին, ժողովուրդը հարցնում է՝ Նիկոլի էս շրջագայություններից մեր երկրի օգուտը ո՞րն է, Վաշինգտոնի զբոսաշրջության օգուտը ո՞րն էր, Չինաստան այցի իմաստը ո՞րն է։ Ասում եմ՝ ո՞նց օգուտը որն է, Վաշինգտոնում խաղաղություն է բերել, ասում են՝ ինչ խաղաղություն, միջանցքն է ծախել։ Ասում են՝ մինչև իր գալը խաղաղություն չէր, ինքը պտի գար կրվեր, հանձներ, որ խաղաղություն լինե՞ր։ Այսինքն՝ ինչքան էլ փորձում են ժողովրդին հարիֆի տեղ դնել, մարդիկ բոլորից լավ են վերլուծում։ Եվ իրոք, երբ Նիկոլը ասում է՝օգոստոսի 8-ից հետո այլևս խաղաղություն է, հարց է առաջանում՝ իսկ մինչև ձեր գալը ի՞նչ էր։ 2018-ին խաղաղություն չէ՞ր, 2010-ին խղաղություն չէ՞ր, 2009-ին, 2008-ին, 2007-ին ու դրանից առաջ ու հետո խաղաղություն չէ՞ր։ Մենք խաղաղ երկրում էինք ապրում, երբ դուք եկաք, ու դրան գումարած՝ նաև ունեինք Արցախ։ Դու խաղաղ երկիրը խառնեցիր իրար, պատերազմ բերիր, կրվեցիր, զոհեր տվեցիր, հողերը տվեցիր, հլը տալիս ես ու ասում ես անկլավի հարցեր կան, չենք կարող չտալ, Զանգեզուրի միջանցք տվեցիր ու ասում ես, թե խաղաղություն ես բերե՞լ։ Ինչի՞ խաղաղությւոնը խառնեցիր իրար։

Մի քանի օր առաջ անուղղակի խոստովանեցիր, որ Ալիևի հետ կազմակերպել ես արցախցիների բռնագաղթը, որպեսզի փակես Արցախի թեման։ Ասում ես՝ եթե Ղարաբաղը չտայի, խաղաղություն չէր ստացվելու։ Բա ո՞նց քեզնից առաջ Ղարաբաղը ազատագրեցին ու խաղաղություն եղավ։ Եթե Հայաստանի իրավական համակարգը՝ դատախազությւոնը, քննչականը, լինեին ոչ թե Նիկոլի աշխատողները, այլ լինեին անկախ, հիմա արդեն պետք է գործ հարուցած լինեին այն խոսքերի համար, որ՝ կարող էր պատերազմ չլինել, բայց բերեցիր պատերազմ, որ իբրև կախվածությունը չմեծանա։ Հաղորդում է տալիս, որ բերել է պատերազմ, պարտվել է, որ դուրս գա Ռուսաստանի ազդեցությունից ու մտնի թուրքի ազդեցության տակ։ Սա ժողովուրդն է վերլուծում ու ինչքան էլ համոզես, ֆռացնես, պեչենու բաղերը ընկնես, մարդիկ լրիվ պատկերացնում են քեզանից լավ։

Նոյեմբերյանի բնակիչներին ասում եմ Նիկոլն ասում ա խաղաղություն եմ բերել, հակադարձում են՝ թքած էդպիսի խաղաղության վրա, աում են խաղաղություն է, բայց պետք է սաղ կյանքներս ոտքներս ծուռը չդնենք, թե չէ պատերազմ կլինի։ Հիշեցի 2019-ին Ազգային ժողովում ելույթը․ ասում էր՝ մենք չենք վախենալու բանակցությունների ժամանակ, թե՝ վայ, սխալ փռշտացինք, իսկ հիմա ասում է՝ Ադրբեջանի կամքից կախված խաղաղություն է, արցախցիների վերադարձից խոսենք՝ խաղաղությանը կխոչընդոտի, գերիներից խոսենք՝ խաղաղությանը կխոչընդոտի, ես չընտրվեմ՝ խաղաղությանը կխոչընդոտի։ Առաջիկա ընտրությունները պատերազմի ու խաղաղության միջև են, պետք է ես ցման դառնամ վարչապետ, թե չէ խաղաղություն չի լինի։

