Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

Ալիևը փակագծեր է բացում․ ի՞նչ են բանակցել Աբու Դաբիում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Շաբաթվա վերջին մի քանի իրադարձություն տեղի ունեցավ, ինչը ևս մեկ, կասեի՝ ավելորդ անգամ ապացուցում է մեր վիճակի վտանգավորությունն ու այն, թե ինչքան մեծ մեղք է այս ժամանակահատվածում այսպիսի ղեկավարող ունենալը։ Իրադարձություններից մեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն էր օկուպացրած Արցախում մեդիաֆորումում։ Մեզ ուղղված շատ բաներ է ասել՝ ոչ դուրեկան։ Բացի այն, որ հայտարարում է՝ պատերազմի պատճառը Նիկոլի՝ Արցախը Հայաստան է և վերջ հայտարարությունն է, նաև հայտարարում է, թե Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի նախապայմանները, հայտարարում է, թե Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, ու պետք է ոչ մեկ չհսկի՝ ո՛չ հայերը, ո՛չ օտարները։

Կար մի ընթացք, երբ Ալիևը դադարել էր ռեժիմով ծաղրել Նիկոլին, հիմա վերսկսել է։ Ալիևը ասել է բաներ, որոնք շտապ արձագանք են պահանջում։ Ու նրան պետք է պատասխանի այն մարդը, որը ընդամենը մի քանի օր առաջ Աբու Դաբիում ժամերով բանակցում էր հետը ու համարում էր բացառիկ բանակցություն, շատ արդյունավետ։ Ում հետ որ ուզում ես հարաբերությւոն կարգավորել, քեզ դարձյալ ծաղրում է ու նշաններ է ցույց տալիս, որ քո հետ չի ուզում կնքել որևէ բան, այլ քեզ սպառնում է, շանտաժ է անում։

Ի՞նչ է անում Հայաստանի վարչապետի պաշտոնին զմռսվածը․ սպառնալիքները շեղում է դեպի Մայր Աթոռի վրա գրոհ։ Ասում է՝ պատրաստվեք, որ գնանք գրավենք։ Կոչ կանեմ անպայման լսել Ալիևի ելույթը ու տեսեք՝ նրա հետ հնարավո՞ր է Նիկոլը կարողանա բան բանակցել և ինչու է բանակցություն կոչվածից օրեր անց նման բառապաշար օգտագործում, զինվել ու սպառնում։ Իր պետության, պետության ու իր արժանապատվության մասին մտածողը կարձագանքեր, կոշտ։ Չի անում, ինչո՞ւ։ Իսկ Նիկոլ-Ալիև վերջին բանակցություններից ի՞նչ մանրամասներ են հայտնի․ ոչ մի։ Ուրեմն Ալիևի հետ կարող է հենց քննարկել են իր պահանջների կատարումը, հենց Զանգեզուրի միջանցքը, հենց բեռների անարգել անցուդարձը, որոնց մասին երեկ խոսում էր։

Եկեղեցու վրա գրոհը ես դիտում եմ ազդակ մեր թշնամիներին, թե՝ ինչ պետք է՝ անում եմ, մենակ թե ինձ ձեռք մի տվեք։ Լսում ենք Ալիևին, բայց դրանից անմիջապես հետո կարիք կա լսելու նրա հայաստանցի գործընկերոջը․ եթե չենք լսում ու լսում ենք ներքին բախումների տանող ելույթներ, այլ բան չի մնում, քան մտածել, որ Փաշինյանը հանձնվել է Էրդողան-Ալիևի կամքին, պատանդ է։ 

Այս պահին նա իրականացնում է մեր թշնամական երկրների շահերը։ Օրինակները նայենք․ Եկեղեցու դեմ գործընթացները ո՞ւմ են ձեռնտու, ո՞վ է այս ամենով ուրախանալու։ Հայաստանում ձեռնտու է միայն աղանդավորներին․ անգամ կառավարության ձեռնտու չէ, լարվածության նոր օջախ է բերում, անգամ իր ընտրողների մեջ կան հավատացյալներ, որոնք չեն ողջունի այս քայլը։ Այս գործընթացից ուրախանում է Ադրբեջանը, որը հայ եկեղեցուն անվանարկում է։ Եթե անում ես մի բան, որը միայն քո թշնամի պետությանն է գոհացնում, երբ հարձակվում ես եկեղեցու վրա, որի թուլացումը ձեռնտու է թշնամուդ, ուրեմն դու նրա շահերին ես ծառայում։

