Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան
10
Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար Պատերազմ Արցախում
Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժխնդրություն է իրականացնում. Աննա Գրիգորյան Նպատակը «Մայր Հայաստանը » կազմաքանդելն է. բռնաճնշումները շարունակվում են. Դերենիկ Մալխասյան «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Ձեռք է բերվել թույլտվություն՝ գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար․ Արտյոմ Պողոսյան

Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ Որովհետև, ըստ Մակրոնի, Ֆրանսիան հանձնառություն ունի Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղություն ապահովելու։ Ասում է՝ մեզ համար հրատապ է Գազայում պատերազմի դադարեցումն ու քաղաքացիական բնակչության վիճակի թեթևացումը։ Գազայում պատերազմը օրը շուրջ 50 մարդու կյանք է խլում։ Պատերազմը սկսվելուց ի վեր Արևմուտքը, ԱՄՆ-ն հայտարարել են, որ իրավիճակի լուծումը Պաղեստինի պետության ստեղծումն է։ Բայց համբերել են, մինչև էլ մարդ չմնաց, քանդվել է Գազան հիմնահատակ, արդիկ սովամահության շեմին են։ Ամեն օր կարդում ենք արդեն վիճակագրություն մի հատ զոհերի, մի հատ էլ սովից մահացածների։ Պաղեստինցիներից ով հասցրել ՝ փախչել է Գազայից, աշխարհով մեկ, որտեղ հնարավոր է եղել գնալ, ու նրանց ուկրաինացիների նման չեն տարել-տեղավորել, գաղթած երկրներում մի կերպ ապրում են։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ դեպքն է, որ Երևանի կենտրոնում՝ Հրապարակում, Հյուսիսային պողոտայում ինձ մոտեցել են պաղեստինցիներ ու կարողացել են հասկացնել որտեղից են ու որ սոված են, գումար են խնդրում։ Ու հիմա Ֆրանսիայի նախագահն ասում է՝ մի քիչ էլ համբերեք, մի երկու ամիս, կճանաչեմ Պաղեստինը։ Դրական քայլ կլինի, իհարկե, բայց թե ինչ կտա դա այս վիճակում, դժվար է ասելը։ Իսկ ինչո՞ւ չճանաչել հիմա, ինչո՞ւ սպասել մինչև սեպտեմբեր։ Գուցե սպասում ես, որ ինչ-որ բա՞ն հետդ պայմանավորվեն, թանկ գնով ծախե՞լ ես ուզում։ Կարևորը՝ իրենց օգտին գործարքներն են, իսկ թե էդ ընթացքում էլ ինչ վար կգնա, էլ անիսը պատերազմից ու սովից կկոտորվեն, մանր հարցեր են իրենց համար։ Դուք որ ասում եք հանձնառու ենք խաղաղության համար, ուրեմն ամեն ինչ պետք է անեք, որ բանն այսօրվան չհասներ, երկիրը չսարքեին ավերակ ու կոտորեին մարդկանց։ Անվերջ կարելի է խոսել Արևմուտքի բազմակի ստանդարտների, երկերեսանիության մասին։

Ֆրանսիան նույն հանձնառությունը նաև ստանձնել էր հայ ժողովրդի նկատմամբ Արցախում։ Հիշեցնեմ, որ 2020 թվականի պատերազմի իբր ավարտից 15 օր անց Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն՝ 305 կողմ և ընդամենը 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձև, որով կոչ էր անում իր երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանապարհով հասնել խաղաղության։ Պահանջում էին Ադրբեջանից դուրս գալ գրաված տարածքներից։ Պահանջում էին գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար։ Կրկնում եմ՝ բանաձևն ընդունել էր միաձայն, մեկ դեմ էր եղել, կողմ էր Մակրոնի ամբողջ թիմը։ Ի՞նչ արեց Մակրոնը և Ֆրանսիայի ողջ «հայամետ» կառավարությունը․ 2022թ․ հոկտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ միասին Նիկոլ Փաշինյանին տարան Չեխիայի մայրաքաղաք Պրահա և համատեղ ուժերով Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմ։ Ֆրանսիայի սենատը, ադ թվում Մակրոնի ամբողջ թիմը ստորագրում են նախագիծ, որ ճանաչեք Արցախը, որ փրկեք, որ խաղաղութուն բերեք, որ Արցախը չդատարկվի, Մակրոնը գնում է ու ճնաչում Արցախը Ադրբեջանի կազմ։