Քեզ ժողովուրդը հարցնում է՝ հիշո՞ւմ ես էդպիսի դեպք, որ դու պահանջել ես ու ստացել ես, Ադրբեջանը զիջել է կամ փոխզիջել է։ Ադրբեջանն ասում է՝ վաշինգտոնյան թուղթը լիովին արտահայտում է Ադրբեջանի շահերը, որովհետև ինչ դեմ են տվել՝ ստորագրել ես։ Ու Նիկոլը դա ներկայացնում է հաղթանակ․ ի՞նչ եմ զարմանում, դա չէ՞ր ասում՝ մենք հպարտ ենք մեր պարտությամբ։ Էս բաները մարդկանց աչքից չի վրիպում, նրանք բացի Հ1-ից ու քո գրառումներից, ուրիշ բաներ էլ են նայում։

Ժողովուրդը քեզ հարց է ուղղում, էդ որ ասում ես 2025 թվականի մարտին ասել եմ, որ պետք է չշարունակենք ղարաբաղյան շաժումը, բա դրանից առա՞ջ ինչեր ես ասել, բա էն ո՞վ էր նախընտրական ծրագրում ներառել Շուշիի ու Հադրութի վերադարձ։ Էդ քո ընտանեկան լուսանկարները՝ Էրդողանի, Ալիևի ու նրանց կանանց հետ շուլուխ անելիս, մարդկանց մոտ քեզ նման հիացմունք չի առաջացնում։ Արցախ եմ հանձնել, Հայաստանից թողել եմ հարյուրավոր կիլոմետրեր օկուպացնեն, հազարավոր զոհեր եմ տվել, բայց Էրդողանի հետ կարողանում եմ անեկդոտ պատմե՞լ, Ալիևի տված տնայկին աշխատանքն եմ կատարո՞ւմ։ Ու հետո էլ, թե բա՝ անկախությո՜ւն, ինքնիշխանությո՜ւն, հայկական շա՜հ։

Էս հարցադրումները բոլորը ժողովրդինն է, էն մարդկանցը, որ հանդիպել եմ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Սրանք ամեն օր իրենց քաղաքական, դիվանագիտական ձախողումներով ցույց են տալիս, որ այլ կերպ հնարավոր չէր, Նիկոլի կառավարման պարագայում կարելի էր սպասել հենց այն, ինչ տեղի է ունենում։ Արտաքին քաղաքականությունից շատ բան չհասկացող սովորական քաղաքացին շատ ավելի շատ բան է հասկանում արտաքին քաղաքականությունից, քան Նիկոլ Փաշինյանը իր դիվանագիտական կորպուսով։

Քաղաքացին հետևում է լրահոսին ու խնդում ձեր գեղական շուստրիության վրա։ Նա, օրինակ, կարող է Չինաստանում մասնակցել Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի հաղթանակի ռազմական շքերթին, բայց դրանից հետո գնա նույն Ճապոնիա՝ երևի ցույց տալու, թե իրկանում ցավում է 80 տարի առաջվա պարտության համար։ Նա կարող է դիմել Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ անդամակցելու համար, համ էլ դիմի Եվրամիությանը, առանց մտածելու հակասությունների մասին։ Միայն Փաշինյանի անհասկանալի դիվանագիտությունը կարող է Հնդկաստանի հետ խոսել հարաբերությունները խորացնելու մասին, ու դիվանագիտական հարաբերություն հաստատի Պակիստանի հետ, որը Ադրբեջանի գլխավոր գործընկերներից։ Հնդկաստանը Հայաստանին զենք է տալիս, Պակիստանը Ադրբեջանին՝ զենք ու Հայաստանի դեմ կռվող ահաբեկիչներ։ Իսկ էսօր տեղի ունեցածը անկեղծորեն խնդալու էր։ Երկու օր առաջ Հայաստանը հայտարարում է Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, այսօր հայտնի է դառնում, որ նույն Պակիստանը վետո է դրել ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցությանը։ Հայաստանի դիվանագիտությունը երբեք էսքան խնդալու վիճակում չի եղել։ Ձեր մակարդակի քաղաքականություն իրականացնողները պետք է ուղղակի մի բուռ հող ուտեն ու ինչ լինի՝ լինի։

Կարճ ասած՝ հասկանալի է, չէ՞, թե ինչու է Հայաստանը էս օրին, հասկանալի է, չէ՞, թե ինչու մեզ լուրջ չեն ընդունում, թե ինչու մենք դարձել ենք միայն պահանջներ կատարող, թե ինչու ենք միայն մենք զիջողի դերում, թե ինչու կորցրեցինք էն ամենը, ինչ որ ձեռք էինք բերել, զարգացրել։ Ես չգիտեմ՝ իշխանությունն այս ամենը անում է դիտմամբ, անգիտակցաբար, այլ ելք չունի, թե ուրիշ ինչպես, բայց չկասկածեք, որ ժողովուրդը լավ էլ հասկանում է ինչ եք անում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>