ՔՊ-ականներն ու իրավապահները վերջին շրջանում խոշոր հարձակում իրականացրեցին Դաշնակցության վրա, փակելու կոչեր են անում։ Դա ո՞ւմ է ձեռնտու, Հայաստանի՞ն, ոչ, իրեն՝ իշխանությա՞նը, ոչ, որովհետև հատկապես երբ կուսակցության վրա ես գրոհում, ձերբակալում, աջակիցները դառնում են առավել ագրեսիվ տրմադրված, որը քեզ քո այս թուլացման պարագայում օգուտ չէ։ Դաշնակցության փակումից, դաշնակցականների վրա գրոհից ուրախնալու են միայն Թուրքիան ու Ադրբեջանը։ Միայն։ Դաշնակցությունը այն կուսակցությունն է, որն ունի ամբողջ աշխարհում հզոր լոբիստական ցանցեր, ու նրանք պայքարում են Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։ Նրանց վնասելով՝ ևս մեկ անգամ անգնահատելի ծառայություն ես մատուցում թուրքերին ու ադրբեջանցիներին։

Սփյուռքի գործիչներին վարկաբեկելը, Հայաստան մուտքն արգելելը ո՞ւմ է գոհացնելու․ բացառապես Թուրքիային ու Ադրբեջանին․ ովքեր պետականորեն պայքարում են հայկական համայնքների դեմ։ Հայկական համայնքների վրա Նիկոլի գրոհը Նիկոլին ձեռնտո՞ւ է։ Երբեք։ Նա կուզենար իր թիկունքին զգալ մեծ Սփյուռքի առկայությունը, ոչ թե հակադարձումները։

Սամվել Կարապետյանը, աշխարհի ամենահարստ և ազդեցիկ հայերից․ ունի մեծ հնարավորություներ, բազում բիզնեսներ ունի այստեղ և բազմաթիվ գումարներ է Հայաստանին ու Արցախին նվիրել։ Սամվել Կարապետյանի կալանքը ո՞ւմ է ձեռնտու, Նիկոլի՞ն․ բնականաբար՝ ոչ․ Նիոլի շահերից չէր բխում իր դեմ հանել տասնյակ հազարավոր աշխատողներ, հեղինակություն ու ազդեցություն ունեցողի․ իսկ ինչո՞ւ արեց, այդ դեպքում․ որովհետև այդ քայլից ուրախանալու էր Ադրբեջանը։ Խոշոր գործարարին բռնելով՝ բիզնեսը խլելը վատ ազդակ է բոլոր ներորդողների համար ու մեծ ոգևորություն Ադրբեջանի համար, որ Հայաստանի տնտեսությունը ձախողման առաջ է բերվելու։

Վերջին շրջանում ամեն օր բռնում են հասարակական-քաղաքական գործիչների ու կալանավորում, փաստացի բանտերը լցված են քաղաքական գործիչներով։ Բռնել են Միքայել և Բագրատ սրբազաններին, բռնել են ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, բազմաթիվ անձանց․ մի քանի օր առաջ էլ կալանքի տարան քաղաքագետ Ռուբեն Հակոբյանին, որը այս իշխանության դեմ անզիջում ու անկեղծ պայքար մղողներից է։ Բռնել են զուտ նրա համար, որ ընդդիմադիր են։ Ինչու է Նիկոլն անում այսպես, չէ՞ որ իրականում շատ ծանր է սա նստելու հենց իր վրա։ Որովհետև դա ձեռնտու է Ադրբեջանին, նրանք են չէ՞ ասում Հայասանը ահաբեկչական պետություն է, ընդդիմադիրները ռևանշիստներ են, պետք է դա բացառվի, ու ընդդիմադիրները կալանավորվում են, մի մասը՝ տեռորիզմի մեղադրանքով, մյուս մասը՝ իշխանազավթման կոչերի։ Եթե կալանքի տանելով դաշտը չեզոքանար, կարող էինք ասել, որ այո, Նիկոլին օգուտ է, բայց այս կալանավորումները նրան չեն ավելացնում ո՛չ հեղինակություն, ո՛չ ընտրազանգված։

Իմ տեսանկյունից, այս քայլերով Փաշինյանը դիմում է Հայաստանի թշնամի երկրներին, թե՝ չե՞ք տեսնում, որ ես ձեզանից մեկն եմ, տիրություն արեք ինձ, տանիք կանգնեք ինձ, օգնեք մնամ։ Ինքը հանձնված վիճակում է։

Կարճ ասած, այս ամենը կրկին, որերորդ անգամ գալիս է հիմնավորելու, որ Հայաստանում հայկական իշխանություն չկա։ Այս իշխանության վերաբեևրյալ ամեն մեկը մի կարծիք ունի․  ոմանք ասում են՝ գործակալ է, ոմանք ասում են՝ թուրքական է, մի մասն ասում են՝ դավաճան է․ երբ ուրիշի գնահատականները թողնում ես մի կողմ, ու ինքդ ես փաստերը համադրում, դու էլ տեսնում ես, որ սրանք ինչ անում են, բխում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից։ Ո՛չ Եվրամիություն, ո՛չ Ամերիկա կամ այլն։ Նիկոլն իր իշխանության փրկությունը տեսնում է այս երկուսի մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>