Թվիթերում հայերեն լեզվով գրառում են անում ինքը, մի երկու հատ էլ էստեղ իր դեսպանը, գնում է Խաչաղբյուր գյուղում կով է կթում, մենք հալվում ենք սիրուց, թե տեսեք այ էսպես պետք է լինի իրական բարեկամությունը, տեսեք, ռուսներ, ոչ թե ձեր նման, ոչ ձեր ՀԱՊԿ-ն է մեզ պետք, ոչ ձեր զենքն է պետք, կարող եք մեր ապրանքը ոչ էլ մթերել, մենք ունենք Ֆրանսիա, մեկ էլ հոպ, նույն Մակրոնը Փաշինյանին տանում է Պրահա, ու սա էլ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմ իրենց կողքը նստած։ Ճիշտ հասկանանք, էնպես չէ, թե Նիկոլը չէր ճանաչում, տարան-ստիպեցին, զենքը դրին ճակատին, ասին ստորագրի․ ոչ, ճանաչում էր, դրա համար էլ բերվել էր իշխանության, բայց քավորը նրանք էին՝ Ֆրանսիայի նախագահը, Եվրոպակն խորհրդի նախագահը։ Խոսում եմ երկերեսանիության մասին․ փոքրիկ երկրի՝ Արցախի ճանաչման ու դրանով՝ փրկության մասին էին ելույթներ ունենում, բայց զոհ տվեցին իրենց նավթագազային շահերին։ Ու հիմա էլ՝ մինչև սեպտեմբեր ժամանակ ունեք հետս պայմանավորվելու, թե չէ՝ Պաղեստինը կճանաչեմ։

Սա արևմուտքի երկերեսանիությունն է։ Եվրամիությունն էլ բանաձև ունի, որում Արցախի ինքնորոշման մասին գրված է, բայց իրենք էլ մասնակցում էին Արցախը հանձնելու բանակցություններին։ Պրահայից մեկ տարի անց՝ 2023թ․ հոկտեմբերի 5-ին, Գրանադայում, արդեն, էլի գնացին ու հաստատեցին հանձնումը՝ Նիկոլն էր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էր, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր։ Ալիևը չէր եկել, ինչ՞ու գար, իր անունից 4 ներկայացուցիչ ուներ՝ ի դեմս նոր թվարկածս անձանց։ Էդ օրերին բռնագաղթ էր Արցախից։ Ժողովուրդ ջան, Ֆրանսիայի սենատի բանաձևը ինչի՞ մասին էր, Արցախը ճանաչելու, Մակրոնի մասնակցությամբ բանակցության արդյունքում Ղարաբաղը դատարկվեց, բռնագաղթեցին։

Էսօր եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում՝ նույն Ֆրանսիայում, Բելգիայում և այլուր, անգամ ԱՄՆ սենատում քննարկումներ են անում Արցախցիների վերադարձի կարևորության, իրավունքի հարգման մասին, առաջնահերթության մասին։ Իրենք ոչ մի բան չարեցին, որ բռնգաղթ չլինի․ լուռ հայացքի տակ բռնագաղթեցին, քանդեցին տները, սրբավայրերը, հուշարձանները, սաղ հողին հավասարեցրին, հիմա ասում եք՝ վերադարձի իրավունք։ Ու Եվրոպական երկրների դեսպաններն էլ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպանը, օկուպացրած Արցախում, Ալիևի կազմակերպած բոլոր փարթիներին մասնակցում են։

Ամեն խնդիր շատ ավելի հեշտ է կանխելը, քան հետևանքների վերցանեը․ էլ չասեմ, որ խնդիրները, որոնց կանխարգելումը հնարավոր է, վերականգնելը շատ ջանք ու զոհեր է պահանջում կամ էլ հնարավոր չի լինում ընդհանրապես։ Արցախցիների բռնագաղթը կանխել հնարավո՞ր էր։ Հնարավոր էր։ Իսկ ինչո՞ւ չկանգնեցրին։ Որովհետև ընդունում են բանաձևեր, կոշտություն են ցուց տալիս, գներ են բարձրացնում, հետո ստանում են ինչ ուզում են, իրենց առևտրային պայմանագրերը կնքում են ու աչք փակում։ Ի միջի այլոց, Արցախի, Հայաստանի սահմանների, անվտանգության հարցով Նիկոլն էլ իր սեփական առևտրային պայմանագրերն է կապում՝ գրավոր ու բանավոր։ Ժողովուրդ ջան, սիրուն հայտարարություններին ու գրառումներին մի հավատացեք․ Նիկոլն էլ մինչև հայհոյանքով գրելը, սիրուն ստատուսներ էր գրում, ոտանվորներ էր գրում, բայց սաղ կործանեց։

Գազայում հնարավոր չէ՞ր չհասնել էսօրվա գենոցիդին ու ավերակներին։ Կրկնում եմ՝ պատերազմի առաջին իսկ օրից է ԱՄՆ-ն ասել ու ԵՄ-ն ասել, որ ելքը Պաղեստին պետության ճանաչումն էր․ բա ինչի՞ թողեցիք հասնի այս օրին։

Ու հիմա նույն մարդիկ, պայմանական մակրոնները կտերը տվել են, թե Հայաստանը Եվրամիություն է գնալու, դուխով գազ տվեք, ճակատ ճակատի հագեք ռուսներին, լավ կլինի։ Զելենսկուն կտեր տվեցին, ճակատը կոտրեց։ Հեսա Հայաստանին կհանեն ԵԱՏՄ-ից, չի կարողանա արդեն արտահանել, ԵՄ չնչին արտահանումները չի ավելանա, ուրեմն չի արտադրի էլ, անվտանգության երաշխավորումը կլինի հայերենով մի երկու ստատուս գրելու մակարդակի, էլի դեսպանը հայասիրություն ցույց տալու համար կգնա կկախվի ինչ-որ գյուղում կովի պտուկներից ու կգցեն ծուղակը, որից դուրս կգանք մի 20 տարի հետո, բայց էն նույն դռնով, որ մտել էինք՝ առանց անդամության փաստաթղթի։ Ինչպես անում է Վրաստանը։

Ի դեպ, արտահանումից քանի խոսք գնաց, մեկ ցուցանիշ ասեմ, որն այսօր է հրապարակվել․ Հայաստանն այս տարի արտահանել է 41,814 տոննա ծիրան։ Եվրամիություն որքա՞ն արտահանված լինի լավ է։ 41 814 տոննայից 36 հազար տոննան Ռուսաստան է, 3700 տոննան Վրաստան, այսինքն՝ 40 հազար տոննան այդ երկու երկրներ են գնացել, մնացած 1800 տոննան նոր ալ երկրներ, որոնց մեջ ԵՄ անդամ երկրներ ընդամենը 4-ն են՝ Չեխիա՝ 130 կիլոգրամ, կիլոգրա՛մ։ Բելգիա՝ 1600 կիլոգրամ։ Դրանից մի քիչ շատ՝ Գերմանիա ու Ֆրանսիա։

Կարճ ասած՝ սա արևմտյան երկերեսանիությունն է, երկակի, ավելի ճիշտ՝ բազմակի ստանդարտներն են․ սա մարդկանց գխի տակ փափուկ բարձ դելով կործանման տանելն է, սա կեղծ ժողովրդավարություն ու կեղծ մարդասիրություն խաղալն է։ Ու այդպես փոքր ազգերին որպես մանրադրամ՝ կներեք արտահայտությանս՝ խուրդում են։ Փաստացի՝ Նիկոլին կոպեկի տեղ խուրդեցին։ Էն որ մտնում ես խանութ, 10 դրամ մանր չի լինում լուցիկի են տալիս տեղը, այ էդ լուցկու պես օգտագործեցին մակրոնները։ Կենացներով, փշի-փշի անելով, գերտերությունների հետ բախման տանելով։
Նրանց ջրերը չընկնելու համար խելք է պետք։ Է, ո՞ւմ եմ ասում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>